Զեկույց․ Հարավային Կովկասում և Մոլդովայում աջակցում ենք քաղաքացիական հասարակության զարգացմանը
Հրապարակվել է 13 սեպ, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպեԻնչպե՞ս կարող են ինստիտուցիոնալ և մասնավոր դոնորներն աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանն ու դիմակայունությանը։ Ինչպե՞ս կարող են քաղհասարակության կազմակերպություններն աշխատել առավել արդյունավետ և ամուր կապեր հաստատել համայնքների հետ։
Առանցքային այս հարցերն են դրված People in Need-ի վերջերս կատարած ուսումնասիրության հիմքում։
Զեկույցը հիմնված է թվով 100 հարցազրույցների, ինչպես նաև People in Need-ի ոլորտային փորձառության և ուսումնասիրությունների վրա։ Այն ուսումնասիրում է Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում երրորդ սեկտորի գործունեությունը, նախապատվություններն ու փորձը համավարակի պայմաններում։ Զեկույցում ներկայացված են նաև առաջարկություններ՝ դոնորների ու ՔՀԿ-ների համար։
Այս ուսումնասիրությունը ներկայացնում է նոր ձևավորվող դերակատարների ազդեցությունն ու դերը, թե ինչպես են հիմնախնդիրների վրա հիմնված ու նորաստեղծ նախաձեռնությունները կենտրոնացած հատուկ խնդիրների լուծման վրա, և թե ինչպես կարող են դոնորներն ու կայացած ՔՀԿ-ներն աշխատել նրանց հետ։
Զեկույցը ստեղծվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում։
Ներբեռնել
---------
Cover Photo: Courtesy photo. Occupy Guguță, Chisinau. October 2018 © Daniel Ciubotaru