Արտակարգ իրավիճակների արձագանքում և վերականգնում
2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո՝ մենք արագ կերպով ստեղծեցինք արտակարգ իրավիճակների արձագանքման ստորաբաժանում՝ օգնելու թե՛ հակամարտությունից տուժածներին, թե՛ հյուրընկալող համայքներին։ Աջակցությունը ներառում է առաջնային անհրաժեշտության սննդի և հիգիենայի պարագաների, կոմունալ վճարումների և անմիջական դրամական միջոցների տրամադրում։ Մենք ապահովում ենք նաև մասնագիտացված հոգեբանական աջակցություն և ապրուստի միջոցներ, ինչպես նաև հիմնում ենք մանկական զարգացման կենտրոններ։
Մեր բոլոր ծրագրերը սերտորեն համակարգվում են տեղական ինքնակառավարման մարմինների և հումանիտար այլ կազմակերպությունների հետ՝ երաշխավորելով օգնության առավել արդյունավետ բաշխումը։ Ճգնաժամային իրավիճակներում մեր արագ և արդյունավետ արձագանքմամբ, ինչպես նաև աջակիցների, գործընկերների և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Club of Friends հիմնադրամի կողմից տրամադրված ռեսուրսները մոբիլիզացնելու կարողությամբ՝ մենք Հայաստանում մարդասիրական ոլորտի առաջատար կազմակերպություններից ենք։
ԸնթացիկԿԱՄնախորդ աշխատանքները
Տարեց փախստականների կյանքի որակի բարելավում
2024 թվականի սեպտեմբերին Հայաստանում բնակվող տարեցների բարեկեցությունն ապահովելու նպատակով՝ «Մարդը կարիքը մեջ» ՀԿ-ն, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ֆինանսավորմամբ, իրականացնում է արդեն երկրորդ ծրագիրը՝ «Տարեց փախստականների կյանքի որակի բարելավում»։ Այն ընդգրկում է Տավուշի մարզի Նոյեմբերյան և Բերդ, ինչպես նաև Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր համայնքները։
Ծրագրի նպատակն է բարելավել տարեց փախստականների սոցիալական պայմաններն ու կենցաղը՝ ցուցաբերելով անհատական սոցիալական աջակցություն և սոցիալական ներառում: Չորս ամսվա ընթացքում «Մարդը կարիքը մեջ» ՀԿ-ն գնահատում է 170 տարեցների կարիքները և տրամադրում հասցեական աջակցություն՝ ներառյալ սնունդ, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաներ: Բացի այդ՝ ծրագրի շրջանակում կազմակերպվում են համայնքային միջոցառումներ, որոնք միտված են համայնքի ինտեգրմանը և մասնակիցների միջև սոցիալական փոխգործակցությանը:
Իրականացվող գործողությունները նպատակ ունեն բավարարել տարեցների ամենահրատապ կարիքները, նպաստել նրանց ինտեգրմանը և նվազեցնել սոցիալական մեկուսացումը, ինչը, վերջիվերջո, կհանգեցնի նշված համայնքներում տարեց բնակիչների ընդհանուր բարեկեցության բարձրացմանը։
Արտակարգ իրավիճակների պատրաստություն Հայաստանի հարավում
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) / Մարդասիրական օգնության բյուրոյի (BHA) աջակցությամբ մեկնարկել է «Արտակարգ իրավիճակներին պատրաստության գործունեություն Հայաստանի հարավում» ծրագրի իրականացումը, որն ուղղված է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի խոցելի համայնքների՝ աղետներին դիմակայելու կարողությունների հզորացմանը: Համագործակցելով տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և այլ տեղական և միջազգային շահագրգիռ կողմերի հետ՝ այս ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Գորիս, Եղեգնաձոր և Եղեգիս խոշորացված համայնքների կարողությունները՝ բնական և տեխնածին վտանգներին ավելի լավ պատրաստվելու և արձագանքելու համար:
Գործունեությունը հիմնականում կենտրոնանում է հատուկ համայնքահեն ԱՌԿ պլանների մշակման և իրականացման վրա՝ ուղղված տարածաշրջանին հատուկ ռիսկերի հասցեագրմանը, տեղական իշխանությունների և ՔՀԿ-ների՝ արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու համար անհրաժեշտ հմտությունների և գիտելիքների զարգացմանը՝ ներառյալ աղետներին պատրաստվածության մակարդակի բարձրացում, վաղ ազդարարման համակարգերի ոլորտում վերապատրաստումների իրականցում և կարողությունների ընդլայնման նպատակով տագնապ վարժանքների անցկացում։
