Ձեռնարկ և վերապատրաստման մոդուլ ՄՍԾ սոցիալական աշխատողների համար

Հրապարակվել է 26 մյս, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպե

Սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների փոխանակումն ու հզորացումը միգրանտների և փախստականների հետ աշխատանքի ոլորտում շարունակում է մնալ առաջնահերթություններից մեկը։

«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ, նպաստում է միգրանտների և փախստականների հետ աշխատանքի ոլորտում սոցիալական աշխատողների մասնագիտական կոմպետենցիաների բարձրացմանը և փորձառության հարստացմանը։

Ձեռնարկ և վերապատրաստման մոդուլ ՄՍԾ սոցիալական աշխատողների համար
© Foto: PIN

Սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների փոխանակումն ու հզորացումը միգրանտների և փախստականների հետ աշխատանքի ոլորտում շարունակում է մնալ առաջնահերթություններից մեկը։

«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ, նպաստում է միգրանտների և փախստականների հետ աշխատանքի ոլորտում սոցիալական աշխատողների մասնագիտական կոմպետենցիաների բարձրացմանը և փորձառության հարստացմանը։

Այս համագործակցության շրջանակում մշակվել է համապարփակ ուսումնամեթոդական ձեռնարկ, որը նվիրված է միգրանտների և փախստականների սոցիալական ինտեգրման արդյունավետ մեխանիզմներին և աջակցության բազմակողմանի գործընթացներին։


2025 թվականի փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում իրականացրել ենք դասավանդողների վերապատրաստում՝ ներգրավելով 10 մասնագետ-դասընթացավարի, ինչպես նաև կազմակերպել համակարգային վերապատրաստումներ Միասնական սոցիալական ծառայության ողջ տարածքային ցանցի համար՝ ընդգրկելով շուրջ 250 սոցիալական աշխատողի, այդ թվում՝ ավագ մասնագետների և բաժինների ղեկավարների։

Վերապատրաստումների նպատակն էր մասնագետներին զինել արդի գիտելիքներով և գործնական հմտություններով՝ նպաստելով միգրանտների և փախստականների սոցիալական կարիքների համալիր գնահատմանը, անհատականացված ծառայությունների մատուցմանը և հասարակության մեջ արդյունավետ ինտեգրմանը։


Ուսումնամեթոդական ձեռնարկի մշակումն ու վերապատրաստումների շարքն իրականացվել են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում և իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) աջակցությամբ։
Author: PIN

Այլ հոդվածներ