Աջակցություն տեղահանված ընտանիքներին

Հրապարակվել է 08 հլս, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե

Ցուրտ եղանակն ու ձյունն ավելի դժվարացրեց հազարավոր մարդկանց կյանքը Հայաստանում, որոնք տեղահանվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում: Տները կորցնելուց հետո, ձմռան ցուրտ պայմաններում նրանք ստիպված էին բնակության վայրից բացի, հոգալ նաև ջեռուցման հոգսերը։

Աջակցություն տեղահանված ընտանիքներին
© Foto: pin

Նրանց հոգսը թեթեւացնելու նպատակով՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության հումանիտար օգնության ֆինանսավորմամբ Սյունիքի, Արմավիրի, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերում գրանցված 500 տեղահանված ընտանիքի էկոլոգիական մաքուր վառելանյութ (էկո-բրիկետներ) է տրամադրել: Արփինեն, Մինարետան ու Վարուժանը ծրագրի շահառուներից են: «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն օգություն է տրամադրել նաեւ ավելի քան 4200 ընտանիքի՝ վճարելով նրանց կոմունալ ծախսերը եռամսյակի համար:

«Մինչ հոկտեմբեր ամսվա վերջը ես Շուշիում էի, մեր տան նկուղում: Մենք այնքան շատ բան ունեինք Շուշիում։ Մոտ 100 մեղվափեթակ, հողատարածք», - նշում է Մինարետան: Նա իր ամուսնու հետ այժմ բնակվում է վարձով՝ Հայաստանի գյուղերից մեկում: Մեծ սեփական տուն է, որը ջեռուցման կարիք ունի նույնիսկ ապրիլ ամսին:

Մինարետայի ընտանիքը 600 կգ էկո-բրիկետ է ստացել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից: «Փայտը բավականին թանկ է, իսկ Հայաստանում այն է՛լ ավելի թանկ է, քան Ղարաբաղում էր», - նշում է նա:

Շատերը, ովքեր հակամարտության արդյունքում լքել են Լեռնային Ղարաբաղը, մինչ այժմ աշխատանք են փնտրում Հայաստանում ու չեն կարողանում փայտ գնել ջեռուցման համար: Արփինեն Գորիս համայնքի Վերիշեն գյուղում է բնակվում իր ամուսնու ու դստեր հետ, ասում է. «Մենք փայտ էինք գնել, ապա աշխատած գումարը վճարել դրա դիմաց: Եթե մենք այս բրիկետները որպես օգնություն չստանայինք, ստիպված կլինեինք եղած գումարը նորից փայտի վրա ծախսել»:

Վարուժանն իր կնոջ ու չորս երեխայի հետ տեղահանվել է Հադրութից: «Նրանք («Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունից) զանգահարեցին ու հարցրեցին, թե ինչ ենք օգտագործում ջեռուցման համար: Ասացի, որ հիմնականում հոսանք ու գազ, բայց գնել եմ նաեւ փայտ մոտ 180 հազար դրամով: Նրանք բերեցին 60 պարկ բրիկետ, ընդհանուր 600 կգ: Շատ լավ է վառվում. օրը երկու պարկ օգտագործում ենք»:


Author: Tereza Hronova