Գործունեության կոշտ բաղադրիչի շրջանակներում հիմնական ջանքերը կկենտրոնացվեն վաղ ազդարարման համակարգերի բարելավման ու ընդլայնման, ինչպես նաև կարևոր ոչ պարենային ապրանքների (օրինակ՝ թաքստոցների համար նախատեսված գույթ, սարքավորումներ և գործիքներ) առկայության ապահովման վրա՝ բնական վտանգների դեպքում, ինչպիսիք են երկրաշարժերը, ջրհեղեղները, սողանքները, ժամանակին ազդարարելու և արտակարգ իրավիճակների դեպքում համայնքներին ժամանակին աջակցություն տրամադրելու նապատակով։
Նախատեսվում է, որ նպատակային միջամտությունների իրականացման միջոցով Հայաստանի հարավում կամրապնդվի համայնքների դիմակայունությունը, կբարելավվեն աղետներին պատրաստվածության կարողություններն ու հմտությունները, կուժեղացվի շահագրգիռ կողմերի միջև համակարգումը տեղական և ազգային մակարդակներում` ապահովելով արդյունավետ և ժամանակին արձագանք արտակարգ իրավիճակներին
Մանկական զարգացման կենտրոնների ընդլայնում ՀՀ մարզերում
Սոցիալ-հեգեբանական աջակցությունը ներառում է խորհրդատվություն, խմբային թերապիա և սոցիալ-հուզական ուսուցման (SEL) ծրագրեր, որոնք օգնում են երեխաներին կառավարել հուզական սթրեսը և բարելավել իրենց սոցիալական հմտությունները: Ժամանցային ծրագրերն իրենց հերթին ընդգրկում են տարբեր ոլորտներ, ինչպիսիք են սպորտը, ֆիզիկական վարժությունները, ձեռքի աշխատանքները, խմբային խաղերն ու թիմային կառուցողական վարժությունները։ Այս գործողությունները նպատակ ունեն հագեցնել երեխաների առօրյան, խրախուսել սոցիալական փոխգործակցությունը և նպաստել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան բարեկեցությանը։
Բացի այդ, մեր ոչ ֆորմալ կրթական առաջարկները, ինչպիսիք են գրական ակումբներն ու ստեղծագործությունների շուրջ քննարկումները, նպաստում են քննադատական մտածողության և հաղորդակցման հմտությունների զարգացմանը՝ ապահովելով տեղահանված երեխաների կրթական իրավունքի իրացմանը բացառապես այլ միջավայրում։
Երեխաների աջակցությանն ուղղված ծրագրում առանձնահատուկ կարևորություն ունի նաև ծնողների անմիջական ներգրավվածությունը, ուստի իրազեկման ծրագրերի, կամավորների վերապատրաստման և սոցիալական միջոցառումների միջոցով խրախուսում ենք ծնողներին ու խնամակալներին ակտիվ մասնակցություն ունենալ իրենց երեխաների զարգացման գործընթացում։ Դասընթացները, որոնք ուղղված են երեխաների զարգացման և ծնողավարման հմտությունների խթանմանը՝ ընտանիքներին զինում են այն գործիքակազմով, որն անհրաժեշտ է երեխաների բարեկեցությունն ապահովելու համար։
Այս աջակցության շնորհիվ մենք նպատակ ունենք երկարաժամկետ ու դրական ազդեցություն ունենալ տեղահանված երեխաների կյանքի որակի բարելավման վրա և ամրապնդել նրանց աջակցող համայնքները Հայաստանում։
«Հումանիտար աջակցություն՝ հակամարտությունից տուժած խոցելի անձանց համար»
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Հումանիտար աջակցություն՝ հակամարտությունից տուժած խոցելի անձանց համար» ծրագիրը՝ «Աշխարհի բժիշկներ» և «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունների հետ միասին։ Ծրագրի շրջանակում համատեղ ջանքերով աջակցություն ենք տրամադրում 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած, ինչպես նաև հյուրընկալող համայնքների ավելի քան 23,000 անհատների։
Տեղահանված և հյուրընկալող համայնքների վրա հակամարտության ազդեցությունը նվազեցնելու, խոցելի տեղահանված և հյուրընկալող բնակչության բարեկեցությանն ու կենսունակության ամրապնդմանը նպաստելու համար՝ տրամադրվող աջակցության մեջ ընդգրկել ենք առողջապահության, սոցիալ-հոգեբանական, ինչպես նաև բազմակի օգտագործման դրամական վաուչերների և ձմեռացման պարագաների օգնության տեսակներ։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, կոնսորցիում անդամների հետ միասին, ձգտում է երաշխավորել ռիսկի տակ գտնվող հակամարտությունից տուժած խոցելի բնակչության մասնագիտացված պաշտպանության, ծառայությունների ու դեպքերի վարման հասանելիությունը և օգնել նրանց դիմակայել ձմռան ցրտին։ Այն նաև նաև հնարավորություն է տալիս հակամարտությունից տուժած ամենախոցելի ընտանիքներին հոգալ իրենց հիմնական ամենահրատապ ծախսերը բազմակի նպատակներով կիրառվող դրամական աջակցության միջոցով։ Մասնավորապես, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն տրամադրում է՝
