Ամփոփվել է «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագրիը
Հրապարակվել է 27 մրտ, 2026 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե Sdílet: Sdílet článekՔաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված մեր հերթական տարածաշրջանային ծրագրի շրջանակում 10 ՔՀԿ-ների հետ իրականացված երկու տարիների աշխատանքն ամփոփում ենք հետևյալ արդյունքներով՝ 19 դրամաշնորհային ենթածրագրեր, կարողությունների զարգացմանն ուղղված 7 վերապատրաստում, երեք ցանցային միջոցառում՝ ներառյալ Մոլդովայի ՔՀԿ-ների հյուրընկալումը Հայաստանում և աշխատանքային կապերի ձևավորումը, ինչպես նաև 15 մենթորական աջակցություն և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի միջազգային փորձի փոխանակում։ Ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության 10 ՔՀԿ-ներն ամիջականորեն աշխատել ու ներգրավել են ավելի քան 3000 մասնակից։
Եվրոպական միության և Չեխիայի Հանրապետության ԱԳՆ-ի կողմից ֆինանսավորվող «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագրի ամփոփիչ միջոցառման ընթացքում հետադարձ հայացք ենք նետել իրականացված աշխատանքներին, արձանագրված փոփոխություններին ու ձեռքբերումներին, ինչպես նաև քննարկել նոր հնարավորությունները։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքացիական հասարակության ծրագրերի պատասխանատու Աննետ Կրագտը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը քաղաքացիական հասարակության կարողությունների ամրապնդման և տարածաշրջանում դրա դիմակայունության բարձրացման գործում։
Ծրագրի իրականացմանը զուգընթաց Շիրակի մարզի Ախուրյան համայնքում բարելավվել է համայնքիերիտասարդների, ՏԻՄ ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի համագործակցությունը։ Այս մասին արձանագրում է «Պանդո» ՀԿ-ն։ Կազմակերպության կողմից համայնքային ակտիվության վերաբերյալ իրականացված արշավները նպաստել են երիտասարդների մասնակցային կառավարման մեխանիզմների զարգացմանը և համայնքապետերանի հետ սերտ համագործակցության արդյունքում, 2026 թվականի բյուջեում Ախուրյան համայնքը պետական բյուջեից նախատեսել է մինչև 2 միլիոն դրամ աջակցություն՝ երիտասարդական նախաձեռնություններին։ Այսուհետ ՔՀԿ-ները հնարավորություն ունեն համայնքապետարանին ներկայացնելու ծրագրային առաջարկներ։ Սա կարևոր քայլ է տեղական մակարդակում մասնակցային կառավարման և երիտասարդների դերակատարության ամրապնդման ուղղությամբ։
«Բացի այդ, «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագրի դրամաշնորհառու՝ «Պանդո», «ՀԵԲԱ» և «Հաբ Արցախ» ՀԿ-ները համատեղ մշակել և ներկայացրել են 40 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի կիրառման, երիտասարդների մասնակցության մեխանիզմների և երիտասարդական աշխատանքի կարգավորման վերաբերյալ։ Առաջարկները միտված են երիտասարդների շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը և նրանց ակտիվ ներգրավվածության խթանմանը քաղաքական և հանրային գործընթացներում», նշում է ծրագրի ղեկավար Անահիտ Երնջակյանը։
Մեկ այլ կարևոր նախաձեռնություն է «Ռեստարտ Գավառ» և «Ռեստարտ Վանաձոր» ՀԿ-ների համատեղ իրականացրած «Կամավորության ռեստարտ» ծրագիրը, որի նպատակն է խթանել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված կամավորական աշխատանքի մասին օրենքի կիրառումը։ Երկարաժամկետ հեռանկարում այս նախաձեռնությունը հիմք կստեղծի երիտասարդների շրջանում իրավակարգավորված, պատասխանատու և կայուն կամավորական մշակույթի ձևավորման համար։
«Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (2024-2026) ծրագրի մասնակից ՔՀԿ-ներն են.
- «Արվեստարան» կրթամշակութային ՀԿ
- «Փոփոխություն» սոցիալ-առողջապահական ՀԿ
- «Յունայթեդ Էվերգրինս» միասնություն հանուն բնության ՀԿ
- «ՀԵԲԱ» ՀԿ
- «Հաբ Արցախ» ՀԿ
- «Պանդո» համայնքային զարգացման ՀԿ
- «Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ
- «Ռեստարտ Գավառ» ՀԿ
- «Ռեստարտ Վանաձոր» ՀԿ
- «Կայուն առաջընթաց» ՀԿ