Հայտնի են 15-րդ ամենամյա «Ճամպրուկ» մրցանակաբաշխության արդյունքները
Հրապարակվել է 23 դեկ, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպե Sdílet: Sdílet článek15 տարի շարունակ «Ճամպրուկ» լրագրողական մրցույթը խրախուսում է միգրացիոն թեմաներով լրագրողական լուսաբանումները։
Գլխավոր մրցանակին են արժանացել Հակոբ Մանուկյանը և Ժաննա Ավագյանը՝ «Ընկեր Սիլվեն․ Թեղուտի աֆրիկացի մարզիչը» աշխատանքով։
Երկրորդ տեղը կիսում են Կուշանե Չոբանյանը armenianweekly.com-ի «Between mountains and bees, a journey back home» և Սոնա Մարտիրոսյանը «Շատ դաժան են դարձել․ օրենքները, ամեն ինչ փոխվել է»․ Եվրոպայում ապաստան հայցողների կյանքը՝ անորոշության ու սպասումների մեջ» Մեդիալաբում հրապարակված նյութով։
Երրորդ հորիզոնականի մրցանակին է արժանացել Անահիտ Հարությունյանը՝ «Բժշկի ճանապարհը․ Հայաստանից դեպի Եվրոպա» Նիզակ մեդիայում հրապարակված նյութով։
Խրախուսական մրցանակների են արժանացել լրագրողական երեք աշխատանք․
Նաիրի Մուրադյան՝ «Դարձ՝ ի շրջանս յուր» ռեպորտաժով (Արմենիա թիվի)։
Անյա Սարկիսովա՝ «Արցախից տեղահանված հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթական և սոցիալական խոչընդոտները» (Հետք)։
Նարինե Մաթևոսյան՝ «Մանկան ժպիտը հոգու բժիշկն է» նյութով։ («Մեդիա ակումբ» ՀԿ)