-
էկոլոգիապես մաքուր վառելանյութ՝ ձմռան ցրտին դիմակայելու համար,
-
կոմունալ վճարներ,
-
մանկական զարգացման կենտրոնների հասանելիություն 3-15 տարեկան երեխաների համար,
-
վերանորոգման համար նախատեսված դրամային կտրոններ։
Աջակցության կարիք ունեցող անձանց ընտրությունը կատարվում է պետական կառույցների հետ համագործակցությամբ։
Կրթություն արտակարգ իրավիճակներում
Մեր առաջին «Կրթություն արտակարգ իրավիճակներում» արձագանքման ծրագիրը մեկնարկել ենք 2013 թվականին Սիրիայում և այդ ժամանակից ի վեր ընդլայնել ենք մեր ծրագրերը՝ ընդգրկելով ութ երկիր՝ Սիրիա, Ուկրաինա, Աֆղանստան, Եմեն, Իրաք, Մյանմար, Վրաստան, Մոլդովա և Հայաստան։ 2023 թվակին մենք աջակցել ենք հակամարտությունից տուժած 94,080 երեխաների ամբողջ աշխարհում՝ հնարավորություն տալով շարունակել իրենց կրթությունը։ Բացի այդ՝ տրամադրել ենք 3,088 ուսուցիչների և կրթական ոլորտի ներկայացուցիչների տրամադրել ենք ֆինանսական ու նյութական աջակցություն, ինչպես նաև կարողությունների զարգացում։ Ավելին, 8,446 ծնող և խնամակալ ձեռք է բերել ծնողավարման հմտությունների և սոցիալ-հոգեբանական աջակցություն։
Մենք աշխատում ենք ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում՝ մեր ուժերը կենտրոնացնելով հակամարտությունից տուժած կամ հակամարտության մեջ գտնվող, երկարաժամկետ ժգնաժամերի ու վաղ վերականգնման համատեքստերում գտնվող երեխաների աջակցության վրա։ Մեր ծրագրերի միջոցով մենք նպատակ ունենք երաշխավորել, որ երեխաներն անվտանգ ու առողջ միջավայրում են և հնարավորություն ունեն ստանալ կրթություն։ Երեխաների, դաստիարակների, խնամակալների և համայքների համար հնարավորինս լավագույն աջակցությունն ապահովելու նպատակով՝ մենք առաջնահերթ ենք համարում սերտ համագործակցությունը պետական և տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ։ Մենք վստահ ենք, որ որակյալ ծրագրերը պահանջում են ակտիվ ներգրավվածություն ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ համակարգման մեխանիզմների և համագործակցության շրջանակների հետ։
Այս համատեքստում, Հայաստանում մենք սկսեցինք ստեղծել Մանկական զարգացման կենտրոններ 2020 թվականի հոկտեմբեր ամսին՝ անմիջապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո։ Այս կենտրոնները նախատեսված են ինչպես տեղահանված, այնպես էլ տեղացի երեխաների համար՝ նպաստելով նրանց իմացական, էմոցիոնալ և սոցիալական զարգացմանը։ Տարիների ընթացքում մենք Մանկական զարգացման կենտրոններ ենք ստեղծել Գորիսում և Մարտունիում։ Այս տարածքները շարունակաբար պահպանվում և բարելավում են դոնորների՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Եվրոպական միության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Start Network-ի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Club of Friends հիմնադրամի աջակցության շնորհիվ՝ սերտ համագործակցությամբ տեղական համայնքների հետ: Մինչ այժմ ավելի քան 500 տեղացի և տեղահանված երեխաներ մասնակցել են կամ ներկայումս ներգրավված են Մանկական զարգացման կենտրոններում:
Վերակառուցելով կյանքը. մարդասիրական աջակցություն ջրհեղեղից տուժած Տավուշի և Լոռու մարզերին
Հրատապ արձագանք Լեռնային Ղարաբաղից Հայաստան բնակչության տեղահանմանը
Տեղահանված անձանց և տեղի խոցելի բնակչության աջակցությանն ուղղված ծրագրի հիմնական նպատակը մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների և տեղական գործատուների կողմից իրականացվող դասընթացների միջոցով թիրախ լսարանի մասնագիտական հմտությունների տրամադրումն ու բարձրացումն է, ինչպես նաև մասնագիտական գործիքների փաթեթների տրամադրումը՝ եկամուտ ստեղծելու համար։
