Հումանիտար ծրագրեր

Հումանիտար ծրագրեր

Արտակարգ իրավիճակների արագ արձագանքում՝ Հայաստանում հակամարտությունից տուժած բնակչության համար

Ծրագրին աջակցություն է տրամադրում Հայաստանում բնակվող խոցելի բնակչությանը՝ ընդգրկելով տեղահանվածներին, հյուրընկալող ընտանիքներին և խոցելի բնակչությանը, ովքեր հակամարտության ընթացքում շարունակել են մնալ իրենց գյուղերում։ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից տեղահանվել է շուրջ 7600 քաղաքացի։

Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում բնակվող հակամարտությունից տուժած խոցելի բնակչության առաջնային կարիքներին և բարձրացնել նրանց դիմակայունությունը՝ ձմեռացման, սննդի և հիգիենայի փաթեթների աջակցության միջոցով։ Բացի այդ, ծրագրի նպատակն է տրամադրել ձմեռացման աջակցություն նրանց, ովքեր անտուն են մնացել հակամարտության պատճառով։ Ծրագիրը նաև աջակցում է հյուրընկալող ընտանիքներին և տրամադրում է աջակցություն հակամարտության հետևանքով տուժած ամենախոցելի բնակչությանը՝ իրենց առաջնային կարիքները հոգալու համար։

Վեց ամիս տևողությամբ արագ արձագանքման ծրագիրը նախատեսում է ընդգրկել 4225 անհատ և իրականացվելու է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ «Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության» (ACTED) հետ համատեղ:

Նախագիծը սերտորեն համակարգվում է համապատասխան մարմինների և արտակարգ իրավիճակների մասնագետների հետ՝ երկվություններից խուսափելու և այլ ընթացիկ հումանիտար ծրագրերին փոխլրացնելու համար։ 


REACT․ հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության եւ ինտեգրման ծրագիր

Ծրագիրը Լեռնային Ղարաբաղից տեղահանված և ՀՀ մարզերում բնակվող ավելի քան 17 հազար քաղաքացիների աջակցում է տարբեր ենթածրագրերի միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից և ACTED, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ու «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։ 


«Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության հումանիտար օգնության ծրագրերն ընթանում են ներքոնշյալ 5 մարզերում՝ օգնելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին մի քանի ուղղությամբ։ ա) Ձմռան կոմունալ վճարումներ շուրջ 2000 ընտանիքի համար, էկո-վառելանյութ 500 ընտանիքի համար, և եվս 200 ամենախոցելի ընտանիքներ կստանան տան ջերմակայունության համար նախատեսված պարագաներ։ բ) Տնտեսական ինտեգրման նպատակով մեր կազմակերպությունը 5 մարզերում մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում 1500 և դասընթացներ է կազմակերպում 1000 հոգու համար․ դասընթացները լավագույնս յուրացրած անձանցից 700-ը կստանան համապատասխան մասնագիտական գործիքներ իրենց կարիերան շարունակելու համար։ գ) Գորիս քաղաքում, ինչպես նաև Հարթաշեն, Վերիշեն, Որոտան, Խնձորեսկ, Քարահունջ գյուղական բնակավայրերում տեղահանված և տեղի շուրջ 400 երեխաների համար գործում են մանկական զարգացման անվճար կենտրոններ, որը նպաստում է երեխաների ճանաչողական, հուզական և սոցիալական զարգացմանը։

Մանկական զարգացման կենտրոններ 

2020 թ-ի նոյեմբերից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Գորիսի համայնքապետարանի հետ համագործակցության շրջանակում «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը հիմնել է մանկական զարգացման 7 կենտրոն՝ Գորիս քաղաքում, ինչպես նաև Հարթաշեն, Վերիշեն, Որոտան, Խնձորեսկ, Քարահունջ գյուղական բնակավայրերում։

Կենտրոնները ծառայություններ են մատուցում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած և Հայաստան տեղափոխված, ինչպես նաև տեղացի շուրջ 450 երեխաներին և նրանց ծնողներին՝ նպաստելով երեխաների ճանաչողական, հուզական և սոցիալական զարգացմանը։

Մանկական զարգացման կենտրոններում․

  • Երեխաներին և ծնողներին տրամադրվում է հոգեբանական աջակցություն, ըստ անհրաժեշտության նրանց հետ իրականացվում է նաև անհատական աշխատանք
  • Ոչ ֆորմալ կրթության շրջանակում երեխաները ձեռք են բերում կյանքի հմտություններ, մասնակցում տարաբնույթ դասընթացների, միջոցառումների և համայնքային նախաձեռնությունների
  • Ծնողները մասնակցում են ծնողավարության հմտությունների զարգացման թեմայով դասընթացների
  • Իրականացվում է կենտրոնների աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացում՝ նպաստելու մարդկային ռեսուրսների ներուժի զարգացմանը համայնքներում։


