«ՃԱՄՊՐՈՒԿ 2026» լրագրողական մրցույթն ընդունում է հայտեր
Հրապարակվել է 17 նոյ, 2026 թ. Կարդալու ժամանակը՝ 1 րոպե Կիսվել Sdílet článekՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (UNHCR) և «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպության (PIN) համագործակցությամբ «ՃԱՄՊՐՈՒԿ» լրագրողական ամենամյա մրցույթը կրկին միավորում է լրագրողներին, լուսանկարիչներին և ստեղծագործողներին՝ անդրադառնալու միգրացիայի, ապաստանի, փախստականների և Հայաստանում նրանց ինտեգրման, քաղաքացիություն չունեցող անձանց և հարակից այլ թեմաների։

«ՃԱՄՊՐՈՒԿ 2026» մրցույթին կարող են ներկայացվել 2025 թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2026 թ. դեկտեմբերի 11-ը հրապարակված լրագրողական աշխատանքներ՝ հետևյալ թեմատիկ ուղղություններով․
- Միգրացիոն գործընթացներ՝ միտումներ, սահմանահատումներ, ոլորտային վերլուծություն։
- Փախստականներ և ապաստան հայցողներ՝ նոր կյանք նոր երկրում, դժվարություններից դեպի հաջողություն, ինտեգրում ընդունող համայնքներում և մասնակցություն հասարակական կյանքին։
- Ներգաղթային հոսքեր՝ կացության կարգավիճակներ, միտումներ և ինտեգրում։
- Աշխատանքային միգրացիա և Հայաստանից արտագաղթ՝ մարտահրավերներ և խնդիրներ։
- Վերադարձ և վերաինտեգրում։
- Քաղաքացիություն չունեցող անձինք։
- ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթացը, կենսաչափական նոր համակարգը և այլ բարեփոխումներ։
- Անկանոն միգրացիա դեպի ԵՄ՝ կանխարգելում և հետևանքներ։
2026 թվականը հատկապես կարևոր է «ՃԱՄՊՐՈՒԿ» մրցույթի համար, քանի որ այս տարի նշվում են 1951 թվականի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի 75-ամյակը և 1961 թվականի Քաղաքացիություն չունեցող անձանց թվի կրճատման մասին կոնվենցիայի 65-ամյակը։
Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ և մուլտիմեդիա մասնագետներ։
Ուշադրություն։Մրցույթին չեն ընդունվի դրամաշնորհային կամ վճարովի ծրագրերի շրջանակում ստեղծված նյութերը։
Ներկայացված աշխատանքները կգնահատվեն անկախ ժյուրիի կողմից։ Լավագույն հեղինակները կստանան առաջին, երկրորդ և երրորդ մրցանակները։
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թ. դեկտեմբերի 1-ը՝ ժամը 23:59։
Նյութերն անհրաժեշտ է ուղարկել mcs@gov.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Ճամպրուկ 2026» և ներառելով հետևյալ տվյալները․
- Հեղինակի անունը և ազգանունը,
- Հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն,
- Հրապարակման ամսաթիվը և հղումը,
- Լրատվամիջոցի անվանումը։