Միևնույն ժամանակ, մասնագիտական կրթության և ուսուցման դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն ունեն աշխատանքի առաջարկներ ստանալ գործատուների կողմից։ Ընտրված թեկնածուները մինչև երկու ամիս ուսման համար կստանան որոշակի գումար՝ տրանսպորտային ծախսերը հոգալու համար։
Մեր կողմից աջակացություն ստացող անձանց հետ աշխատանքն իրականացվում է անհատական կարիքների գնահատման միջոցով՝ ուսումնասիրելով նրանց շահերն ու հնարավորությունները ծրագրում ներգրավելու համար:
Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց բարեկեցության աջակցություն
Հիմք ընդունելով սոցիալական աշխատողների կողմից կատարված գնահատումները՝ առավել խոցելի վիճակում գտնվող տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք աջակցություն են ստանում՝ իրենց հիմնական հրատապ կարիքները բավարարելու համար, ինչը ներառում է նաև սննդի, հիգիենայի և այլ պահանջներ։ Նրանք կստանան սննդի և հիգիենայի պարագաներ, ինչպես նաև լրացուցիչ աջակցություն, որոնք հարմարեցված կլինեն գնահատման ընթացքում բացահայտված հատուկ կարիքներին։
Բացի աջակցություն տրամադրելուց՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն ակտիվ մասնակցություն ունի թիրախային խմբերի սոցիալիզացիայի գործընթացում՝ նրանց ներգրավելով սոցիալական միջոցառումների մեջ և այդպիսով կանխելով նրանց մեկուսացումը։ Ընդհանուր առմամբ, ծրագիրը օգնում է 200 տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում թե՛ տեղի, թե՛ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը։
Եվրոպական միության հումանիտար աջակցություն
Մարդասիրական օգնությունը պարունակում է 5000 վերմակ, խոհանոցային պարագաների և խնամքի պարագաների 3000-ական փաթեթ։
Աջակցություն ստացող ընտանիքներիի ցանկը ուղղորդված է համայնքապետարանների կողմից՝ Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությամբ։
Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանն ուղղված անմիջական աջակցություն
Stichting Vluchteling (SV)-ի ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն ապահովում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության անվտանգ, հասանելի և արժանավայել անվտանգության ապաստարաններով։ Ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն բարեկարգում է տուժած բնակչությանը հյուրընկալող կոլեկտիվ ապաստարանները՝ տրամադրելով վերանորոգման պարագաների փաթեթներ, սարքավորումներ, բրիկետներ և վառարաններ։ Ծրագիրն աջակցում է մոտ 240 ընտանիքի Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում։
Առավելի խոցելի ընտանիքների ընտրությունը կատարվում է համայնքապետարանների հետ համագործակցությամբ։ Վերջիններս «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ին են ներկայացնում կոլեկտիվ և անհատական ապաստարանների տվյալները։
Հրատապ արձագանք Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց համար
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ ծրագրի զգալի մաս է կազմում դրամական վաուչերների տրամադրումը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ապրող ընտանիքներին, բացի այդ Գորիսում տրամադրում է նաև պատրաստի, տաք ուտեստների վաուչերներ՝ տեղի ռեստորանների, ճաշարանների և փոքր ձեռնարկատերերի հետ համագործակցությամբ։
Action Against Hunger կազմակերպությունը բազմակի նպատակներով կիրառվող վաուչերներ է տրամադրելու Արարատի և Կոտայքի մարզերում, իսկ «Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունն համակարգում է Գորիսի գրանցման կենտրոնի աշխատանքները՝ սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև վարձակալության և կոմունալ աջակցության միջոցով։
Հոգեկան առողջության և փաստաթղթային հարցերի հետ կապված կենսական կարիքները հոգալու համար՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն տրամադրում է առաջնային սոցիալ-հոգեբանական աջակցություն և իրավաբանական օգնություն։
«ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը, հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և երեխաներին, ներգրավվածության նպատակով Գորիսում իրականացնում է միջոցառումներ։
Կարդացեք ավելին՝ այստեղ։
Աջակցություն Հայաստանում ճգնաժամից տուժած բնակչության հրատապ կարիքներին
Խնամքի փաթեթները, որոնք նախատեսված են մոտ մեկամսյա օգտագործման համար, պարունակում են շուրջ երկու տասնյակ իրեր, ներառյալ` սրբիչ, օճառ, լվացքի փոշի, ախտահանիչ միջոցներ և այլ պարագաներ։ Ընտանեկան փաթեթենրից բացի, տրամադրվել է նաև երեխաների ու տարեցների համար անհրաժեշտ փաթեթներ։
Օգնությունը բաշխվել է Սյունիքի մարզում և նախատեսված է շուրջ 1000 ընտանիքի՝ շուրջ 3000 անձանց համար։ Ընտանիքների ցանկը ուղղորդվում է Սյունիքի մարզպետարանի կողմից։
Կարդացեք ծրագրի մասին՝ այստեղ։
Հրատապ արձագանք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համար
Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին աջակցելու նպատակով՝ Եվրոպական միության օգնության շնորհիվ և ծրագրի գործընկեր «Վիննեթ» Գորիսի զարգացման հիմնադրամի հետ համատեղ աջակցում ենք ավելի քան 19 հազար տեղահանված անձանց։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի քաղաքային բնակավայրերում ապրող անձանց տրամադրում է 40 հազար դրամ արժողությամբ կտրոններ, որոնց միջոցով տեղահանված անձինք ձեռք են բերում անհրաժեշտ սնունդ ու հիգիենայի պարագաներ իրենց բնակավայրերում գործող վաճառքի կենտրոններից, իսկ գյուղական բնակավայրերում ապրող տեղահանված անձանց տրամադրվում է սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ։
Ծրագրի գործընկեր «Վիննեթ» Գորիսի զարգացման հիմնադրամը միջոցառումներ է իրականացնում տեղահանված կանանց և երեխաների համար։
Օգնությունը հասանելի է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում բնակվող տեղահանված անձանց համար, որոնց տվյալների ուղղորդումն իրականացվում է մարզպետարանների և համայնքապետարանների կողմից։
Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերի աղետների ռիսկի նվազեցում
Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հումանիտար աջակցությամբ, իրականացնում է մարդածին և բնածին աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված բարելավման ծրագիր՝ համայնքի դիմակայունության և ապահովության նպատակով։
Ծրագիրը նախատեսում է համապարփակ միջոցառումների շարք՝ համակարգված տեղական ինքնակառավարման մարմինների և մասնագիտացված կառույցների հետ։ Վերակառուցվում և վերազինվում են թաքստոցներ, մշակվում՝ միմյանց միջև կոորդինացիոն ուղիներ, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում գործելու համապատասխան ընթացակարգեր։ Միաժամանակ, համայնքի անմիջական մասնակցությամբ ստեղծվում են համայնքային խմբեր՝ պետական, քաղհասարակության ներկայացուցիչների և կամավորների ներգրավվմամբ՝ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման նպատակով։ Համայնքային խմբերի անդամների համար կիրականացվի նաև կարողությունների զարգացման համապատասխան դասընթացների շարք։
Ծրագրի ընթացքում կիրականացվեն նաև հանրային իրազեկման արշավներ և իրավիճակային փորձարկումներ։
Ուկրաինայի պատերազմից տուժած ընտանիքների աջակցության ու ինկուբացիոն ծրագիր
Այս ամենին համապատասխանաբար արձագանքելու, խոցելի բնակչությանն ինտեգրելու և հայրենաճանաչության բարձրացման նպատակով՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն նախաձեռնել է Ուկրաինայի պատերազմից տուժած ընտանիքների աջակցության ու ինկուբացիոն ծրագիրը։ Ծրագիրը բաղկացած է մի քանի բաղադրիչից․
- Սոցիալական աջակցություն, որը ներառում է բնակվարձի և/կամ կոմունալ վճարների փոխհատուցում, առաջնային անհրաժեշտության գույքի, տեխնիկայի, ինչպես նաև հագուստի, հիգիենայի պարագաների տրամադրում։ Սոցիալական աջակցության բաղադրիչի շրջանակում տրամադրվում է նաև հոգեբանական և իրավաբանական անվճար խորհրդատվություն։
