Սոցիալական ինտեգրման հայաստանյան ՔՀԿ ֆորում
Հրապարակվել է 22 սեպ, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպե Sdílet: Sdílet článek2025 թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին, Կոնգրես հյուրանոցի Պիկասսո սրահում տեղի կունենա Սոցիալական ինտեգրման հայաստանյան ՔՀԿ ֆորումի մեկնարկի արարողությունը։
Սոցիալական ինտեգրման հայաստանյան ՔՀԿ ֆորումը միավորում է համայնքահեն, ազգային և միջազգային ՀԿ-ներ, որոնք կենտրոնացած են Հայաստանում հումանիտար աջակցության, սոցիալական ինտեգրման և տնտեսական ակտիվացման շուրջ։
Մեր առաքելությունն է ստեղծել համագործակցային հարթակ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, նպաստել սոցիալական արդարությանը և զարգացնել անդամների կարողությունները։
Մեր տեսլականն է ձևավորել ապահով և կայուն հասարակություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն զգա պաշտպանված։
Սիրով հրավիրում ենք մեր գործընկեր ՀԿ-ներին միանալու այս կարևոր նախաձեռնությանը որն ուղղված է համագործակցության խթանմանը և քաղաքացիական հասարակության ազդեցության մեծացմանը՝ ապահովելու ավելի լավ ապագա` բոլորի համար Հայաստանում։
Ձեր ներկայությունն ու աջակցությունը շատ կարևոր են այս ճանապարհը մեկնարկելու և շարունակելու համար։
Գրանցվել այս հղման միջոցով։
Նախաձեռնող խումբ
Հայկական ընդհանուր բարեգործական միություն
Ակցիա սովի դեմ
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա
Հայկական Կարմիր Խաչի ընկերություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ
Մանկական զարգացման հիմնադրամ
«Առաքելություն Հայաստան» ՀԿ
«ՀԿ կենտրոն» ՀԿ
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ
«Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամ
Վորլդ Վիժն Հայաստան