ՔՀԿ-ների դրամաշնորհային մրցույթ՝ շահապաշտպանության համար

Հրապարակվել է 08 մյս, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 5 րոպե

ՀՀ Սյունիքի մարզում կայուն սոցիալական ծառայությունների համակարգը զարգացնելու և կարիքահեն սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով ԵՄ ֆինանսավորմամբ ընթացող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրն աջակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ոլորտային բարեփոխումների իրականացման գործընթացում: Ծրագիրն աջակցում է համայնքային իշխանությունների կողմից տրամադրվող ժամանակավոր դրամական աջակցության և կարճաժամկետ սոցիալական ծառայությունների համակարգից անցմանը դեպի համապարփակ և դիմակայուն համակարգ, որը կհանգեցնի համայնքային սոցիալական ծառայությունների կայունությանը:

Europe Day 2024
© Foto: PIN

Ելնելով վերոնշյալից՝ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը հայտարարում է «Ֆինանսական աջակցություն երրորդ կողմին» (FSTP) ենթադրամաշնորհային մրցույթ։ Այն նպատակ ունի աջակցել քաղաքացիական հասարակական կազմակերպություններին իրականացնել շահապաշտպան գործողություններ, որոնք ուղղված կլինեն ուսումնասիրությունների իրականացմանը, կարիքների վերհանմանը, ինչպես նաև իրազեկվածությանը և/կամ քաղաքականությունների մշակման/վերանայմանն ուղղված արշավների կազմակերպմանը՝ հիմք հանդիսանալով ապացուցահեն սոցիալական քաղաքականությունների մշակման համար, ինչպես նաև կխթանեն համայնքահեն սոցիալական ծառայությունների կայուն ֆինանսավորման մեխանիզմների կիրարկումը և շարունակականությունը՝ ի նպաստ համայնքների խոցելի խմբերին տրամադրվող կարիքահեն, նորարար և արդիական սոցիալական ծառայությունների ստեղծմանն ու զարգացմանը։

Ենթադրամաշնորհը հնարավորություն է ՔՀԿ-ների, ինչպես նաև ՔՀԿ-ներից կազմված կոնսորցիումների (այսուհետ՝ կոնսորցիում) համար կարիքի առկայության դեպքում իրականացնելու նոր ուսումնասիրություններ, ինչպես նաև իրականացնել իրազեկվածության և/կամ քաղաքականությունների մշակման/բարելավմանն ուղղված արշավներ, որոնք կնպաստեն ապացուցահեն և արդյունքահեն ու միջոլորտային, մասնակցային սոցիալական քաղաքականությունների մշակմանը, սոցիալական ոլորտի լիազոր մարմին/ների կողմից իրականացվող բարեփոխումների, ծառայությունների ապակենտրոնացման գործընթացում կառուցողական երկխոսությունների նախաձեռնմանը՝ արդյունքում նպաստելով համայնքային կայուն, ներառական, մարդու իրավունքների վրա հիմնված սոցիալական ծառայությունների ստեղծմանը և/կամ բարելավմանը։

Ենթադրամաշնորհի նկարագրություն․ ներկայացվող հայտերը պետք է ուղղված լինեն տվյալահեն (հետազոտահեն) շահերի պաշտպանության գործողությունների պլանի մշակմանը, որի հիմքով՝ իրազեկվածության և/կամ քաղաքականությունների մշակման/վերանայմանն ուղղված արշավների կազմակերպմանը՝ նպատակ ունենալով վերհանել սոցիալական ոլորտում առկա հիմնախնդիրներն ու առաջարկել բարելավման ուղիներ։ Նախատեսված գործողությունները և արշավների արդյունքները պետք է վերլուծական հենք դառնան՝ պետական և տեղական մակարդակներում իրականացվող քաղաքականությունների վերանայման և բարելավման համար։

Ենթադրամաշնորհային մրցույթը հայտարարվում է ՔՀԿ-ների և Կոնսորցիումների համար՝ հետևյալ 2 լոտով․

Լոտ 1 - Սյունիքի մարզում գրանցված և/կամ գործունեություն ծավալող ՔՀԿ-ներ։

Լոտ 2 – Կոսնորցիումներ, որոնք բաղկացած են սոցիալական ոլորտում շահերի ապաշտպանության փորձառություն ունեցող ՔՀԿ-ներից, սակայն պետք է Սյունիքի մարզում գրանցված և/կամ գործունեություն ծավալող նվազագույնը 1 ՔՀԿ․

Ծանուցում․ Սյունիքի մարզում գրանցված և/կամ գործունեություն ծավալող ՔՀԿ-ների համար դիմելու նախապայման է «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում կազմակերպված շահերի պաշտպանության դասընթացին մասնակցությունը։

