Էլենի երևակայության խոհարարական ուղին
Հրապարակվել է 17 հոկ, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպեԽոհարությունն ավելին է, քան սովորական առօրյա աշխատանքը։ Այն մեր ստեղծարար մտքի, զգացմունքների և քաղցը բավարարելու բնական պահանջն է։ Ուստի, Էլենը՝ «Կայուն եկամտի ապահովում՝ մասնագիտական դասընթացների և գործիքակազմի միջոցով» ծրագրի մասնակիցներից մեկը, այս ամենն ուներ իր մտքում, երբ դիմեց Երեմյան խոհարարական ակադեմիայի կողմից տրամադրվող խոհարարության դասընթացին։
Էլենը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բիզնես և ֆինանսներ բաժնի 3-րդ կուրսի ուսանող է, սակայն այդ ամենը չխանգարեց նրան գնալ իր երազանքի ետևից և դիմել խոհարարության դասընթացի՝ ավելին սովորելու և հետագայում ոլորտում մրցունակ դառնալու համար։ Դասընթացն ավարտելուց հետո, նա սկսեց աշխատել որպես խոհարար։
Էլենը շատ է սիրում հայկական խոհանոցը, ուսումնասիրում է նրա բոլոր առանձնահատկությունները, այդուհանդերձ նշում է՝
Ճիշտ աշխատանքային էթիկան և ջանքեր գործադրելու պատրաստակամությունը Էլենի հաջողության հիմնական գրավականներն էին։ Միևնույն ժամանակ, նրա սերը խոհարարության նկատմամբ և նվիրական երազանքներին հասնելու գերնպատակը՝ լրացուցիչ նպաստ բերեցին այդ ամենի իրականացման ճանապարհին։
«Նա փոքր-ինչ անհանգիստ էր, սակայն ես զգացի նրա՝ խոհարար դառնալու ցանկությունը», - նշում է շեֆ-խոհարար Վարդան Խաչատրյանը, ինչն այս մասնագիտության մեջ խորանալու գլխավոր նախադրյալն է։
Շեֆ-խոհարար Ավետիք Իսախանյանը, ով մյուս դասընթացավարն է, ևս մեկ անգամ հաստատում է, որ «Էլենի ձգտումը հսկայական դեր է խաղացել․ նա քրտնաջան աշխատել է իր նպատակին հասնելու համար»։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն այս կարճաժամկետ ծրագիրը գործարկել է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ջանքերով, որպեսզի կայուն եկամուտ ապահովելու նպատակով երևանաբնակ խոցելի ընտանիքներին տրամադրի մասնագիտական կրթություն, բիզնես դասընթացներ, մասնագիտական անհրաժեշտ սարքավորումներ։ Ծրագրի շրջանակում 4 քաղաքացի մասանգիտացել է խոհարարության, կարուձևի, վարսահարդարման և մատնահարդարման ոլորտում՝ մասնակցելով վերապատրաստման դասընթացներին։ Այդ դասընթացների տևողությունը կախված էր մասնագիտության ձևաչափից և առանձնահատկություններից, որոնց զուգահեռ անցկացվել են նաև բիզնես դասընթացներ՝ նրանց մոտիվացիայի խթանման և բիզնես հմտությունների մեծացման նպատակով։ Այսպիսով, ծրագրի բոլոր բաղադրիչներն ուղղված են մշտական զբաղվածության կամ բիզնես հիմնելու միջոցով կայուն եկամտի ապահովմանը։