Կարդալ ավելին Փակել

Past Activities

Արագ արձագանքում․ խնամքի պարագաների տրամադրում Հայաստանում հակամարտությունից տուժած բնակչությանը

Արագ արձագանքում․ խնամքի պարագաների տրամադրում Հայաստանում հակամարտությունից տուժած բնակչությանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում բնակչության մեծ մասը տեղափոխվել է Հայաստան։ Տեղահանվածներից շատերն ապրում են հյուրընկալող ընտանիքներում կամ այնպիսի կացարաններում, որոնք հարմարեցված չեն երկարատև բնակության համար, բավարար չեն նաև շենքային ու խնամքի ապահովման համար անհրաժեշտ պայմանները։ Ստեղծված իրավիճակը մտահոգիչ է նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի համատեքստում, քանի որ այս պայմանները նպաստում են համավարակի արագ տարածմանը և խորացնում համավարակի ճգնաժամը։

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացված այս ծրագիրը միանվագ աջակցություն է ցուցաբերել հակամարտությունից տուժած և հյուընկալող խոցելի ընտանիքներին՝ տրամադրելով նրանց խնամքի համար անհրաժեշտ պարագաներ։ Ծրագրի շահառուների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 2400։

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից տրամադրվող խնամքի պարագաների փաթեթների պարունակությունը համապատասխանեցված է առողջապահության ազգային և միջազգային ստանդարտներին։

Փաթեթները ներառում են համավարակի կանխարգելման, խնամքի ու կենցաղի համար անհրաժեշտ ավելի քան երկու տասնյակ պարագաներ տարբեր քանակություններով։ Տրամադրվել են ընտանեկան փաթեթներ ընդհանուր օգտագործման համար և լրացուցիչ փաթեթներ՝ նախատեսված երեխաների, կանանց և ծերերի անհատական օգտագործման համար։

Ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը հակամարտությունից տուժած բնակչության հետագա կարիքների գնահատման նպատակով իրականացվել է նաև հետազոտություն՝ նրանց կարիքներն ու տրամադրվող օգնության հասցեականությունն ուսումնասիրելու համար։

Ծրագրին իրականացվել  է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Տեղ խոշորացված համայնքում:

 

Հումանիտար աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի խմբերի համար

Հումանիտար աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի խմբերի համար

Ծրագիրն իրականացվել է Եվրահանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ հումանիտար օգնության վարչության ֆինանսավորմամբ (ECHO)՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից՝ ACTED, REACH, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի» (AASW) և «ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի» հետ համագործակցությամբ։

Շուրջ 20, 000 շահառուներ ստացել են հումանիտար աջակցություն հրատապ կարիքների համար․ ներառյալ կացարանի պայմանների բարելավում, խնամքի պարագաների տրամադրում, հոգեբանական աջակցություն։

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը մասնավորապես բարելավել է կացարանների կենցաղային պայմաններն ու կաջակցի հյուրընկալող խոցելի ընտանիքներն՝ վճարելով կումունալ ծախսերը կամ տրամադրելով վառելիք։

Շահառուների ընտրությունը կատարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների և համայնքապետարանների հետ համակարգմամբ։

Հումանիտար աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի բնակչության համար

Հումանիտար աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի բնակչության համար

People in Need-ը՝  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, աջակցել է Հայաստանում հակամարտությունից տուժած բնակչությանը՝ ապահովելով հիգիենայի և ձմեռակացի համար անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև օգնել է կանխել և մեղմացնել COVID-19-ի տարածումը: 

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի բոլոր մարզերում՝ թիրախավորելով շուրջ 10,000 շահառուների։

Կիրառելով կացարանների, առողջապահական ծառայությունների և սանիտարահիգիենիկ պայմանների ինտեգրված մոտեցումները՝ ծրագիրը նպատակ ուներ․

• անվտանգ և ձմեռակացին համապատասխան կերպով բարելավել այն ապաստարանները, որտեղ բնակվում են տեղահանված խոցելի խմբերը,

• COVID-19-ի տարածումից պաշտպանել տեղահանված և նրանց հյուրընկալող համայնքները` բարձրացնելով նրանց տեղեկացվածությունը, ինչպես նաև օգնել որդեգրել կանոններ, որոնք նվազագույնի կհասցնեն հիվանդությունների փոխանցումը կամ վարակվելու ռիսկը

