Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն. ենթադրամաշնորհների բաց մրցույթ
Հրապարակվել է 09 հնվ, 2026 թ. կարդալու ժամանակը՝ 5 րոպե Sdílet: Sdílet článek«Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում:

Ծրագրի հիմնական բաղադրիչներն ու գործողությունները
ԿԱՆՔ ծրագրի շրջանակում ՄԿՄ-ն իրականացնելու է հետևյալ հիմնական գործողությունները՝
1․ «Ֆինանսական աջակցություն երրորդ կողմին» (FSTP/Financial Support to Third Parties), որի նպատակն է աջակցել Հայաստանի 10 մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ իրականացնելու իրենց առաքելությանը համապատասխանող նախագծեր և նպաստել կազմակերպական երկարաժամկետ կայունությանը։
2․ Կարողությունների զարգացում՝ ԿԱՆՔ ծրագրի ողջ ընթացքում ( շուրջ 2.5 տարի) «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, գործընկեր կառույցների հետ համատեղ, առաջարկում է կարողությունների զարգացման գործընթաց, որի նպատակն է հզորացնել ՔՀԿ-ների ներքին կարողություններն ու կայունությունը։ Ծրագրի մեկնարկին, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն աջակցելու է ենթադրամաշնորհառու ՔՀԿ-ներին ինքնագնահատելու իրենց կարողություններն օգտագործելով մասնակցային «Կազմակերպական կարողությունների գնահատման գործիքը (ԿԿԳ)։ Ինքնագնահատման արդյունքում կազմվելու է Զարգացման գործողությունների պլան, որի հիման վրա ՔՀԿ-ները ստանալու են թիրախային կարողությունների զարգացում՝ ուղղված կարիքների և բացերի լրացմանը։ ԿԱՆՔ ծրագրի ընթացքում ՔՀԿ-ները մասնակցելու են գործընկերային ուսուցման միջոցառումների, փոխայցերի, համագործակցային նախաձեռնությունների և սցենարային պլանավորման աշխատարանների։ Ծրագրի ավարտին ՔՀԿ-ները ևս մեկ անգամ իրականացնելու են ինքնագնահատում, օգտագործելով ԿԿԳ գործիքը, արձանագրելու արդյունքները։
Կարողությունների զարգացման բաղադրիչը իրականացվում է ԿԱՆՔ ծրագրի ողջ ընթացքում, և ակտիվ մասնակցությունն անհրաժեշտ է զգալի արդյունքների համար։
«Ֆինանսական աջակցություն երրորդ կողմին» (FSTP/Financial Support to Third Parties)
Ենթադրամաշնորհները տրամադրվելու են երկու սխեմայով՝
Սխեմա 1
Այս սխեմայի շրջանակում յուրաքանչյուր ընտրված ՔՀԿ հնարավորություն կունենա ստանալ 8,500,000-15,000,000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն՝ իրականացնելու կազմակերպության առաքելությանն ուղղված ծրագիր, միևնույն ժամանակ զարգացնելով ներքին կարողությունները։ Սխեմա 1-ի շրջանակում, ընդհանուր առմամբ, աջակցություն կստանա 20 կազմակերպություն։
Նշում․ Սխեմա 2-ին մասնակցության հնարավորություն կունենան միայն Սխեմա 1-ի շրջանակներում ընտրված կազմակերպությունները, ուստի մանրամասները հասանելի կլինեն ավելի ուշ փուլում՝ փակ մրցույթի տեսքով։ Այս փուլում ընդունվում են միայն Սխեմա 1-ի հայտերը։
Սխեմա 2
Սխեմա 1-ի շրջանակում ընտրված ՔՀԿ-ները հնարավորություն կունենան դիմելու լրացուցիչ ֆինանսավորման՝ մասնակցելով նորարարական ֆորմատով իրականացվող մրցույթի։ Մասնակից ՔՀԿ-ները կներկայացնեն իրենց ծրագրերը ժյուրիին և հանրությանը։ Քվեարկության արդյունքում կընտրվեն հաղթող ՔՀԿ-ներ՝ ստանալով ֆինանսական աջակցություն ներկայացված ծրագրի իրականացման համար։ Սխեմա 2-ի նպատակն է բարձրացնել ՔՀԿ գործունեության տեսանելիությունը, ապահովել թափանցիկությունը և ընգծել համայնքային մարտահրավերները։ Նախատեսվում է տրամադրել ֆինանսական աջակցություն 8 ՔՀԿ-ների, իսկ ընդհանուր բյուջեն կազմում է 87,000,000 ՀՀ դրամ։
Հայտատու լինելու պայմանները
ՔՀԿ-ներ, որոնք՝
- գրանցված են Հայաստանում,
- գործում են Երևանից դուրս համայնքներում,
- գրանցվել են վերջին 6 ամսից 5 տարվա ընթացքում։
Կարևոր. Ենթադրամաշնորհին դիմող կազմակերպությունները պետք է պատրաստակամություն հայտնեն մասնակցելու ԿԱՆՔ ծրագրի ընթացքում իրականացվող կազմակերպական կարողությունների զարգացման ողջ գործընթացին։
Տես՝ Ծրագրի հիմնական բաղադրիչներ։
Ընդունելի գործողություններ
Ենթադրամաշնորհի շրջանակում իրականացվելիք գործողությունները կարող են միևնույն ժամանակ ուղղված լինել թե՛ ծրագրերի իրականացմանը, թե՛ կազմակերպական կարողությունների զարգացմանը։
Ընդունելի ծրագրերի օրինակներ՝
• Մարդու իրավունքներ. Իրազեկման արշավներ, իրավունքների պաշտպանության գործողություններ և իրավատերերի կամ պարտականություններ կրողների կարողությունների զարգացում:
• Խոցելի խմբեր. Աջակցության և հզորացման նախաձեռնություններ, ներառյալ ծառայությունների, իրավաբանական օգնության, կրթության և սոցիալական ներառման հասանելիությունը:
• Քաղաքականության երկխոսություն (մարզային և հանրապետական). Փաստերի վրա հիմնված խորհրդակցություններ, շահագրգիռ կողմերի ներգրավում և նախաձեռնություններ, որոնք հիմք են հանդիսանում հանրային քաղաքականության կամ տեղական կառավարման համար:
• Ժողովրդավարական արժեքներ. Քաղաքացիական կրթություն, թափանցիկության և հաշվետվողականության ջանքեր, մասնակցային գործընթացներ և քաղաքացիների ներգրավվածություն:
• Նախընտրական գործընթացներ. Անկուսակցական ընտրողների կրթություն, քաղաքացիական ներգրավվածություն և ընտրությունների մոնիթորինգ: Գործունեությունը չպետք է աջակցի կամ հակադրվի որևէ քաղաքական կուսակցության կամ թեկնածուի:
Ներքին կարողությունների զարգացման օրինակներ՝
• Ներքին քաղաքականության, ընթացակարգերի և համակարգերի ներդրում կամ բարելավում
• Կազմակերպական ռազմավարական առաջնահերթությունների իրականացում
• Նոր մոտեցումների, գործիքների կամ դրամահավաքի ռազմավարությունների մշակում
• Թվային կամ ֆիզիկական անվտանգության ամրապնդում
• Կազմակերպական գործունեության բարելավման համար անհրաժեշտ սարքավորումների գնում
• Ռազմավարական կամ գործառնական բարելավմանը նպաստող այլ հիմնավորված գործողություններ
Ներկայացվող ծրագրերը պետք է լինեն 18 (նվազագույնը) - 30 (առավելագույնը) ամիս տևողությամբ։
Ընտրված ՔՀԿ-ների հետ պայմանագրի ստորագրումը նախատեսվում է 2026 թվականի մարտ ամսին։
Նշում. Դրամաշնորհը կարող է օգտագործվել որպես ընթացիկ ծրագրի համաֆինանսավորում, եթե նախատեսված և ընթացիկ գործողությունները ուղղակիորեն կապված են: Կարիքները պետք է հստակորեն հիմնավորված լինեն, համապատասխանեն գործող դոնորական համաձայնագրերին, և բոլոր ֆինանսավորման աղբյուրները պետք է բացահայտվեն:
Ընտրության չափանիշներ
Հայտերը կգնահատվեն յուրաքանչյուր չափանիշին տրված հետեւյալ միավորի հիման վրա
Համապատասխանություն կազմակերպության առաքելությանը և ԵՄ առաջնահերթություններին. Հայտն աջակցում է կազմակերպության առաքելությանը և համապատասխանում է ԵՄ առաջնահերթ ոլորտներին (օր․՝ կոռուպցիայի դեմ պայքար, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանություն, գենդերային հավասարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն) / 25
Հստակություն և իրագործելիություն. Մեթոդաբանությունը լավ սահմանված և իրատեսական է, ներառում է մատչելիության, հավասարության և ներառման նկատառումներ /20
Գումարի և որակի հարաբերակցություն. Բյուջեն ծախսարդյունավետ է, իրատեսական և ցույց է տալիս ամուր կապ ծախսերի և ակնկալվող արդյունքների միջև / 15
Տեղական համատեքստի ըմբռնում. Հայտը ցուցադրում է տեղական կարիքների և արմատական պատճառների ուժեղ վերլուծություն / 15
Ազդեցություն և կայունություն. Հայտը ցույց է տալիս չափելի արդյունքներ և նպաստում է երկարաժամկետ ազդեցությանը /15
Կազմակերպչական կարողություններ. Հայտատուն ունի բավարար մարդկային ռեսուրսներ և անցյալում իրականացված համայնքային կամ քաղաքացիական նախաձեռնությունների օրինակներ / 10
Ենթադրամաշնորհային փաթեթ
Ենթադրամաշնորհային փաթեթը պետք է ներառի՝
• Մանրամասն լրացված Հայտաձևը,
• Բյուջեի լրացված ձևաթուղթը,
• Լրացված գանտի աղյուսակը,
• Կազմակերպության գրանցման վկայականը,
• Կազմակերպության կանոնադրությունը,
• Պարտավորության հայտարարագիրը,
• Նախկին փորձից օրինակներ (առավելագույնը 2 էջ)
Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն մեկ էլեկտրոնային նամակով՝ PDF կամ Word ձևաչափով, ստորագրված։ Հայտերը կարող են ներկայացվել հայերեն կամ անգլերեն հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ grantsarmenia@peopleinneed.net
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ փետրվարի 8։
Վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվի։
Փաստաթղթերը հասանելի են ստորև
Teams հարթակով տեղեկատվական հանդիպում՝ ս․թ․ հունվարի 23, ժամը 11։00
Հանդիպման հղում՝ ԿԱՆՔ ծրագիր – Մասնակցության հայտ - Տեղեկատվական հանդիպում | Meeting-Join | Microsoft Teams
Դրամաշնորհային ծրագրի հայտերի գնահատման և ընտրության գործընթացի կամ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի հետ կապված ցանկացած առաջարկ, հարց կամ բողոք կարող եք ներկայացնել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ crm.armenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեով, կամ կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374 93 68 88 70։
Կոնտակտային տվյալներ
Հայտերի լրացման կամ մանրամասների համար կարող եք կապ հաստատել հետևյալ էլ․ հասցեով՝ avetik.pepanyan@peopleinneed.net
«Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) կողմից հայտարարվել է ենթադրամաշնորհային բաց մրցույթ։