Մենթորային աջակցություն՝ ՔՀԿ-ների համար
«Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի նպատակն է հակազդել դեպի ԵՄ անդամ պետություններ անօրինական միգրացիային՝ ապահովելով վերադարձողների ու օտարերկրյա քաղաքացիների հաջող ինտեգրումը ՀՀ-ում։ Ծրագիրն ունի երկու ընդհանուր թիրախային ուղղություն․ (1) Բարելավել Հայաստանի Հանրապետության կառավարության կարողությունները՝ կառավարելու դեպի Հայաստան միգրացիայի հոսքերը; և (2) Զարգացնել միգրանտների տարբեր խմբերին ծառայություններ մատուցող տեղական քաղհասարակության կազմակերպությունների կարողությունները։
Ծրագրի շրջանակում հայտարարվել է Հայաստանում միգրանտների և փախստականների տարբեր խմբերի սոցիալական ծառայությունների տրամադրման ենթադրամաշնորհային հրավեր, որն ունեցել է երկու ուղղություն։ Առաջինը նախատեսված ՔՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերի համար (ԼՈՏ1 / փոքր դրամաշնորհներ), իսկ երկրորդը՝ ՔՀԿ-պետական կառույց համագործակցությամբ իրականացվող ծրագրերի համար (ԼՈՏ2 / մեծ դրամաշնորհներ)։
Արդյունքում ընտրվել է 19 ծրագիր (11-ը՝ ԼՈՏ1-ով և 8-ը՝ ԼՈՏ2-ով), որոնք իրականացվում են 2024թ․ օգոստոսից՝ 2025թ․ փետրվարն ընկած ժամանակահատվածում։ Ընտրված ենթադրամաշնորհային ծրագրերի ճնշող մեծամասնությունը, որպես թիրախ խումբ, նախատեսում է աշխատել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Որոշ ՔՀԿ-ներ նաև նախատեսում են աշխատել (վերադարձող) աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքիների հետ։ Ծրագրերն ընդգրկում են Հայաստանի բոլոր մարզերը: Ծրագրերի թեմատիկ ոլորտները բազմազան են՝ խոցելի խմբերի (երեխաներ, տարեցներ, հատուկ ֆիզիկական կարիքներով մարդիկ) սոցիալական խնամքից, զբաղվածության աջակցությունից և մասնագիտական ուսուցումից, մինչև հոգեսոցիալական աջակցություն և համայնքային ներգրավում:
Սույն աշխատանքի նկարագրով նախատեսվում է մենթորային աջակցություն տրամադրել բոլոր ենթադրամաշնորհառու ՔՀԿ-ներին։
Առավել մանրամասն տեղեկատվության և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար հետևեք հղումներին։
«Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից։ Այն համաֆինանսավորում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։

- Մենթորություն սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող ՔՀԿ-ների համար
- Մենթորություն՝ մասնագիտական վերապատրաստման և տնտեսական դիմակայունության գործողություններ իրականացնող ՔՀԿ-ների համար
- Ծրագրերի կառավարման մենթորություն ՔՀԿ-ների համար
- Փափուկ հմտությունների զարգացման մենթորություն ՔՀԿ-ների համար