Քաղհասարակության կազմակերպությունները՝ որպես փոփոխությունների կրողներ
Հրապարակվել է 13 հլս, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, Եվրոպական միության ֆինանսավորմամբ, իրականացնում է «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագիրը։ Այս ծրագրի նպատակն է աջակցել նորաստեղծ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին եւ սոցիալ-մշակութային շարժումներին՝ որպես ժողովրդական գործընթացների առաջընթացի դերակատարներ։
Ծրագիրն աջակցում է տեղի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ), որոնք իրենց համայնքներում կարող են նպաստել մարդու իրավունքների և շահերի բախման հիմնախնդիրների լուծմանը։ Ծրագիրը ՔՀԿ-ների ներկայացուցիչներին աջակցում է կարողությունների զարգացման դասընթացներով, տրամադրում է ֆինանսավորում ռազմավարական զարգացման համար, ինչպես նաև հնարավորություն է տալիս իրականացնել արշավներ՝ խթանելու համակարգային փոփոխությունները։ Ծրագրի մասնակից 14 ՔՀԿ-ներն անդրադարձել են տարբեր թեմաների, որոնք կենսական կարևորություն ունեն։ Այդ թվում, ՆորԱրար կրթական և «Նախաձեռնություն հանուն կրթական և սոցիալ-իրավական ներառման» ՀԿ-ներն իրականացրել են արշավներ, որպեսզի կրթությունը հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի համար։
Հասանելի կրթության հիմնաքարերից մեկը ընթերցանությունն է, որը ՆորԱրար կրթական ՀԿ-ի ենթադրմաշնորհային արշավային ծրագրի հիմքում է։ Ընթերցանությունն ավելին է, քան վարժ կարդալը, հասկանալը և կարճ նախադասություններ գրելը։ Դա մեծապես ազդում է առանցքային հմտությունների զարգացման վրա, ինչպիսիք են վերլուծությունը, քննադատական մտածողությունը և հիմնավորված եզրակացություններ անելը։ ՆորԱրար ՀԿ-ի նախագահ Մհեր Դավթյանը նշում է, «Տարրական դպրոցն ավարտող աշակերտների մոտ 35%-ը չեն հասկանում պարզ տեքստեր, քանի որ չունեն կարդալու հմտություններ»։ Իրավիճակն ավելի բարդ է Լեռնային Ղարաբաղից տեղահանված աշակերտների պարագայում, քանի որ ընդհատվել է նրանց ուսումնական գործընթացը և աշակերտները քիչ են մոտիվացած»։
Այս խնդիրը լուծելու համար՝ ՆորԱրար կրթական ՀԿ-ն նախաձեռնել է մի արշավ և մշակել երկու ժամանակակից մեթոդ՝ ընթերցանության հմտությունները զարգացնելու համար։ Ծրագրի շրջանակում 14 դպրոցի 22 ուսուցիչ միացել է այդ արշավին։ Ուսուցիչներին տրամադրվել է մեթոդաբանական աջակցություն՝ երեխաների ընթերցանության հմտությունները զարգացնելու համար։ Արշավի սկզբում և վերջում անցկացվել է փոքրիկ հարցախույս՝ աշակերտների արագ և վարժ կարդալու վերաբերյալ։ Արդյուքնում պարզ դարձավ, որ արշավի վերջում աշակերտներն ավելի վարժ էին կարդում։ Հետևաբար նրանք ավելի մոտիվացված էին, ինքնավստահ և ավելի ներգրավված էին դասապրոցեսին, քանի որ շատ հաճելի էր դասընկերների հետ ընթերցանության հմտություններ վարժելը։ ՆորԱրար կրթական ՀԿ-ն նպատակ ունի կրկնել այս դասընթացը և ներառել ավելի մեծ թվով դպրոցներ և ուսուցիչներ։
Ընթերցանությանը զուգահեռ՝ ներառական կրթությունը մեկ այլ կենսական կարևորություն ունեցող թեմա է։ Բոլոր երեխաներն ունեն բարձրորակ կրթություն ստանալու իրավունք։ Այս ամենը հիմք ընդունելով՝ «Նախաձեռնություն հանուն կրթական և սոցիալ-իրավական ներառման» ՀԿ-ն նախաձեռնել է մի արշավ՝ ուղղված ժամանակակից մեթոդներով Հայաստանում ներառական կրթության ներդրմանը։ Այս ամենն իրականացվում է ՀՀ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից նախագծված ադապտացված կրթական նյութերի, դրանց օգտագործման մեթոդական ուղեցույցի և դրանք Հայաստանի պետական ներառական միասնական կրթական համակարգում ներդնելու միջոցով։ Եվրոպական միության ֆինանսական օգնությամբ՝ նրանք համագործակցել են Երևանի, Լոռու ու Արմավիրի մարզերի 11 դպրոցի հետ։ 55 երեխա հնարավորություն է ունեցել օգտագործելու ադապտացված գիրք-տետրերը՝ զարգացնելով մտահորիզոնը, երևակայությունը և մոտորիկան։ «Գիրք-տետրերի և մեթոդական ուղեցույցի էլեկտրոնային տարբերակները հասանելի են ՀՀ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի պաշտոնական էջում», նշում է «Նախաձեռնություն հանուն կրթական և սոցիալ-իրավական ներառման» ՀԿ համահիմնադիր և նախագահ Սյուզաննա Պետրոսյանը։ Այսպիսի նախագիծը հնարավորություն է տալիս երեխաներին ավելի ոգևորված զգալ և դառնալ հասարակության լիիրավ անդամ։
Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն նախաձեռնել էր «Չկոնֆերանս» ձևաչափով եռօրյա ազատ հարթակ Աղվերանում՝ ծրագրի 14 շահառու կազմակերպությունների և ոլորտի փորձագետների մասնակցությամբ։ Այն նպատակ ուներ օգնել քաղաքացիական հասարակության դերակատարներին համագործակցել, հանդես գալ նոր գաղափարներով և ապագա նոր միասնական նախաձեռնություններով։ Միջոցառման արդյունքում՝ մասնակից ՔՀԿ-ների միջև ձևավորվել է 18 նոր համագործակցություն։