- Մասնագիտական վերապատրաստում, այդ թվում հայոց լեզվի՝ անհրաժեշտության դեպքում նաև օտար լեզուների դասընթացներ։
- PINcubator բիզնես ինկուբացիոն ծրագիր, որը ներառում է բիզնես դասընթացներ, փոքր բիզնես ծավալելու դրամաշնորհներ և մասնագետի կողմից աջակցություն` քոոուչինգ:
Արտակարգ իրավիճակների արագ արձագանքում՝ շրջափակման հետևանքով տուժած մարդկանց համար
Start Network-ի ֆինանսավորմամբ, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ կոնսորցիում անդամների հետ միասին օգնում է խոցելի բնակիչներին՝ տեղական քաղհասարակության կազմակերպությունների միջոցով։ Տրամադրում ենք տարբեր տեսակի աջակցություն՝ ձմեռային հագուստի, սննդի, սոցիալ-հոգեբանական աջակցության տեսքով, ինչպես նաև ներգրավում ենք կանանց և երիտասարդներին ձեռագործ աշխատանքների միջոցով։
Շահառուների ընտրությունը և աշխատանքների իրականացումը կազմակերպվում է կոնսորցիում անդամների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սյունիքի մարզպետարանի, Գորիսի համայանքապետարանի և Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության հետ համագործակցությամբ։
Արտակարգ իրավիճակների արագ արձագանքում՝ Հայաստանում հակամարտությունից տուժած բնակչության համար
Ծրագրին աջակցություն է տրամադրում Հայաստանում բնակվող խոցելի բնակչությանը՝ ընդգրկելով տեղահանվածներին, հյուրընկալող ընտանիքներին և խոցելի բնակչությանը, ովքեր հակամարտության ընթացքում շարունակել են մնալ իրենց գյուղերում։ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից տեղահանվել է շուրջ 7600 քաղաքացի։
Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում բնակվող հակամարտությունից տուժած խոցելի բնակչությանը, ինչպես նաև հյուրընկալող ընտանիքներին՝ կոմունալ վարձավճարների աջակցության միջոցով։
Վեց ամիս տևողությամբ արագ արձագանքման ծրագիրը նախատեսում է ընդգրկել 4225 անհատ․ այն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության (ACTED) հետ համատեղ:
Նախագիծը սերտորեն համակարգվում է համապատասխան մարմինների և արտակարգ իրավիճակների մասնագետների հետ՝ երկվություններից խուսափելու և այլ ընթացիկ հումանիտար ծրագրերին փոխլրացնելու համար։ Մանրամասներն՝ այստեղ։
Արտակարգ իրավիճակների արձագանքում` Հայաստանում տեղահանված բնակչության համար
«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպությունը, Start Network-ի ֆինանսավորմամբ, աջակցել է Սյունիքի մարզի բնակիչներին, ովքեր տուժել են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Հակամարտությունը հանգեցրել է տեղահանության և ծանր տրավմաների։ Ռիսկի տակ են հայտնվել հատկապես երեխաները, տարեցները և կանայք։
Ծրագիրն իրականացվել է կոնսորցիում անդամների հետ համատեղ՝ Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության (ACTED) գլխավորությամբ՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն տրամադրել է հիգիենայի և մանկական խնամքի փաթեթներ, ինչպես նաև առաջին օգնության փաթեթներ Սյունիքի մարզում բնակվող ընտանիքներին և բժշկական հաստատություններին։
Շահառուների խումբը ընդգրկում է 400 ընտանիք, որից 100-ը նորածին երեխաներ ունեցողներն են, 300 անձ, ովքեր անցել են առաջին բուժօգնության պատրաստվածություն և 10 բուժհաստատություն։ Շահառուների ընտրությունն իրականացվել է տեղական իշխանությունների հետ համագործակցությամբ՝ շեշտը դնելով առավել բարձր խոցելիություն ունեցող անձանց վրա։
Ծրագրի կոնսորցիում անդամները՝ ACTED կազմակերպությունը և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն, տրամադրել են համապատասխանաբար վաուչերներ և սոցիալ-հոգեբանական ծառայություններ։
