Երկարաժամկետ լուծումներ՝ տեղահանված բնակչության համար
Հրապարակվել է 11 մյս, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպեՄոտ 3 տարի է անցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից։ Մարդիկ շարունակում են պայքարել անցյալի հիշողությունների և ներկայի անելիքների միջև։ Նրանց ճակատագրերը գրեթե նույնն են։ Նույնն են նաև ապագայի վերաբերյալ նրանց անհանգստությունները։
Մարդկանց օգնելը «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի գործունեության առանցքային կետերից է։ Սակայն, բացի հումանիտար աջակցություն տրամադրելը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն կարևորում է նաև զարգացման ծրագերի դերը, որպեսզի մարդիկ կարողանան կարգավորել իրենց կյանքը և անկախ լինեն հետագայում այն կազմակերպելու հարցում։ «REACT․ հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագիրը» հենց այդ ամենի մասին է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Եվրոպական միության ֆինանսավորմամբ կոնսորցիում անդամների հետ մշակել ենք մի ծրագիր, որի շնորհիվ մարդիկ հնարավորություն ունեն ստանալ տարբեր տեսակի աջակցություն՝ հումանիտար աջակցություն, մասնագիտական դասընթացներ, մանկական զարգացման կենտրոններ, վաուչերներ, հոգեբանական աջակցություն և այլն։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի 18 ամիս տևողությամբ ծրագիրն օգնեց մարդկանց հաղթահարել ձմեռը՝ տրամադրելով նրանց ձմեռացման փաթեթներ և էկոլոգիապես մաքուր վառելանյութ, ինչպես նաև ձմռան ամիսներին վճարելով կոմունալ ծախսերը։ Ջերմությունն ու հարմարավետությունն այն է, ինչի կարիքը մարդիկ ամենաշատը ունեն ձմռանը։ Արդյունքում, 200 ընտանիք ստացել է ձմեռացման փաթեթներ, 500-ը՝ էկոլոգիապես մաքուր վառելանյութ և շուրջ 4400 ընտանիքի տրամադրվել է կոմունալ վճարներ։ Այս առաջին անհրաժեշտության հարմարությունները հատկապես կարևոր էին տեղահանված մարդկանց համար։ Այն օգնեց նրանց հաղթահարել ձմռան ցուրտ ամիսները։
REACT ծրագիրն ուշագրավ է իր մասնագիտական դասընթացների բաղադրիչով․ այն ապահովում է երկարաժամկետ կայունություն և անկախություն՝ սոցիալական ծառայություններից և պետական մարմիններից տրամադրվող աջակցություններից։ Հաշվի առնելով շահառուների հետաքրքրություններն ու շուկայի պահանջները՝ համակամարտությունից տուժած բնակչությունը մասնագիտացել է տարբեր ոլորտներում և հնարավորություն ստացել ապահովել իր ամենօրյա եկամուտը։ Սա խիստ կարևոր է հասարակության մեջ ինտեգրվելու և իրենց սեփական կյանքի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու տեսանկյունից։ Ոլորտները շատ են․ գյուղատնտեսություն, սպասարկում, ֆինանսներ, կրթություն, տեխնոլոգիա․․․ Մասնավորապես մեղվապահությունը, խոհարարությունն ու հրուշակագործությունը, հագուստի մոդելավորումն ու կարուձևը, հաշվապահությունը և ծրագրավորումը մեծ պահանջարկ ունեին շահառուների շրջանում։ Արդյունքում, շուրջ 700 քաղաքացի ստացել է վերապատրաստման դասընթացներ, շուրջ 500-ը ստացել է մասնագիտական փաթեթներ, ևս 70-ին տրամադրվել է մասնագիտական գրականություն։ Մեր մոնիթորինգային թիմի անցկացրած հարցման արդյունքում՝ ավարտածների 60․4%-ն անցել է աշխատանքի կամ զբաղվում է անհատ ձեռներեցությամբ։ Սա նշանակում է, որ այս ծրագիրը լավ հնարավություն է նոր կենսապայմաններին հարմարվելու և տեղահանությունից հետո հասարակության լիակատար մասը դառնալու համար։
Ծրագրի մյուս կարևոր բաղադրիչը Գորիս համայնքում Մանկական զարգացման կենտրոնների ստեղծումն է։ Տեղահանված երեխաններն ամենախոցելին են այս ամենում։ Նրանք հոգեբանորեն շատ են տուժել՝ լինելով պարբերական հրակոծության և վախի մթնոլորտում։ Այս կենտրոնների հիմնում նրանց պաշտպանելու և հասակակիցների հետ շփման եզրեր ստեղծելու լավագույն միջոց էր։ Երեխաները հնարավորություն ունեին խոսելու հոգեբանի հետ և արտահայտելու իրենց անհանգստությունները, զգացմունքները և պարզապես խոսել։ Սա օգնեց նրանց հաղթահարել պատերազմի հետևանքները։ REACT ծրագրի շրջանակում Գորիսում գործում է 7 մանկական զարգացման կենտրոն՝ 2-ը Գորիսում, Վերիշենում, Խնձորեսկում, Քարահունջում, Որոտանում և Շուռնուխում՝ հյուրընկալելով ավելի քան 400 տեղացի և տեղահանված երեխաների։
Այս ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն կենտրոնանում է տեղահանված մարդկանց ինտեգրման վրա՝ տրամատրելով տարբեր տեսակի աջակցություն Հայաստանի 5 մարզում՝ Սյունիք, Վայոց ձոր, Կոտայք, Արմավիր և Արարատ։ Կոնսորցիում անդամների՝ ACTED, «Հասաստանի սոցիալակն աշխատողների ասոցիացիա» և «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունների հետ միասին, REACT ծրագիրը ներգրավել է Հայաստանի բոլոր մարզերը։ Այս աջակցությունը հնարավոր է դարձել Եվրոպական միության հումանիտար աջակցության շնորհիվ։