Երիտասարդ կանայք հետաքրքրված են գորգագործությամբ

Հրապարակվել է 08 մրտ, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
TVET films
© Foto: Shushanik Nersesyan

Գորգագործությունը միշտ առանձնահատուկ տեղ է ունեցել հայկական մշակույթի մեջ: Այն զարգացման նոր փուլ է մտել «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՀԿ) և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շնորհիվ։ «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում՝ Արմենուհին մասնակցել է գորգագործության կարճաժամկետ դասընթացների՝ հմտանալով կարպետագործության և թաղիքագործության մեջ։ 

Թելերի և գործվածքների աշխարհը մանկուց հրապուրել է Արմենուհուն։ Դպրոցական հասակում նա զբաղվել է ասեղնագործությամբ։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից ստեղծված հնարավորությունն իսկապես աննախադեպ էր նրա համար։ Այն օգնեց Արմենուհուն խորացնել գիտելիքներն այս բնագավառում, ինչպես նաև ոգեշնչել իր երեխաներին՝ ժամանակակից աշխարհում զբաղվել գորգագործությամբ։

Տաթևը՝ Արմենուհու 9 տարեկան դուստրը, մայրիկի հետ դասընթացներին հաճախելիս, միշտ հետաքրքրվել է կարպետագործությամբ։ «Դասընթացավարը միշտ ոգևորում էր նրան՝ ասելով, որ իր տարիքի այլ աշակերտներ ունի։ Սա նրա համար խթան հանդիսացավ զբաղվելու թաղիքի պատրաստմամբ», նշում է Արմենուհին։

Նրա ավագ դուստրը՝ Ելենան, ի տարբերություն Տաթևի, հետաքրքրված է նկարչությամբ և ունի իր նկարները։ Նկարելու նրա բնածին տաղանդը հանգեցրեց գորգագործության հանդեպ հետաքրքրության, և նա սկսեց մասնակցել դասընթացներին և այժմ ուզում է մասնագիտանալ դրանում։


«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող կարճաժամկետ դասընթացները, որոնք անցկացվում էին Ամասիայի պետական արհեստագործական ուսումնարանում, Արմենուհուն որոշ բիզնես գաղափարներ տվեցին։ Նա ցանկանում է ավելին ուսումնասիրել և զարգացնել դրանք՝ հույս ունենալով հաջողել բիզնես ոլորտում։ «Եթե որևէ գեղեցիկ բան եմ տեսնում, և դա կարողանում եմ պատկերացնել, ապա անպայման փորձում եմ դրանք ստանալ իմ աշխատանքներում», ասում է Արմենուհին։


Հնագույն ժամանակներից գոյություն ունեցող գորգագործության արվեստը տարածվել է անգամ մեր օրերում։ Այս ամենի մեջ մասնագիտանալը դարձավ մի ընտանիքի պատմություն, որոնք բոլորն էլ հետաքրքրված են և ոգևորված ընձեռնված այս նոր հնարավորություններով։

Ընդհանուր առմամբ, շուրջ 134 մարդ է մասնակցել Եվրոպական միության ֆինասավորմամբ իրականացված «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի կարճաժամկետ դասընթացներին։ 

Autor: Էլմա Վարդանյան, Հաղորդակցության գծով օգնական

Այլ հոդվածներ