Ակնկալվում է ֆինանսավորել 1 կամ 2 ենթադրամաշնորհային ծրագիր։ Լոտ 1-ով դիմելու դեպքում ֆինանսավորումը կկազմի առնվազն 5000, իսկ Լոտ 2-ով դիմելու դեպքում առավելագույնը 15000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

Ենթադրամաշնորհները տրամադրվելու են բաց մրցույթի միջոցով։

Ֆինանսական միջոցները տրամադրվում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում։
Իրականացնող կազմակերպություն՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ
Գործընկերներ՝
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն,
«ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ
Թիրախ համայնքներ՝ Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Գորիս, Սիսիան, Տաթև և Տեղ խոշորացված համայնքներ։  



Ջատագովության/շահապաշտպանության ուղղություններ

Խրախուսվում են այն առաջարկները/ծրագրերը, որոնք կենտրոնանում են սոցիալական ոլորտի հետևյալ առաջնահերթությունների վրա․

• Սյունիքի մարզում ստեղծված կամ բարելավված սոցիալական ծառայությունների ջատագովություն և շահապաշտպանություն, այդ թվում՝ համայնքահեն ծառայությունների կայունացման, հասանելիության և ներառականության բարձրացման ուղղությամբ իրականացվող արշավներ, նախաձեռնություններ՝ հիմք ընդունելով կարիքահեն վերլուծությունները, փաստարկված հիմնավորումները և քաղված դասերը։

• Սոցիալական աջակցության ոլորտում ընթացիկ բարեփոխումներին աջակցություն, մասնավորապես՝ համակարգային փոփոխությունների գնահատում, սոցիալական աջակցության տրամադրման մեխանիզմների ուսումնասիրություն և շահառուների կարիքների վրա հիմնված մոտեցումների խթանում։

• Պետական դրամաշնորհների տրամադրման կարգի վերանայում և/կամ նոր կարգի մշակում՝ ընդունելով կարիքահեն վերլուծությունները, փաստարկված հիմնավորումները և քաղված դասերը, մասնավորապես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցության ընդլայնման, մրցութային գործընթացների թափանցիկության, ինչպես նաև համայնքներին համահունչ ծառայությունների ֆինանսավորման առավել արդյունավետ գործիքների ուսումնասիրություն։

• Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքային սոցիալական ծառայությունների ֆինանսավորման կայուն և շարունակական մեխանիզմների նեդրմանն ուղղված ջատագովություն։

• Այլ ուղղություններ, որոնք ուղղված են խոցելի խմբերի սոցիալական իրավունքների պաշտպանության, ծառայությունների հասանելիության, ներառականության և մատչելիության, ինտեգրման ապահովմանը։

Կարևոր է նկատի ունենալ, որ ենթադրամաշնորհի շրջանակում իրականացվող ջատագովության և շահապաշտպանության գործողությունները պետք է ուղղված լինեն համապատասխան պետական կառույցներին համայնքային և ազգային մակարդակներում՝ որոնք ունեն որոշումների կայացման, քաղաքականությունների մշակման և/կամ ֆինանսավորման իրավասություն։

Հայտատուները ծրագրի ընթացքում պետք է իրականացնեն տվյալների հավաքագրման, վերլուծության և քաղաքականությունների գնահատման/բարելավմանն ուղղված գործողություններ, որոնց արդյունքները կամփոփվեն զեկույցում։ Զեկույցում անհրաժեշտ է ներառել՝

• բացահայտված խնդիրները, դրանց փաստարկված հիմնավորումները և հնարավոր լուծումները,

• ծրագրի շրջանակում իրականացված գործողությունների ամփոփ նկարագիրը,

• ոլորտային քաղաքականությունների բարելավման վերաբերյալ կոնկրետ, իրատեսական և չափելի առաջարկություններ։

Հայտատուները պետք է ներկայացնեն նաև ջատագովության հստակ և կառուցվածքային պլան՝ ուղղված իրենց ներկայացրած առաջարկությունների հանրայնացմանը, առաջխաղացմանը և համապատասխան որոշում կայացնողների հետ երկխոսության հաստատմանը։ Ջատագովության գործողությունները կարող են ներառել՝ մասնագիտական քննարկումներ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, քաղաքականության մշակման գործընթացներում ներգրավված այլ շահարգիռ մարմինների հետ խորհրդակցություններ, շահառուների մասնակցությամբ միջոցառումներ, ինչպես նաև հանրային իրազեկման արշավներ և այկժլն։

Այսպիսով, նախաձեռնությունները պետք է ոչ միայն նպաստեն սոցիալական ոլորտում առկա իրավիճակի վերլուծությանը, այլև ունենան հստակ ուղղվածություն՝ համակարգային, երկարաժամկետ ազդեցություն ունեցող փոփոխությունների խթանման համար։

