Քաղաքացիական հասարակություն և ներառական կառավարում

Քաղաքացիական հասարակություն և ներառական կառավարում

© Shushanik Nersesyan

Մենք աջակցում ենք քաղհասարակությանը ներգրավմանն ու համագործակցությանը պետական կառույցների հետ՝ մասնակցային ժողովրդավարական գործընթացների խթանման և ներառական հանրային ծառայությունների մշակման նպատակով։

Այս ոլորտում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության գործունեության հիմնական շեշտն ընկած է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և տեղական համայքների սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Այս ամենին հասնելու համար՝ մենք ձգտում ենք աջակցել ՔՀԿ-ներին և բարելավել տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները՝ կառավարության և քաղաքացիների միջև բացը վերացնելու համար։ Քաղահասարակության արդեն իսկ ձևավորված կազմակերպությունների հետ աշխատանքից բացի՝ մենք կարևորում ենք նաև քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարների ներգրավումը։ Մենք աշխատում ենք նաև ոչ ֆորմալ քաղաքացիական խմբերի և նորաստեղծ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ովքեր վճռորոշ դեր են խաղում ժողովրդավարության հաստատման ճանապարհին և այդպիսով նպաստում են աղքատությունից, սովից և անարդարությունից զերծ աշխարհի ստեղծմանը։ 

Կարդալ ավելին Փակել

Ongoing ActivitiesԿԱՄPast Activities

Կենսունակ քաղաքացիական հասարակություն

Կենսունակ քաղաքացիական հասարակություն

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Եվորպական միության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացնում է արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագիր։ «Կենսունակ քաղաքացիական հասարակություն»  ծրագիրն աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ին Հայաստանի սահմաններում վերջին ռազմական ագրեսիայի անմիջական և միջնաժամկետ հետևանքներին արձագանքելու համար։ Սահմանին ռազմական հարձակումների այս ալիքը մեծացրեց տեղի բնակչության խնդիրները՝ նյութական վնասների, հոգեբանական տրավմաների և ֆիզիկական վտանգի տեսանկյունից։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունը ներգրավված է առավել խոցելի շրջաններում տուժած ընտանիքների մարդասիրական օգնության տրամադրման հարցում։ Այնուամենայնիվ, շատ ընտանիքներ բախվում են եկամտի կորստի, ֆիզիկական անվտանգության բացակայության և սոցիալական ծառայությունների հասանելիության խնդիրներին, երբ դրանք առավել անհրաժեշտ են։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն կարևորում է տեղական ՔՀԿ-ների դերը՝ հետագա ռազմական ագրեսիայի մշտական ճնշման հետևանքով տուժած քաղաքացիներին աջակցելու, ինչպես նաև հետագայում հումանիտար աղետների և վտանգների ռիսկերի նվազեցման գործում։

Ծրագրի նպատակն է բավարարել առավել խոցելի խմբերի անվտանգության, սոցիալական և կենսական հրատապ կարիքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ հատուկ տարածքներում բնակվող քաղաքացիական բնակչությանը՝ հակամարտության հետևանքները մեղմացնելու համար։ Ծրագրի շրջանակում երեք ՔՀԿ՝ «Պահապան» հիմնադրամը, «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն և «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը դրամաշնորհ են ստացել՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունքի սահմանամերձ շրջաններում տուժած խոցելի խմբերին աջակցելու նպատակով։

 
Աջակցություն կամավոր վերադարձող միգրանտների վերաինտեգրմանը՝ աշխատանքի, սոցիալական աջակցության և բիզնես դրամաշնորհի միջոցով

Աջակցություն կամավոր վերադարձող միգրանտների վերաինտեգրմանը՝ աշխատանքի, սոցիալական աջակցության և բիզնես դրամաշնորհի միջոցով

2016թ-ից Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ իրականացնում ենք «Աջակցություն կամավոր վերադարձող միգրանտների վերաինտեգրմանը` աշխատանք գտնելու, սոցիալական աջակցության և բիզնես դրամաշնորհի միջոցով» ծրագիրը:

Ֆրանսիայից Հայաստան վերադարձած միգրանտների վերաինտեգրմանն աջակցելու նպատակով People in Need-ի հայաստանյան գրասենյակը տրամադրում է խորհրդատվություն, կատարում ընտանիքների սոցիալական կարիքների գնահատում և մշակում բիզնես ծրագրեր՝ OFII-ի կողմից ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։ Տրամադրվող աջակցության տեսակներն են․

  • սոցիալական և բժշկական աջակցություն
  • մասնագիտական դասընթացների մասնակցության հնարավորություն
  • բիզնես դրամաշնորհի տրամադրում

Մինչ այսօր Ֆրանսիայից կամավոր վերադարձած միգրանտներից շուրջ 300-ն  աջակցություն են ստացել։ Արդյունքում հիմնվել են 60-ից ավելի բիզնես նախաձեռնություններ, ավելի քան 50 շահառու մասնագիտական վերապատրաստման դասընթացների են մասնակցել և 170-ից ավելի ընտանիք ստացել է սոցիալական կամ բժշկական աջակցություն։

ԵՄ Քովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար

ԵՄ Քովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար

Արևելյան գործընկերության երկրներում ծրագիրն աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ արձագանքելու համավարակի անմիջական և երկարաժամկետ ազդեցություններին։

Քովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագրի ընթացքում մենք աշխատել ենք այն ՔՀԿ-ների հետ, որոնք աջակցում են գյուղական բնակավայրերի խոցելի ընտանիքներին՝ այդ թվում տարեցներին, երիտասարդներին, կանանց, փոքրամասնություններին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև միգրանտներին և նրանց ընտանիքներին:

Քաղհասարակության կազմակերպություններին տրամադրվել է դրամաշնորհներ։ Ֆինանսական աջակցության շնորհիվ՝ ՔՀԿ-ներն անմիջապես աշխատել են խոցելի խմբերի հետ` համավարակով պայմանավորված առողջության, սոցիալ-տնտեսական, կրթության անմիջական կարիքները բավարարելու համար։   

Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում

Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում

Ծրագիրն իրականացվել է Հարավային Կովկասում և Մոլդովայում՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Այն նպատակ ունի ամրապնդել  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը՝ որպես վստահելի կառավարման դերակատարներ, որոնք առաջ են տանում ժողովրդավարացման գործընթացները:  

Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվել քաղաքացիական հասարակական կազմակերպություններին հավակնոտ, բայց իրատեսական ռազմավարական և զարգացման պլանների մշակման, ինչպես նաև նախաձեռնությունների իրականացման համար: Աջակցել ենք իրենց վերապատրաստմանը` կազմակերպելով թեմատիկ հետազոտությունների կատարման, փոխանակման ծրագրերի, դաշինքների ամրապնդմանն ուղղված գործողություններ: Ընտրված մասնակիցները հնարավորություն են ստացել մասնակցել դասընթացներին, ուսումնական այցերին և խորհրդատվություններին՝ ըստ առանձնահատուկ կարիքների: Ծրագրերի մասին առավել մանրամասն ներկայացված է այստեղ։

Հոդվածների և ֆիլմերի համար սեղմեք այստեղ և այստեղ։

Անցում կրթությունից՝ աշխատաշուկա

Անցում կրթությունից՝ աշխատաշուկա

«Կրթությունից դեպի աշխատաշուկա բարեհաջող անցման նպատակով հանրային-մասնավոր համագործակցություն Շիրակի մարզում» («Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ) ծրագիրը, որն իրականացվել Եվրոպական միության ֆինանսավորմամբ, նպաստում է Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների և մասնավոր սեկտորի միջև սիներգիայի բարելավման միջոցով:

Այս նպատակով բարելավվել է ՄԿՈՒ հաստատությունների կարողությունները, փորձարկվել ՄԿՈՒ-մասնավոր սեկտոր համագործակցության նոր մեխանիզմներ և աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ), աշկերտության սխեմայով կարճաժամկետ, ոչ-ֆորմալ դասընթացներ՝ տեքստիլ ու գյուղատնտեսության ոլորտների ուղղությամբ։ Արդյունքում բարձրացել է ՄԿՈՒ հաստատությունների ծառայությունների որակն ու համապատասխանությունը, բարելավվել կրթության և մասնավոր սեկտորի միջև բացերը, որոնք էլ նպաստում են ՄԿՈՒ ուսանողների զբաղվածության թվի աճին։

