Գործընկերություն հանուն Սյունիքի․ դրամաշնորհային հնարավորություն

Հրապարակվել է 26 հնս, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե
Գործընկերություն հանուն Սյունիքի․ դրամաշնորհային հնարավորություն
© Foto: Armenak Davtyan

ՀՀ Սյունիքի մարզում կայուն սոցիալական ծառայությունների համակարգ զարգացնելու և կարիքահեն սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով ԵՄ ֆինանսավորմամբ ընթացող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը աջակցում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ ոլորտային բարեփոխումների գործընթացին։ Ծրագիրն աջակցում է համայնքային իշխանությունների կողմից տրամադրվող ժամանակավոր դրամական աջակցության և կարճաժամկետ սոցիալական ծառայությունների համակարգից անցմանը դեպի համապարփակ և դիմակայուն համակարգի, որը կհանգեցնի համայնքային սոցիալական ծառայությունների կայունությանը, այդ թվում նաև ֆինանսավորման տեսանկյունից՝ նպաստելով անհավասարության և խոցելիության մակարդակի նվազմանը: 

Ելնելով վերոնշյալից՝ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը հայտարարում է «Ֆինանսական աջակցություն երրորդ կողմին» (FSTP) ենթադրամաշնորհային մրցույթ։ Այն նպատակ ունի բարձրացնելու տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) դերը, ինչպես նաև զարգացնելու տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի հետ նրանց համագործակցությունը՝ ի նպաստ համայնքների խոցելի խմբերին տրամադրվող կարիքահեն, նորարար և արդիական սոցիալական ծառայությունների ստեղծմանն ու զարգացմանը։

Ենթադրամաշնորհային մրցույթի հիմնական նպատակն է հնարավորություն տալ Սյունիքի մարզում գործող ՔՀԿ-ներին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին զարգացնել արդեն իսկ գործող կամ ստեղծել նոր տեսակի կարիքահեն սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգ՝ ըստ ստորև ներկայացված 2 լոտերի։

Լոտ 1․
Կայուն նորարարական բիզնես մոդելներ․ ենթադրամաշնորհներ ՔՀԿ-ների համար, որոնք նախատեսված են կյանքի կոչել տեղական ինքնակառավարման, պետական մարմինների, ինչպես նաև մասնավոր բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։
Լոտ 2․
Նոր և/կամ վերանայված սոցիալական ծառայություններ․ ենթադրամաշնորհներ ՔՀԿ-ների համար։

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի այն ծառայություններին՝ որոնք կմատուցվեն գյուղական, սահմանամերձ բնակավայրերում։

Սոցիալական ծառայություններ առաջարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել, թե արդյոք տվյալ համայնքում այդ ծառայություններն արդեն արտապատվիրակված չեն պետության կողմից։ Այս տեղեկատվությունը կարելի է ստանալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից։

Առանձնահատուկ ուշադրության կարժանանան այն ծառայությունները, որոնց մատուցման համար փորձառու ՔՀԿ-ները կհամագործակցեն ավելի քիչ փորձառություն ունեցող ՔՀԿ-ների, մասնավոր կառույցների, ՊՈԱԿ/ՀՈԱԿ-ների հետ՝ դրանով իսկ ուժեղացնելով վերջինիս կարողությունները։

Սույն դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել տվյալ՝ «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում արդեն իսկ դրամաշնորհային ծրագիր իրականացնող կառույցները։ Տվյալ կազմակերպությունները կարող են դիմել ինչպես արդեն իսկ մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով, այնպես էլ կարող են առաջարկել նոր ծառայություն թե՛ տվյալ համայնքում, և թե՛ այլ թիրախ համայնքներում (տե՛ս Թիրախ համայնքներ, էջ 2)։

Կարևոր է նաև նկատի ունենալ առաջարկվող սոցիալական ծառայությունների, գործողությունների կայունությունը՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ ինստիտուցիոնալ տեսանկյունից:

  • Ֆինանսական կայունությունը ժամանակի ընթացքում եկամուտներ և շահույթ ստեղծելու և կառավարելու, ֆինանսավորման աղբյուրները դիվերսիֆիկացնելու (սոցիալական ձեռներեցության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, պետական դրամաշնորհների, այլ դոնորների, հովանավորների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ պարտավորություններով և այլ միջոցներով), շահագրգիռ կողմերի հետ ամուր գործընկերային կապերի պահպանման (դոնորների, աջակիցների, կամավորների և շահառուների) և ֆինանսական կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման կարողությունն է:
  • Ինստիտուցիոնալ կայունությունը ժամանակի ընթացքում կազմակերպական կարողությունները և մշակույթը զարգացնելու և պահպանելու, թիմային հմտությունները, մոտիվացիան և նվիրվածությունը բարձրացնելու և պահպանելու, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տրամադրման շարունակական հոսքի և որակի ստանդարտների ապահովման կարողությունն է:


Հայտատուները կարող են ներկայացնել մի քանի առաջարկ/գաղափար, սակայն հաղթող կճանաչվի միայն մեկը: Հայտատուները կարող են դիմել նաև կոնսորցիումով։ Կարող են դիմել նաև այն կազմակերպությունները, որոնք հանդիսանում են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի մյուս դրամաշնորհային ծրագրերի դիմորդ կամ մասնակից։

Ենթադրամաշնորհային ծրագրի դիմելու ամբողջական ուղեցույցին ծանոթացեք այստեղ, հավելվածները հասանելի են Partnership for Syunik FSTP Annexes հավելվածում։  


Լրացված փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչեւ 2024 թ․ հուլիսի 21-ը` ժամը 23:59-ն՝ grantsarmenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեով։

Հայտերի վերաբերյալ հարցերը գրավոր տեսքով կարող են ուղարկվել մինչև 2024թ․հուլիսի 12-ը, ժամը 17:00-ը՝ grantsarmenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեով։

Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվի։

Դրամաշնորհային ծրագրի հայտերի գնահատման և ընտրության գործընթացի կամ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի հետ կապված ցանկացած առաջարկ, հարց կամ բողոք կարող եք ներկայացնել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ crm.armenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեով, կամ կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374 93 68 88 70։

Ենթադրամաշնորհային բաղադրիչի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը 15։30՝ Zoom հարթակի միջոցով։

Meeting ID: 894 6662 0591

Գաղտնաբառ: 1234 


Autor: People in Need

Այլ հոդվածներ