Զբաղվածություն և ձեռնարկատիրություն: Դասընթացավարի ձեռնարկ

Հրապարակվել է 02 դեկ, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Զբաղվածություն և ձեռնարկատիրություն: Դասընթացավարի ձեռնարկ
© Foto: «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող Քովիդ-19 Համերաշխության ծրագրի ենթադրամաշնորհային միջոցներով իրականացնում է «Զբաղվածությանը նպաստող պետական և քաղհասարակության ոլորտի ծրագրերի արդյունավետության բարձրացում» շահերի պաշտպանության ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում մշակվել է տնտեսապես և սոցիալապես խոցելի անձանց տնտեսական ինտեգրմանը նպաստող մոդուլյար գործիքակազմ՝ դասընթացավարի ձեռնարկ, որը բաղկացած է 24 թեմաներից։

Ձեռնարկը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Ձեռնարկի բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Ներածություն

ՀՀ-ում զբաղվածության խթանումը ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների շրջանում առաջնահերթություն է։ Սրա մասին են վկայում թե՛ վիճակագրական տվյալները, թե՛ պետական ու ոչ պետական կառույցների աճող հետաքրքրվածությունն ու նախաձեռնողականությունը։ Հատկապես վերջին շրջանում սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ զբաղվածության խնդրի առաջ կանգնածների թիվը բազմակի մեծացել է։ Բազմապատկվել է նաև զբաղվածություն և ձեռնարկատիրություն խթանող ծրագրերի թիվը, դրանց կարիքը ևայդպիսի ծրագրեր իրականացնող ամենատարբեր կազմակերպությունների ներգրավվածությունը։

Այս հիմնախնդրին անդրադարձել է նաև «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը՝ առաջարկելով ստեղծել տնտեսապես և սոցիալապես խոցելի անձանց տնտեսական ինտեգրմանը նպաստող մոդուլյար գործիքակազմ՝ դասընթացավարի ձեռնարկ:

Կազմակերպության կողմից խոցելի անձանց հետ աշխատանքում գործածված շուրջ 40 թեմաներից ընտրվել են այն 24 թեմաները, որոնք առավել կիրառելի են սեղմ ժամանակային միջակայք ունեցող ծրագրերում:

Այս ձեռնարկը նախատեսված է ոչ ֆորմալ ուսուցման սկզբունքներով և մեթոդաբանությամբ զբաղվածության պետական և ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ուսուցանողների ու դասընթացավարների համար՝ նպաստելու ծրագրերին ներգրավված անհատների զբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։

Ի՞նչ կգտնեք ձեռնարկում
Ձեռնարկը ներառում է մանրամասն մշակված 24 դասընթացներ, որոնցից 7-ը զբաղվածության խթանման ոլորտում են, 8-ը՝ ձեռնարկատիրության, և մնացյալ 9-ը համակցված են։ Թեմաները տրամաբանական հերթականությամբ են շարված, բայց ենթակա են փոփոխման՝ կախված ծրագրերում բովանդակային առաջնահերթություններից։
Ներառված են ինչպես անհատի հիմնային հմտություններին վերաբերող թեմաներ, ինչպիսիք են, օրինակ, քննադատական մտածողությունը, թվային հմտությունները, ֆինանսական գրագիտությունը, այնպես էլ ավելի նեղոլորտային թեմաներ, ինչպիսիք են ինքնակենսագրականի մշակումը, աշխատանքային հարցազրույցներին պատրաստումը՝ զբաղվածության, և բիզնես մոդելավորումը, սոցիալական ձեռնարկատիրությունը ևայլն։
Ձեռնարկում կգտնեք յուրաքանչյուր թեմային աջակցող նյութեր, այդ թվում ներառում են և՛ կայքեր, գրքեր, հոդվածներ հավելյալ ուսումնասիրության համար, դասընթացների համար նախատեսված սահիկաշարեր, որոնք, ինչպես և դասընթացները, մշակվել են ոլորտի փորձագետների կողմից։

Եթե ցանկանում եք ծանոթանալ ամբողջական ձեռնարկին, ապա ուղարկեք նամակ apy@apy.am հասցեին։

Ներբեռնեք ձեռնարկի բովանդակությունն այստեղից

Autor: «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Այլ հոդվածներ