Ծրագրի գործողությունները ուղղված են Շիրակի մարզի ՄԿՈՒ 4 հաստատությունների կարողությունների զարգացմանը՝ աշխատաշուկայի մոնիթորինգի, բիզնես սեկտորի հետ համագործակցության բարելավման և ԱՀՈՒ ներդրման դյուրացման միջոցով:

ՄԿՈՒ հաստատություների և մասնավոր բիզնեսի միջև հաստատվել է նոր համագործակցություն։ Այդ նպատակով ՄԿՈՒ-մասնավոր սեկտոր համակարգման պլատֆորմներ են ձևավորվելու ՄԿՈՒ և մասնավոր սեկտորների ու այլ շահառուների մասնակցությամբ, ինչպիսին են Ջի-Այ-Զեթը (GIZ-Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) և Զբաղվածության պետական գործակալությունը։  

Չորս ՄԿՈՒ-ները փորձարկել են դուալ համակարգի նորարարական մոտեցումները և աշխատանքի վրա հիմնված ուսուցումը՝ նորացնելով տեքստիլ և ագրոբիզնես ոլորտների ուսումնական պլանները՝ ԱՀՈՒ ներդրմամբ, ինչպես նաև մշակելով և փորձարկելով շուկայի կարիքի վրա հիմնված կարճաժամկետ դասընթացներ գործազուրկների համար։ ՄԿՈՒ և բիզնես սեկտորները օգտագործում են Ջի-Այ-Զեթի փորձը՝ իրականացնելով ուսումնական այց դեպի Ջի-Այ-Զեթի ընթացիկ ԱՀՈՒ վայրեր ու մասնակցելով փորձի փոխանակման այլ միջոցառումների։

Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը ծառայել է որպես փորձարկման կողմ և մոդել Շիրակի մարզի մյուս երեք մասնակից ՄԿՈՒ հաստատությունների համար (Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարան, Արթիկի պետական քոլեջ, Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջ)։  

Ծրագրի արդյունքների մասին կարդացեք՝ այստեղ։

PIN-ն աջակցում է Հայաստանում հանրային հեռարձակողի ռեֆորմները

PIN-ն աջակցում է Հայաստանում հանրային հեռարձակողի ռեֆորմները

PIN-ն աջակցում է Հայաստանում հանրային հեռարձակողի ռեֆորմների պահանջը՝ վերջինս դարձնելով անկախ լրատվամիջոց, որը կծառայի հայ հեռուստադիտողներին։ Մեր ծրագրի շրջանակում կազմավորվել է փորձագետների խումբ՝ միավորելով ՀՀ պատգամավորների, հանրային հեռուստահեռարձող ընկերությունների ղեկավարների, մեդիա և օրենսդրական փորձագետների և լրագրողների։

Ծրագիրն աջակցում է աշխատանքային խմբի և լրագրողների կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ դասընթացներ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և ռադիոյի՝ որպես անկախ և արդյունավետ լրատվամիջոցների հիմնախնդիրների բացահայտման ու դրանց լուծման եղանակներին անդրադառնալու համար։

Ծրագիրն իրականացվում է Չեխիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ՝ Transition Promotion Program-ի շրջանակում:

Նախկինում նույնպես մենք աշխատել ենք անկախ լրագրողների հետ` պայքարելու Հայաստանում ատելության խոսքի դեմ և մարզերում աջակցել ենք կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի ցուցադրմանը։

Կենցաղային խնամքի ծառայություններ տարեցների համար

Կենցաղային խնամքի ծառայություններ տարեցների համար

Մեր «Կենցաղային խնամքի ծառայություններ տարեցների համար» ծրագրի նպատակն էր օգնել Ամասիա համայնքում բնակվող միայնակ ծերերին։ 

Ծրագրի իրականացման ընթացքում Ամասիա համայնքում բնակվում էին շուրջ 90 միայնակ ծեր, որոնք կենցաղային հարցերում օգնության կարիք ունեին:

Գնվել է հատուկ մեքենա՝ իր մեջ հարմարեցված լվացքի մեքենայով, ջրի մատակարարման և այլ հնարավորություններով։ Ծրագրի թիմը պարբերաբար շրջելով տարեցների տներով՝ կենցաղային հոգսերն էր թեթևացնում, օգնում տան մաքրման, հողագործության և այլ հարցերում։

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ ծրագրի շրջանակում ձեռք բերված մեքենայի և այլ կենցաղային տեխնիկայի և Ամասիայի համայնքապետարանի և կամավորների շնորհիվ ծրագիրն ավարտից հետո անգամ շարունակական բնույթ է կրում: Համայնքի կամավորներն ու Ամասիայի համայնքապետարանի աշխատակիցներն այցելում են տարեցներին ու օգնում նրանց։

Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում

Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում

Եվրոպական միության կողմից  ֆինանսավորված «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը, իրականցրել ենք Հայ օգնության միության հետ համատեղ։

Ծրագրի նպատակն էր  աջակցել աշխատանքային  միգրանտների վերաինտեգրմանը ՀՀ-ում, կանխել անօրինական միգրացիան ՝ նպաստելով միգրացիայի պետական քաղաքականության հայեցակարգի 2012-2016թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը: 

Ծրագիրն իրականացվել է ՀՀ  չորս մարզերում` Արարատ, Արմավիր, Վայոց Ձոր և Սյունիք, որտեղ ստեղծվել են միգրացիոն տեղեկատվական ռեսուրս կենտրոններ: Սկզբնական շրջանում ռեսուրս կենտրոնները գործել են Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին կից: Այնուհետև, դրանք գործել են Զբաղվածության համակարգի մեջ:

Իրենց առօրյա գործունեության ընթացքում կենտրոնները համալիր աջակցություն են ցուցաբերել ինչպես պոտենցիալ (տրամադրելով խորհրդատվություն), այնպես էլ վերադարձած միգրանտներին՝ օգնելով  վերջիններիս վերաինտեգրվել հայրենիքում: Նոր աշխատանք գտնելու համար People in Need-ի աջակցությամբ վերամասնագիտացման դասընթացների են մասնակցել 284 վերադարձած միգրանտ, որոնցից ավելի քան 50 % ապահովվել են աշխատանքով:

Նոր աշխատատեղեր ստեղծելու և վերոնշյալ չորս մարզերի տնտեսական զարգացմանը նպաստելու համար մենք ֆինանսավորել ենք նաև 17 լավագույն բիզնես առաջարկները, որոնք ներկայացվել էին Հայաստան վերադարձած աշխատանքային միգրատների կողմից:  Նորաստեղծ բիզնեսները գործում էին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հողագործությունը, անասնապահությունը, ջերմոցային տնտեսությունը, մեղվապահությունը, կահույքագործությունը, թեթև արդյունաբերությունը, տրանսպորտային ծառայությունները, սպասարկման ոլորտն և հացաբուլկեղենի արտադրությունը՝ ապահովելով 55 նոր աշխատատեղ: 

Ծրագրի ընթացքում ուշադրության կենտրոնում են գտնվել նաև ուսումնական հաստատությունները: Մասնավորապես, ծրագրի թիրախ մարզերի ինը ավագ դպրոցներին տրամադրել ենք դրամաշնորհներ, որոնց արդյունքում աշակերտների մասնակցությամբ իրականացվել են տարբեր նախաձեռնություններ՝ ուղղված միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: 

Ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկն էր նաև  «Ճամպրուկ» մրցանակաբաշխությունը, որի նպատակն էր լրատվամիջոցների ուշադրությանն արժանացնել միգրացիոն հիմնախնդիրները, իսկ հանրության ուշադրությունը հրավիրել անօրինական միգրացիայի ռիսկերին ու օրինական միգրացիայի հնարավորություններին: Ծրագրի ընթացքում յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 18-ին, միգրանտի միջազգային օրը, անց է կացվել «Ճամպրուկ»  լրագրողական մրցանակաբաշխությունը: Ծրագրի շրջանակներրում ձևավորված հանագործակցության շնորհիվ  «Ճամպրուկ» մրցանակաբաշխությունը շարունակական բնույթ ունեցավ և  2016թ-ի դեկտեմբերին՝ ծրագրի ավարտից հետո, այն իրականացվեց գործընկեր  կազմակերպությունների  համատեղ ջանքերով:
 
