Հաջողությամբ հաղթահարելով համավարակի հետևանքները
Հրապարակվել է 29 մրտ, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպեՉնայած համավարակի կործանարար հետևանքներին՝ այն կառուցողական որոշ փոփոխություններ բերեց․ շատերը տուժեցին, սակայն ոմանք կարողացան հաղթահարել և ի նպաստ իրենց օգտագործել իրավիճակի հետևանքները։ Այդպիսին է մեր ծրագրի մասնակից Անահիտի պատմությունը։ Նա մասնակցել է ԵՄ Քովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագրին։ Անահիտը միշտ առանձնահատուկ հետաքրքրություն է ունեցել ձեռագործ աքսեսուարների պատրաստման հանդեպ։ «Մարդը կարիքի մեջ» և «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերի և Եվրոպական միության ֆինանսավորման շնորհիվ՝ նա կարողացավ բարելավել իր հմտությունները և հաջողել բիզնես ոլորտում։
Անահիտը սկսել է զբաղվել հելունագործությամբ` առանց նախնական գիտելիքների։ Հելունագործությամբ զբաղվելը մարտահրավեր էր իր համար։ Սակայն առաջին հելունագործ պայուսակն իր դստեր համար պատրաստելուց հետո, նա որոշեց մասնագիտանալ ձեռագործ աշխատանքների ոլորտում։ «Ես փորձեցի ու ստացվեց», ասում է Անահիտը։
Այդ ժամանակից սկսած՝ Անահիտը սկսեց ուսումնասիրել հելունով կամ շուղով պատրաստվող իրերը։ Այժմ նա պատրաստում է հելունագործ պայուսակներ Ամասիայի բրդի գործարանի բրենդի անվան տակ։ Այդ ապրանքները վաճառվում են Գյումրիի LentexHome խանութում։ Բացի այդ, նա պատրաստում է մակրամեից պարագաներ, որոնք նույնքան պահանջարկ ունեն։
Անահիտը նշում է, որ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի և վերջինիս գործընկերների կողմից տրամադրված դասընթացը մեծ կարևորություն ունեցավ, քանի որ նա սովորեց ավելի արդյունավետ ու խելամիտ կերպով կառավարել բիզնեսը։ Արդյունքում, Անահիտը ժամանակ է խնայում և ջանքերը ներդնում է մասնագիտական աճի վրա՝ ապահովելով իր տեղը ձեռագործ աշխատանքների ոլորտում։
Այդուհանդերձ, նա իրեն փոփոխության երաշխավոր է համարում, քանի որ ձգտում է այլ կանանց ևս ընդգրկել բիզնեսում։ Անահիտը վստահ է, որ արտասահմանում գործող կազմակերպությունների հետ համագործակցելու պարագայում, ավելի շատ պատվերներ կունենա։ Եթե հաջողի այս ամենում՝ կկարողանա երաշխավորել այլ կանանց մասնակցությունը նույնպես, որոնք ձեռքի շնորհք ունեն և պատրաստակամ են մասնակցել։
ԵՄ Քովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիրը նպատակ ունի մեղմացնել Քովիդ-19 հետևանքները և նպաստել խոցելի խմբերի շրջանում երկարաժամկետ սոցիալ-տնտեսական դիմակայունությանը Արևելյան Եվրոպայում։ Այս ծրագրի շնորհիվ բիզնեսում հաջողություն ունեցած Անահիտի պատմությունը վկայում է թե՛ այս ծրագրի կարևորության, թե՛ հաջողության մասին։
«Կանանց իրավունքների տուն»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է Գյումրիում, որը նպատակ ունի խթանել կանանց ձեռներեցությունը Շիրակի մարզում։ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ն մեկն է այն կազմակերպություններից, որն աջակցություն է ստացել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ «ԵՄ Քովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում: Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող ծրագրի նպատակն է հաղթահարել համավարակի բացասական հետևանքներն ու խոցելի խմբերի շրջանում նպաստել սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից մի շարք երկրներում՝ այդ թվում Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի (NHC) ու AFEW International-ի հետ համագործակցությամբ։