Ժամանակացույց

• Հայտերի ընդունման մեկնարկ՝ մայիսի 8, 2025

• Տեղեկատվական հանդիպում՝ մայիսի 14, 2025

• Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մայիսի 25, ժամը 23։59

• Նախնական ընտրված թեկնածուների փիթչինգ նիստ՝ մայիսի 30, 2025

• Դրամաշնորհային մրցույթի վերջնական արդյունքների մասին ծանուցում՝ հունիս 2025

• Դրամաշնորհային պայմանագրերի կնքում` հունիս 2025

• Ենթադրամաշնորհի շրջանակում նախատեսված աշխատանքների իրականացման ժամկետ՝ 5-6 ամիս

*Փիթչինգը ենթադրում է ծրագրային առաջարկի ներկայացումը Ընտրող Հանձնաժողովին և ներառում է դրա համապատասխանության, ազդեցության, իրագործելիության և առաջնահերթություններին համապատասխանելու կարևոր կողմերի ընդգծումը՝ որպես ընտրության գործընթացի մաս։

Ընդունելի ծախսեր ու գործողություններ

Այս սխեմայի շրջանակում իրավասու գործողությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.

• Փորձագիտական աշխատանք․ իրազեկման արշավների, հետազոտությունների ու վերլուծությունների իրականացման, քաղաքականության գնահատման կամ բարելավման և ծրագրով առաջարկվող այլ միջոցառումների կազմակերպման համար լոգիստիկ և ադմինիստրատիվ ծախսեր։

Գնահատման չափանիշներ

4.1. Հայտերը կընտրվեն ծրագրի շրջանակում ձևավորված Ընտրող Հանձնաժողովի կողմից հայտադիմումների գնահատման հիման վրա՝ ըստ ստորև նշված չափանիշներին տրված կշռի (անցողիկ կշիռ՝ 70 և ավել %), այնուհետև փիթչինգի արդյուքներով պայմանավորված։

*Ընտրող Հանձնաժողովը բաղկացած կլինի Ծրագրային թիմի, կոնսոցիում գործընկերների ներկայացուցիչներից և ոլորտային փորձագետներից։


Առաջարկները պետք է.

• Լինեն հստակ, հիմնավորված և իրատեսական՝ ներկայացնելով ապացուցահեն խնդիրների վերլուծություն և իրագործելի գործողությունների պլան։

• Արտացոլեն ակնկալվող կոնկրետ և չափելի արդյունքներ, ինչպես նաև առաջարկվող ծրագրի իրականացման հնարավոր ազդեցությունը սոցիալական քաղաքականությունների բարելավման վրա։

• Ներկայացնեն առաջարկվող ծրագրի կայունության և շարունակականության ապահովմանն ուղղված մոտեցումները:

• Հիմնվեն մարդու իրավունքների պաշտպանության, ներառականության և հակախտրականության մոտեցումների վրա, ինչպես նաև չհակասեն ՀՀ-ի կողմից վավերացված ոլորտային միջազգային կոնվենցիաներին։

Դիմելու կարգը

Ներկայացնել հայերեն լրացված դիմում-հայտը։

Դիմում-հայտի փաթեթը բաղկացած է․

Հավելված 1 – Հայտաձև

Հավելված 2 - Բյուջեի ձեւաչափ

Հավելված 3 – Գործողությունների նկարագիր

Փաթեթում առկա են նշված բոլոր հավելվածների նմուշները։

Լրացված փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչեւ 2025 թ․ մայիսի 25-ը՝ ժամը 23:59-ը՝ grantsarmenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեով, վերնագրում նշելով հոտևյալը՝ “Syunik PSSP_Advocacy Sub-Grant Application”։

Հայտերի վերաբերյալ հարցերը գրավոր տեսքով կարող են ուղարկվել մինչև 2025 թ․ մայիսի 18-ը՝ ժամը 23:59-ը՝ grantsarmenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեով, վերնագրում նշելով հետևյալը՝ Syunik PSSP_Advocacy Sub-Grant_Questions”։

Ենթադրամաշնորհի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա Microsoft Teams հարթակի միջոցով՝ ս․թ․ մայիսի 14-ին, ժամը՝ 12։00-ին:

Meeting ID: 355 431 043 540 5

Passcode: kU6B93tp

Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվելու։

Ենթադրամաշնորհային ծրագրի հայտերի գնահատման և ընտրության գործընթացի կամ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի հետ կապված ցանկացած առաջարկ կամ բողոք կարող եք ներկայացնել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան գրասենյակին՝crm.armenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեով, կամ կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374 93 68 88 70։

Author: PIN

Այլ հոդվածներ