Խոսենք ֆիլմերի մասին Հարավային Կովկասում (CAUCADOC)

Խոսենք ֆիլմերի մասին Հարավային Կովկասում (CAUCADOC)

CAUCADOC ծրագիրն  իրականացվել է 2012- 2014թթ  Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Ծրագիրն իրականացվել է Հարավային Կովկասի գործընկեր կազմակերպությունների` Sakdoc Film-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ, Եվրոպական միության Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի և Չեխիայի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

CAUCADOC ծրագրի նպատակն էր նպաստել Հարավային Կովկասում վավերագրական ֆիլմերի արտադրությանը եւ դրանց օգտագործմանը կրթական ու հանրության իրազեկման նպատակներով։ Ծրագրի ընթացքում People in Need-ը ներդրեց  մարդու իրավունքների մասին «One World» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպման իր փորձը:
      
CAUCADOC-ի շրջանակում Հայաստանում և Վրաստանում ներդրվել է «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» կրթական մեթոդը.
2012-2014թթ. ընթացքում Հայաստանում և Վրաստանում վերապատրաստվեն են 1300 ուսուցիչներ, Հայաստանում՝ Կրթության Ազգային Ինստիտուտի, Վրաստանում՝ Ուսուցիչների Մասնագիտական Զարգացման Կենտրոնի հետ ձևավորված համագործակցության արդյունքում: Վերապատրաստումներն անց են կացրել տեղական և միջազգային փորձագետները: Բոլոր վերապատրաստավծ ուսուցիչները ձեռք եեն բերել  «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» կրթական գործիքակազմը՝ բաղկացած ուսուցչի ձեռնարկից և ֆիլմերի սկավառակից:
Վերապատրաստված ուսուցիչների կողմից անցկացված դասերի ադյունքում ՀՀ և Վրաստանի 18 500  աշակերտներ բարելավել են իրենց գիտելիքները մարդու իրավունքների և հարակից սոցիալական հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ձեռք են բերել քաղաացիական նախաձեռնություններ իրականացնելու հմտություններ: 
2014թ-ին Հայաստանում՝ Կրթության Ազգային Ինստիտուտի, Վրաստանում՝ Ուսուցիչների Մասնագետական Զարգացման Կենտրոնի հետ կնքվել են համագործացության հուշագրեր, որի շրջանակներում մեթոդը ներառվել է ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումների ծրագրում:  

CAUCADOC-ի շրաջանակներում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 22 համայնքներում անց են կացվել վավերագրական ֆիլմերի մարզային փառատոններ:
Նպատակն էր զարգացնել վավերագրական ֆիլմերի ցուցադրության և կիրառության մշակույթը և ֆիլմին հաջողդող քննարկան միջոցով խթանել թեմատիկ երկխոսությունները տարբեր մակարդակներում: Ֆիլմադարանը բաղակացած է 28 միջազգային և տեղական արտադրության ֆիլմերից, որոնք շոշափում են մարդու իրավունքների, հանդուրժողականութայան, միգրացիայի, շրջակա միջավայրի և այլ հարակից թեմաներ: Փառատոններին ընդհանուր մասնացկել են ավելի քան 10 000 մարդ:

CAUCADOC-ի շրաջանակներում Հայաստանում և Վրաստանում անց են կացվել տեղական  ֆիլմարտադրողների վարպետության դասեր.
Տարածաշրջանի հիմնական կինոփառատոնների ժամանակ (Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոն, Բաթումիի Արվեստի տուն կինոփառատոն և Թբիլիսիի միջազգային կինոփառատոն) անց են կացվել վարպետության դասեր և դասախոսություններ վավերագրական ֆիլմարտադրողների լայն համայնքի համար: Վարպետության դասերը վարել են Եվրոպայից հրավիրված փորձագետները: 2012-2014թթ ընթացքում անց են կացվել 7 վարպետության դաս, որին մասնակցել են մոտ 300 հետաքրքրված մասնագետներ:

Ինտենսիվ դասընթացների կուրս՝ շնորհալի և ակտիվ ֆիլմարտադրողների համար
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 26 տեղական ֆիլմարտադրող թիմերի համար անց են կացվել կարողությունների և հմտությունների զարգացման ինտենսիվ դասընթացներ, որի արդյունքում յուրաքանչյուր թիմ մշակել է ֆիլմի նախագիծ: Մշակված նախաձգծերից 7-ը 2012-2013թթ ընթացքում արժանացել են տեղական և միջազգային մրցանակների: Դրանք են՝ Pirimze; Biblioteka; Holy Cow; Long Gardens; The Things; Ikarus.

CAUCADOC-ը  հնարավորություն է տվել  ֆիլմարտադրության ոլորտի  խնդիրները բարձրաձայնել և դրանք քննարկել ոլորտի պատասխանատուների հետ
Վավերագրական ֆիլմերին և առհասարակ ֆիլմարտադրությանն առնչվող խնդիրները ազգային և տարածաշրջանային մակարդակով քննարկումներին մասնակցել են տեղացի և միջազգային փարձագետներ, ոլորտի մասնագետներ և պատասխանատուներ: Հանդիպումների հիմնական նպատակն էր նպաստել վավերագրական ֆիլմարտադրության զարգացմանը  Հայաստանում և Վրաստանում:
 
Երեխաների թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում

Երեխաների թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում

«Երեխաների թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի  նպատակն էր պայքարել երեխաների թրաֆիքինքի դեմ և կանխարգելել դրա հետագա տարածումը Հայաստանում։ Ծրագիրն իրականացրել ենք 2009-2011թթ. տեղական գործընկերներ «Հույս եւ Օգնություն» հասարակական կազմակերպության եւ Հայ Օգնության Միության հետ համատեղ` Եվրոպական միության և Չեխիայի կառավարության աջակցությամբ։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ բոլոր մարզերում (Արագածոտն, Արարատ, Արմավիր,Գեղարքունիք, Լոռի,Կոտայք,Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր և Տավուշ)` թիրախավորելով հանրակրթական և հատուկ դպրոցների երեխաներին, սոցիալական ու դաստիարակչական նշանակության հաստատություններում գտնվող 5-18 տարեկան երեխաների, փողոցի երեխաներին (մուրացիկ, թափառաշրջիկ) և լայն հասարակությանը։

«Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից այս ծրագրի շրջանակներում իրականացվել է թրաֆիքինգի մասին իրազեկվածության աստիճանի որոշմանն ուղղված հետազոտություն՝ 1200 տնային տնտեսություններում եւ 800 երեխաների շրջանում: 

Ըստ հետազոտության արդյուքների՝ հասարակության միայն 1,8 տոկոսն էր լսել թրաֆիքինգի մասին, անիրազեկվածությունը մեծ էր նաև մասնագետների շրջանում: Հանրապետության 350-ից ավելի դպրոցներում, վերապատրաստվել են 9-11-րդ դասարանի դասղեկները, ովքեր հետագայում ուսումնական տարվա ընթացքում դասաժամ էին տրամադրում թրաֆիքինգի թեմային: 

Կազմակերպվել է նաև10-օրյա ամառային դպրոց  Երևանի, Գյումրու և Վանաձորի մանկավարժական համալսարանների ուսանողների համար: 

Վերապատրաստման  դասընթացներ են կազմակերպվել մանկատների, խնամքի կենտրոնների, հատուկ դպրոցների  բոլոր աշխատակիցների, ոստիկանության, դատախազության աշխատակիցների և ԱԱԾ սահմանապահների, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի «Ընտանիքի, կանաց և երեխաների հարցերի» բաժնի աշխատակիցների և խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների համար: Ծրագրի ընթացքում մշակվել է օրենսդրական նախաձեռնություն «թրաֆիքինգի և սեռական բռնության անչափահաս զոհերի և վկաների պաշտպանության համակարգի» վերաբերյալ, որը ներառվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» կատարված փոփոխությունների մեջ: