Կլիմայի դիմակայունություն
Փաստերի վրա հիմնված կենսապահովման և շրջակա միջավայրի պահպանման մեր ծրագրերն ուղղված են կլիմայական փոփոխությունների մրցակցային լուծումների իրականացմանը։ Այս լուծումները հիմնված են շուկայի և բովանդակային խորքային վերլուծությունների վրա` արդյունավետ վարքագծային փոփոխությունների ռազմավարություններ իրագործելու համար։ Մեր աշխատանքներն արտացոլում են կլիմայի փոփոխությունների հետևանքների կարևորությունը․ մշակում ենք ծրագրեր, որոնք նպաստում են կլիմայական փոփոխությունների և շրջակա միջավայրի դեգրադացիայի հանդեպ խոցելի մարդկանց դիմակայունությանը։ Այս ամենն արվում է բուսականության աճի և ցիկլային տնտեսական սկզբունքների հետ միասին լուծումներ առաջարկելով, որոնք կնվազեցնեն ջերմոցային գազի արտանետումները և կկուտակեն ածխածին։
Կենսապայմանները և շրջակա միջավայրը բարելավելը մեր ռազմավարական հիմնասյուներից մեկն է և այս ուղղությամբ ծրագրեր ունենալն առաջնահերթ նշանակություն ունի «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի գրեթե բոլոր ներկայացուցչություններում։ Մենք զգալի քանակով միջոցառումներ ենք իրականացրել։ Մեր ծրագրերի մեծ մասն ուղղված է խոցելի խմբերի հմտությունների զարգացմանը՝ բարելավելու նրանց սոցիալ-տնտեսական վիճակը և ամրապնդելու նրանց անկախությունը՝ հումանիտար կամ պետական աջակցությունից։
Past Activities

«Տրանսկովկասյան արահետ․ խթանելով միջսահմանային տուրիզմը»
Հայաստանում քայլարշավային նոր արահետներ են ստեղծվում, որոնք խթան են հանդիսանում զբոսաշրջության զարգացման համար։ Քայլարշավների ընթացքում զբոսաշրջիկները զրուցում են տեղացիների հետ, տեղեկանում իրենց ավանդույթների և զբոսաշրջային ծառայությունների մասին։
Շարունակելով արահետաշինության փորձը՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Վրաստանում և Հայաստանում նախաձեռնել է տարածաշրջանային ծրագիր՝ ընդլայնելու Տրանսկովկասյան Արահետ զարգացող նախաձեռնությունը։ «Տրանսկովկասյան արահետ․ խթանելով միջսահմանային տուրիզմը» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)-ի տարածաշրջանային Տնտեսական զարգացման, կառավարման և ձեռնարկատիրության աճի նախագծի՝ EDGE-ի կողմից։
«Տրանսկովկասյան արահետ․ խթանելով միջսահմանային տուրիզմը» ծրագիրը ղեկավարում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի վրաստանյան ներկայացուցչությունը՝ հայաստանյան ներկայացուցչության և Վրաստանում ու Հայաստանում գործող «Տրանսկովկասյան արահետ» ՀԿ-ների հետ համագործակցությամբ։ Ծրագրի շնորհիվ Վրաստանում և Հայաստանում ստեղծվել են նոր արահետներ․ Արագվի (122կմ), Ախալքալաքի (200կմ), Լոռի (110) և Շիրակ (102 կմ)։ Նորաստեղծ արահետները նոր գրավչություն են Կովկասում՝ Վրաստանում և Հայաստանում նոր այցելուներ ներգրավելու համար։ GPS տվյալները հասանելի են այստեղ։
Ծրագրի առանցքում մի կողմից արահետների հետազոտումն (scouting) ու ստեղծումն է, մյուս կողմից՝ զբոսաշրջային ծառայությունների ոլորտում փոքր ու միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) հնարավորությունների ընդլայնումը։ Հայկական 20 ՓՄՁ ներկայացուցիչների համար կազմակերպվել էր մարքեթինգի դասընթաց։ Շահառուները դասընթացավարի հետ մշակել են մարքեթինգային պլան և բիզնեսի զարգացման ռազմավարություն։ Մենք նաև աջակցել ենք շահառուներին գովազդային նյութերի ստեղծման հարցում։
Ծրագրի հիմնական նպատակներից է մարդկանց հետ անմիջական շփումը և կատարված աշխատանքների հետագա կայուն զարգացումը։ Այդ նպատակով՝ ծրագիրն իրականացնող գործընկեր «Տրանսկովկասյան Արահետ» ՀԿ-ն իրականացրել է արահետաշինության դասընթաց Լոռու և Շիրակի մարզերի 16 տեղացի ակտիվիստների համար։
Վրաստանում տեղական ակտիվ խմբերը (ՏԱԽ) և Հայաստանում Կանանց Ռեսուրս կենտրոնը (WINNET) կարևոր դեր են խաղում թիրախ մարզերում հանրային, մասնավոր և քաղհասարակության շահագրգիռ կողմերին միավորելու գործում։
Ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն նախաձեռնել էր նաև եռօրյա ճանաչողական այց դեպի Լոռու և Շիրակի մարզեր։ Ինը զբոսավար, տուր օպերատորներ և լրագրողներ շրջեցին մարզերում և բացահայտեցին տեղական նոր զբոսաշրջային վայրեր, որոնք անցնում են նորաստեղծ արահետներով։ Այցի մասնակիցները հանդիպեցին նաև Լոռու և Շիրակի տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակների (DMO) անդամների հետ։ Վերջիններս ներկայացրին իրենց ծառայությունները տուր օպերատոներին և փորձեցին գտնել համագործակցության եզրեր։ Կարդացեք ավելին՝ այստեղ։

Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը
Խրախուսելով հանրության լայն զանգվածներին՝ կրճատել պլաստիկ տոպրակների օգտագործումը և գնումներ կատարելիս հնարավորության դեպքում հրաժարվել վերջիններից, պատրաստել ենք նաև հետաքրքրաշարժ կոլորիտով գրպանի, թեթև տոպրակներ թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց համար:
Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում անցկացվել է հետազոտություն, որի արդյունքների հիման վրա էլ ձևավորվել են տեղեկատվական արշավներն ու տոպրակների դիզայնը։ Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
Բազմակի օգտագործման տոպրակներ են փոխանցվել նաև գործընկեր կազմակերպություններին՝ խրախուսելու սովորույթ դարձնել վերջիններիս օգտագործումը։ Պլաստիկ տոպրակների կրճատման իրազեկության արշավին միացել են նաև հայտնի դերասաններ, սյունեցի սիրված ուսուցիչներ, բժիշկներ և այլ քաղաքացիներ:
Պատրաստվել է նաև սոցիալական գովազդ հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու պլաստիկ տոպրակների վնասակարության ու դրանցից հնարավորինս հրաժարվելու մասին։

ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության
Որպես ծրագրի հիմնական արդյունք, Ամասիա համայնքում հիմնադրվել է Ամասիայի բրդի գործարանը։ Տեղացի և օտարերկրյա մասնագետները դասընթացներ են անցկացրել ապագա աշխատակիցների և հետաքրքրվող անձանց համար, ովքեր բրդի գործարանի և բրդի արժեշղթայում գործող ՓՄՁ-ների շնորհիվ ապահովվում են մշտական աշխատանքով։
Ծրագրի շնորհիվ՝ բրդի արժեշղթայում 6 նոր փոքր ձեռնարկություն է նաև հիմնադրվել։Այս ծրագիրը մեծապես նպաստում է որակյալ բրդյա թելերի և ապրանքների արտադրությանը, իսկ ստեղծվող ապրանքները համապատասխանեցվում են տեղական փորձին և միջազգային շուկայի պահանջներին, ինչպես նաև նորաձևության միտումներին: Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ։

ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար․արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում
Այս ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության աջակցությամբ Գորիս և Կապան համայնքներում՝ ընդգրկելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, գյուղական համայնքներում առկա քաղաքացիական խմբերին, անհատական կամ ընտանեկան փոքր ձեռնարկատիրություններին։
Ծրագրի հիմնական շահառուները գյուղական համայնքների բնակիչներն են, ովքեր, որպես կանոն, նախկինում չեն մասնակցել տուրիզմի ենթակառուցվածքների զարգացման գործընթացներին։
Ծրագրի շրջանակում կառուցվել է 150 կմ երկարությամբ Լեգենդների արահետը՝ Գորիսից մինչև Կապան, որը նպաստում է հարակից տարածքների գրավչության ու պատմական վայրերի բացահայտմանը, ինչպես նաև զարգացնում այլընտրանքային՝ էկո տուրիզմը՝ հնարավորություն տալով գյուղական համայնքներին տևականորեն օգտվել զբոսաշրջիկների աճող ներհոսքից: Լեգենդների արահետն Տրանսկովկասյան արահետի մաս է կազմում։ Տրանսկովկասյան արահետն իր հերթին սկիզբ է առնում Վրաստանի հյուսիսից և հասնում հարավային Հայաստան շուրջ 1500 կմ երթուղով։ Լեգենդների ու Տրանսկովկասյան արահետների միաձուլումը լայն հնարավորություններ է ստեղծում Սյունիքի մարզի տուրիզմի զարգացման և արշավակնների ներհոսքի համար։
Գորիս և Կապան համայնքներն իրար կապող քայլարշավային այս արահետն ուսումնասիրվել, քարտեզագրվել և նշագրվել է համայնքաբնակների, ուսանողների, կամավորների և մասնագիտացված ընկերությունների հետ համատեղ։
Համագործակցելով Գորիսում և Կապանում գործող թանգարանների հետ, հավաքագրվել են տեղի լեգենդները, պատմական իրադարձությունները և ավանդույթները՝ զբոսաշրջիկների համար նոր հետաքրքրություն առաջացնելու համար։ Լեգենդների մասին պատմող գրքույքը լույս է տեսել 5 լեզովով (հայերեն, անգլերեն, չեխերեն, ռուսերեն և ֆրանսերեն):
Ստեղծվել է ուղեցույց քարտեզ, որը քայլ այլ քայլ նկարագրում է քայլարշավային ուղիներն ու առկա տուրիստական հետաքրքրություններն ու ծառայությունները։ Վաճառվում է HIKE Armenia գրասենյակում, Cartisan.org և Amazon.com կայքերում։
Գորիսի և Կապանի 30-ից ավելի բնակիչներ, ակտիվ խմբեր արդեն դրամական և խորհրդատվական աջակցություն են ստացել ու ստեղծել համայնքային նախաձեռնություններ և ընտանեկան ձեռնարկատիրություններ։
Ծրագրի իրականացման գործընկերն է ԱՐԿ բնապահպանական ՀԿ-ն։ Կարդացել ավելին՝ այստեղ։