Աջակցություն Մեծամորում բնակվող տեղահանված ընտանիքներին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծավալումից տարիներ անց Հայաստանում բնակվող տեղահանված անձանց ինտեգրման հարցը շարունակում է առաջնային մնալ օրակարգում։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացված «Աջակցություն Մեծամորում բնակվող տեղահանված ընտանիքներին» ծրագրի նպատակն է բարելավել Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում բնակվող տեղահանված ընտանիքների կյանքի որակը` ապահովելով կայուն եկամտի հնարավորություն։ Մեծամորի հյուրանոցում՝ կացարանում բնակվող և Մեծամորի համայնքով մեկ սփռված ընտանիքներին հնարավորություն է տրվել զարգացնել իրենց կարողությունները։ Այս ընտանիքներին առաջարկվել է զբաղվել կենսունակ միկրոձեռնարկատիրությամբ՝ եկամուտ ապահովելու նպատակով։ Ծրագիրը նաև նպաստել է տեղահանված ընտանիքների և հյուրընկալող համայնքի միջև սոցիալական համախմբվածությանը։
Տեղահանված ընտանիքների և ընդունող համայնքի շրջանում ընտրված շահառուները մասնակցել են հացաթխման տեխնոլոգիայի, մասնագիտացման և այլընտրանքային հացաթխման, հրուշակագործության արվեստի, սննդի ծառայության կառավարման, ֆինանսական գրագիտության և բիզնես կառավարման վերաբերյալ դասընթացների։
Ամենամրցունակ և շահագրգռված մասնակիցները ստացել են աշխատանքի հնարավորություն` ծրագրի շրջանակում հիմնադրված «Մեծ & Մոր» նորաստեղծ հացի արտադրամասում կամ կենսաապահովման փաթեթներ՝ եկամտի ստեղծման կարողություններին նպաստելու համար։ Ի դեպ, «Մեծ & Մոր»-ն ավելին է քան միայն հացաբուլկեղենի արտադրամասը: Այն ստեղծվել է սոցիալական նվիրումով՝ ապահովելով աշխատատեղեր տեղահանված և խոցելի ընտանիքների համար, իսկ արտադրամասի շահույթի մի մասը Մեծամորի համայնքապետարանի հետ գործակցությամբ կուղղորդվի Մեծամոր համայնքի զարգացման ծրագրերի իրականացմանը:
Հյուրընկալող համայքնում տեղահանված բնակչության պատշաճ ինտեգրման համար՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Մեծամորի համայնքապետարանի հետ համատեղ գործող մանկապարտեզում երեխաների խնամքի լրացուցիչ բլոկ է ստեղծել։ Այս համագործակցության նպատակն է մանկապարտեզի կահավորումը, սարքավորումներով և անձնակազմով ապահովելը։ Բացի այդ, կացարանում բնակվող 17 ընտանիք ապահովվել է նոր դռներով ու պատուհաններով՝ նրանց կենցաղի հոգսը թեթևացնելու ու ջերմակայություն ապահովելու նպատակով։
Ավելին կարդացեք այստեղ։
REACT․ հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագիր
Ծրագիրը Լեռնային Ղարաբաղից տեղահանված և ՀՀ մարզերում բնակվող ավելի քան 17 հազար քաղաքացիների աջակցում է տարբեր ենթածրագրերի միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից և ACTED, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ու «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։
«Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության հումանիտար օգնության ծրագրերն ընթանում են ներքոնշյալ 5 մարզերում՝ օգնելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին մի քանի ուղղությամբ։ ա) Ձմռան կոմունալ վճարումներ շուրջ 2000 ընտանիքի համար, էկո-վառելանյութ 500 ընտանիքի համար, և եվս 200 ամենախոցելի ընտանիքներ կստանան տան ջերմակայունության համար նախատեսված պարագաներ։ բ) Տնտեսական ինտեգրման նպատակով մեր կազմակերպությունը 5 մարզերում մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում 1500 և դասընթացներ է կազմակերպում 1000 հոգու համար․ դասընթացները լավագույնս յուրացրած անձանցից 700-ը կստանան համապատասխան մասնագիտական գործիքներ իրենց կարիերան շարունակելու համար։ գ) Գորիս քաղաքում, ինչպես նաև Հարթաշեն, Վերիշեն, Որոտան, Խնձորեսկ, Քարահունջ գյուղական բնակավայրերում տեղահանված և տեղի շուրջ 400 երեխաների համար գործում են մանկական զարգացման անվճար կենտրոններ, որը նպաստում է երեխաների ճանաչողական, հուզական և սոցիալական զարգացմանը։
Կարդացեք ավելին՝ այստեղ։
Հումանիտար աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի խմբերի համար
Ծրագիրն իրականացվել է Եվրահանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ հումանիտար օգնության վարչության ֆինանսավորմամբ (ECHO)՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից՝ ACTED, REACH, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի» (AASW) և «ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի» հետ համագործակցությամբ։
Շուրջ 20, 000 շահառուներ ստացել են հումանիտար աջակցություն հրատապ կարիքների համար․ ներառյալ կացարանի պայմանների բարելավում, խնամքի պարագաների տրամադրում, հոգեբանական աջակցություն։
«Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը մասնավորապես բարելավել է կացարանների կենցաղային պայմաններն ու կաջակցի հյուրընկալող խոցելի ընտանիքներն՝ վճարելով կումունալ ծախսերը կամ տրամադրելով վառելիք։
Շահառուների ընտրությունը կատարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների և համայնքապետարանների հետ համակարգմամբ։
Արագ արձագանքում․ խնամքի պարագաների տրամադրում Հայաստանում հակամարտությունից տուժած բնակչությանը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում բնակչության մեծ մասը տեղափոխվել է Հայաստան։ Տեղահանվածներից շատերն ապրում են հյուրընկալող ընտանիքներում կամ այնպիսի կացարաններում, որոնք հարմարեցված չեն երկարատև բնակության համար, բավարար չեն նաև շենքային ու խնամքի ապահովման համար անհրաժեշտ պայմանները։ Ստեղծված իրավիճակը մտահոգիչ է նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի համատեքստում, քանի որ այս պայմանները նպաստում են համավարակի արագ տարածմանը և խորացնում համավարակի ճգնաժամը։
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացված այս ծրագիրը միանվագ աջակցություն է ցուցաբերել հակամարտությունից տուժած և հյուընկալող խոցելի ընտանիքներին՝ տրամադրելով նրանց խնամքի համար անհրաժեշտ պարագաներ։ Ծրագրի շահառուների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 2400։
«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից տրամադրվող խնամքի պարագաների փաթեթների պարունակությունը համապատասխանեցված է առողջապահության ազգային և միջազգային ստանդարտներին։
Փաթեթները ներառում են համավարակի կանխարգելման, խնամքի ու կենցաղի համար անհրաժեշտ ավելի քան երկու տասնյակ պարագաներ տարբեր քանակություններով։ Տրամադրվել են ընտանեկան փաթեթներ ընդհանուր օգտագործման համար և լրացուցիչ փաթեթներ՝ նախատեսված երեխաների, կանանց և ծերերի անհատական օգտագործման համար։
Ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը հակամարտությունից տուժած բնակչության հետագա կարիքների գնահատման նպատակով իրականացվել է նաև հետազոտություն՝ նրանց կարիքներն ու տրամադրվող օգնության հասցեականությունն ուսումնասիրելու համար։
Ծրագրին իրականացվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Տեղ խոշորացված համայնքում:
Հումանիտար աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի բնակչության համար
People in Need-ը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, աջակցել է Հայաստանում հակամարտությունից տուժած բնակչությանը՝ ապահովելով հիգիենայի և ձմեռակացի համար անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև օգնել է կանխել և մեղմացնել COVID-19-ի տարածումը:
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի բոլոր մարզերում՝ թիրախավորելով շուրջ 10,000 շահառուների։
Կիրառելով կացարանների, առողջապահական ծառայությունների և սանիտարահիգիենիկ պայմանների ինտեգրված մոտեցումները՝ ծրագիրը նպատակ ուներ․
• անվտանգ և ձմեռակացին համապատասխան կերպով բարելավել այն ապաստարանները, որտեղ բնակվում են տեղահանված խոցելի խմբերը,
• COVID-19-ի տարածումից պաշտպանել տեղահանված և նրանց հյուրընկալող համայնքները` բարձրացնելով նրանց տեղեկացվածությունը, ինչպես նաև օգնել որդեգրել կանոններ, որոնք նվազագույնի կհասցնեն հիվանդությունների փոխանցումը կամ վարակվելու ռիսկը
• ապահովել, որպեսզի հակամարտությունից տուժած խոցելի բնակչությունը կիրառի հիգիենայի և վարակների կանխարգելման հիմնական պրակտիկան: