Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակ․ տեղի է ունեցել երկրորդ համակարգող հանդիպումը

Հրապարակվել է 24 սեպ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակ․ տեղի է ունեցել երկրորդ համակարգող հանդիպումը
© Foto: ՀՀ Ներքին գործերի նախարարություն

Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակ պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների համար

Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի երկրորդ հանդիպումը, որին մասնակցում էին ինչպես Ներքին գործերի նախարարության և ոլորտի այլ գերատեսչությունների, այնպես էլ հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես են եկել Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը։


Հարթակը ոչ-ֆորմալ քննարկումների է հրավիրում Հայաստանում միգրացիային առնչվող քաղաքականությունների մշակմամբ և միգրացիոն ռազմավարությունների ու ծրագրերի իրականացմամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Սփյուռքի գործերի գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև ոլորտում աշխատող միջազգային և հասարակական կազմակերպությունների ու շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։ Միգրացիոն քաղաքականության երկխոսությունը կարևորեց նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, ով կարևորեց հարթակում ծավալվող երկխոսությունը՝ հատկապես ԵՄ-ի հետ Հայաստանի վիզաների ազատականացման համատեքստում։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն իր ողջույնի խոսքում անդրադարձ է կատարել ոլորտում միասնական հարթակի կարևորությանը՝ ընդգծելով, որ քաղաքականություն մշակողներն ու իրականացնողները հնարավորություն ունեն փոխանակել գաղափարներ և նպաստել հետագա քաղաքականությունների ձևակերպման զարգացմանը։ 

Հարթակը կշարունակի ակտիվ քննարկումների, քննադատական հարցադրումների և իրազեկման հնարավորւթյուն տալ միգրացիայի ոլորտում աշխատող գործընկերների համար։

Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։ 
Autor: ՀՀ Ներքին գործերի նախարարություն

Այլ հոդվածներ