• ապահովել, որպեսզի հակամարտությունից տուժած խոցելի բնակչությունը կիրառի հիգիենայի և վարակների կանխարգելման հիմնական պրակտիկան: 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպությունը, Start Network-ի ֆինանսավորմամբ, աջակցել է Սյունիքի մարզի բնակիչներին, ովքեր տուժել են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Հակամարտությունը հանգեցրել է տեղահանության և ծանր տրավմաների։ Ռիսկի տակ են հայտնվել հատկապես երեխաները, տարեցները և կանայք։

Ծրագիրն իրականացվել է կոնսորցիում անդամների հետ համատեղ՝ Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության (ACTED) գլխավորությամբ՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն տրամադրել է հիգիենայի և մանկական խնամքի փաթեթներ, ինչպես նաև առաջին օգնության փաթեթներ Սյունիքի մարզում բնակվող ընտանիքներին և բժշկական հաստատություններին։ 

Շահառուների խումբը ընդգրկում է 400 ընտանիք, որից 100-ը նորածին երեխաներ ունեցողներն են, 300 անձ, ովքեր անցել են առաջին բուժօգնության պատրաստվածություն և 10 բուժհաստատություն։ Շահառուների ընտրությունն իրականացվել է տեղական իշխանությունների հետ համագործակցությամբ՝ շեշտը դնելով առավել բարձր խոցելիություն ունեցող անձանց վրա։

Ծրագրի կոնսորցիում անդամները՝ ACTED կազմակերպությունը և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն, տրամադրել են համապատասխանաբար վաուչերներ և սոցիալ-հոգեբանական ծառայություններ։

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծավալումից տարիներ անց Հայաստանում բնակվող տեղահանված անձանց ինտեգրման հարցը շարունակում է առաջնային մնալ օրակարգում։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացված «Աջակցություն Մեծամորում բնակվող տեղահանված ընտանիքներին» ծրագրի նպատակն է բարելավել Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում բնակվող տեղահանված ընտանիքների կյանքի որակը։ Մեծամորի հյուրանոցում՝ կացարանում բնակվող և Մեծամորի համայնքով մեկ սփռված ընտանիքներին հնարավորություն է տրվել զարգացնել իրենց կարողությունները։ Այս ընտանիքներին առաջարկվել է զբաղվել կենսունակ միկրոձեռնարկատիրությամբ՝ եկամուտ ապահովելու նպատակով։ Ծրագիրը նաև նպաստել է տեղահանված ընտանիքների և հյուրընկալող համայնքի միջև սոցիալական համախմբվածությանը։

Տեղահանված ընտանիքների և ընդունող համայնքի շրջանում ընտրված շահառուները մասնակցել են հացաթխման տեխնոլոգիայի, մասնագիտացման և այլընտրանքային հացաթխման, հրուշակագործության արվեստի, սննդի ծառայության կառավարման, ֆինանսական գրագիտության և բիզնես կառավարման վերաբերյալ դասընթացների։

Ամենամրցունակ և շահագրգռված մասնակիցները ստացել են աշխատանքի հնարավորություն` ծրագրի շրջանակում հիմնադրված «Մեծ & Մոր» նորաստեղծ հացի արտադրամասում կամ կենսաապահովման փաթեթներ՝ եկամտի ստեղծման կարողություններին նպաստելու համար։ Ի դեպ, «Մեծ & Մոր»-ն ավելին է քան միայն հացաբուլկեղենի արտադրամասը: Այն ստեղծվել է սոցիալական նվիրումով՝ ապահովելով աշխատատեղեր տեղահանված և խոցելի ընտանիքների համար, իսկ արտադրամասի շահույթի մի մասը Մեծամորի համայնքապետարանի հետ գործակցությամբ կուղղորդվի Մեծամոր համայնքի զարգացման ծրագրերի իրականացմանը:

Հյուրընկալող համայքնում տեղահանված բնակչության պատշաճ ինտեգրման համար՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Մեծամորի համայնքապետարանի հետ համատեղ գործող մանկապարտեզում երեխաների խնամքի լրացուցիչ բլոկ է ստեղծել։ Այս համագործակցության նպատակն է մանկապարտեզի կահավորումը, սարքավորումներով և անձնակազմով ապահովելը։ Բացի այդ, կացարանում բնակվող 17 ընտանիք ապահովվել է նոր դռներով ու պատուհաններով՝ նրանց կենցաղի հոգսը թեթևացնելու ու ջերմակայություն ապահովելու նպատակով։

Ավելին կարդացեք այստեղ։