Արձագանքելով Հայաստանում հակամարտությունից տուժած բնակչության կարիքներին

Հրապարակվել է 24 մյս, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպե
Արձագանքելով Հայաստանում հակամարտությունից տուժած բնակչության կարիքներին
© Foto: Shushanik Nersesyan

Եվրոպական միության հումանիտար օգնության կողմից ֆինանսավորվող «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցություն և ինտեգրում» ծրագրի շրջանակում ACTED-ը հավատարիմ է մնացել՝ հասցեագրելու հակամարտությունից տուժած բնակչության տարատեսակ կարիքները: REACT ծրագիրը իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության, ACTED-ի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և «Առաքելություն Հայաստան» կազմակերպության ջանքերի շնորհիվ:

Դրամական կտրոնների միջոցով ACTED-ն աջակցել է 6800 անձանց: Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում բնակվող ավելի քան 5000 շահառու ստացել է սննդի դրամական կտրոններ, իսկ Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի և Արագածոտի մարզերում բնակվող շուրջ 1700 շահառուներ օգտվել են հագուստի և կոշիկի դրամական կտրոններից։

Ծրագիրը նպատակ ուներ աջակցելու խոցելի և սոցիալապես մարգինալացված խմբերին, ինչպես օրինակ՝ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, տարեցներին, մեծ ընտանիքներին, հղի և/կամ կերակրող կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց և այլն: Շատ դեպքերում ծրագրում ընդգրկվել են այն տնային տնտեսությունները, որտեղ անդամները ունեցել են վերոնշյալ մի քանի խոցելիություն:

Ծրագրի ընթացքում աջակցության այսպիսի մեթոդը օգնել է նաև ավելի քան 21 մարզային խանութների/սուպերմարկետների և հագուստի և կոշիկի 10 խանութների ավելացնել իրենց առևտրաշրջանառությունը: Դրամական կտրոնների միջոցով կանխիկ ներդրումներ կատարվեցին տեղական տնտեսության մեջ, որը գտնվում էր տնտեսական ճնշման տակ՝ դրանով իսկ նպաստելով համայնքների տնտեսական առումով զարգացմանը և իհարկե ծրագրի կայունությանը:


Ծրագրի շրջանակում ACTED-ը նաև մշակել է ուղղորդման մեխանիզմ՝ նպատակ ունենալով հասանելիություն ունենալ կոնսորցիումից դուրս գտնվող շահագրգիռ կողմերի կողմից տրամադրվող ծառայություններին և աջակցությանը: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում և դրանից դուրս կատարվել է շահառուների 1798 ուղղորդում, որոնցից 69%-ը հաջողությամբ ավարտվել է:

Բացի այդ, ACTED-ն իրականացրել է ծառայությունների քարտեզագրում մարդասիրական օգնության ոլորտում հիմնական դերակատարների շրջանում: Քարտեզագրման արդյունքում կազմվել է հաշվետվություն և հասանելի դարձել ոլորտի հիմնական դերակատարների համար:

Autor: ACTED

Այլ հոդվածներ