15-րդ հոբելյանական «ՃԱՄՊՐՈՒԿ» լրագրողական մրցույթն ընդունում է հայտեր

Հրապարակվել է 07 նոյ, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպե

ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (UNHCR) և «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպության (PIN) համագործակցությամբ «ՃԱՄՊՐՈՒԿ» մրցույթը կրկին միավորում է լրագրողներին, լուսանկարիչներին և ստեղծագործ մարդկանց՝ անդրադառնալու միգրացիայի, փախստականների և ընդունող համայնքներում նրանց ինտեգրման թեմաներին։

Suitcase Media Award 2024
© Foto: PIN

«ՃԱՄՊՐՈՒԿ 2025»-ին կարող են ներկայացվել 2024 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված լրագրողական աշխատանքներ՝ հետևյալ թեմատիկ ուղղություններով․

• Միգրացիոն գործընթացներ՝ միտումներ, սահմանահատումներ, ոլորտային վերլուծություն

• Ղարաբաղից տեղահանվածներ՝ ինտեգրման մարտահրավերներ, կարգավիճակի և փաստաթղթավորման հարցեր, մասնակցություն տնտեսական և մշակութային կյանքում։

• Ապաստան հայցողներ և փախստականներ՝ կյանքի պայմաններ, ինտեգրում ընդունող համայնքներում և մասնակցություն հասարակական կյանքին։Իմիգրացիոն հոսքեր՝ կացության կարգավիճակներ, միտումներ և ինտեգրում

• Աշխատանքային միգրացիա և էմիգրացիոն հոսքեր Հայաստանից՝ մարտահրավերներ և խնդիրներ

• Վերադարձ և վերաինտեգրում

• Քաղաքացիություն չունեցող անձինք

• ԵՄ–ՀՀ վիզաների ազատականացման գործընթաց

• Անկանոն միգրացիա դեպի ԵՄ՝ կանխարգելում և հետևանքներ

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից նախատեսված է խրախուսական մրցանակ աշխատանքային միգրացիա թեմայով։

Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և առցանց մամուլի ներկայացուցիչներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ ու մուլտիմեդիա մասնագետներ։

Մրցույթին չեն ընդունվի այն նյութերը, որոնք ստեղծվել են որևէ դրամաշնորհային կամ վճարովի ծրագրի շրջանակում։

Ներկայացված աշխատանքները կգնահատվեն անկախ ժյուրիի կողմից։ Լավագույն հեղինակները կստանան 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներ, իսկ մրցանակաբաշխությունը, որը այս անգամ կլինի նաև հոբելյանական, կկայանա 2025 թ. դեկտեմբերին՝ նշելով «ՃԱՄՊՐՈՒԿ»-ի 15-րդ տարեդարձը։

Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. դեկտեմբերի 1-ը, ժամը 23:59։

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել mcs@gov.am հասցեին՝ պարտադիր նշելով հետևյալ տվյալները․

• Վերնագրում՝ Ճամպրուկ 2025
• Հեղինակի անուն, ազգանուն
• Հեռախոսահամար և էլ. փոստ
• Հրապարակման ամսաթիվ և հղում
• Լրատվամիջոցի անվանում

Author: PIN

Այլ հոդվածներ