Հնարավորություն տալով մարդկանց բարելավել կյանքը․ Չեխիայի ժողովորդն աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց

Հրապարակվել է 09 սեպ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե
Հնարավորություն տալով մարդկանց բարելավել կյանքը․ Չեխիայի ժողովորդն աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց
© Foto: Tereza Hronova

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերը փորձում են վերակառուցել կյանքը Հայաստանում․ աստիճանաբար վերսկսում են զբաղվել նրանով, ինչ անում էին նախկինում կամ նախաձեռնում են նոր բիզնեսներ։ Եվ այս ամենը Չեխիայի ժողովրդի կողմից տրամադրած աջակցության շնորհիվ։ Վերջինս ընդգրկում է մասնագիտական ուսուցման դասընթացներ, ընտանեկան փոքր բիզնես աջակցություն և նյութական աջակցություն։

Վրեժ Հովսեփյանն այդ մարդկանցից մեկն է, ով Սևանում ապակու արտադրաամաս է հիմնել և ապակիներ է արտադրում պատուհանների, դռների, հայելիների և մի շարք այլ իրերի համար։ Չնայած 2023 թվականի տեղահանության հետևանքով առաջ եկած դժվարությունների պատճառով ստիպված է եղել թողնել իր հաջողված բիզնեսը և այստեղ ամեն ինչ զրոյից սկսել՝ Վրեժը կարողացել է հաջողել և եղբոր հետ միասին աշխատել։ Նա Չեխիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում ընտրված հինգ անձանցից մեկն է։ 

Ռուզաննա Գրիգորյանի մակության երազանքն իրականացել է․ նա զբաղվում է մեղվաբուծությամբ։ Ծրագրի շրջանակում ձեռք բերված անհրաժեշտ պարագաների շնորհիվ՝ նա անհամբերությամբ սպասում է մեղրի առաջին բերքին և հույս ունի ընդլայնել իր բիզնեսը՝ մեղվամթերքից կոսմետիկա պատրաստելով։ 


Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 130 մարդ ընդգրկվել է չեխական ֆոնդի կողմից ֆինանսավորվող մասնագիտական կրթության և վերապատրաստման (ՄԿՈՒ) դասընթացներին։ 

«Վերապատրաստման և եկամուտ ստանալու աջակցության ծրագրերը կարևոր նշանակություն ունեն Հայաստանում տեղահանված անձանց տնտեսական ինտեգրման այս փուլում։ Այս վերապատրաստման դասընթացները, որոնք միտված են առավել մեծ ազդեցություն ունենալ ոչ միայն այս փուլում, այլ նաև ապագայում, ներառում են տեսական և գործնական դասընթացներ, հետագա խորհրդատվություն և ամսական կրթաթոշակներ։ Դասընթացները ներառում էին խոհարարությունից, հաշվապահությունից մինչև ավտոմեխանիկա, կարուձև և այլն», - նշում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը։


Տեղեկատվական տեխնոլոգիաների և գրաֆիկ դիզայնի դասընթացները հատկապես մեծ հետաքրքրություն ունեին։ Զարուհին, ոգևորված լինելով նոր հմտություններ սովորելու հնարավորությունից, կիսվում է իր փորձով։ «Շատ ուրախ էի, երբ հասկացա, որ այդ հնարավարությունը նախևառաջ մեզ՝ տեղահանվածներիս համար է։ Շատ եմ սիրում սովորել նոր բաներ և ուրախ եմ, որ այդ օրերին՝ տեղահանությունից հետո, միտքս զբաղված էր նոր բան սովորելով», - պատմում է Զարուհին, ով դասընթացներ էր անցնում Գյումրի քաղաքի TCO կենտրոնում։ Անուշը նույնպես այդ դասընթացի մասնակիցներից է։ Նա ցույց է տալիս բրենդային փաթեթներն ու պաստառները, որոնք նա նախագծել է դասերի ընթացքում։ 

16-ամյա Գարիկ Դադասյանը, ով երազում էր սեփական սրճարանը բացելու մասին, «բարմեն» մասնագիտության համար դասընթացների է մասնակցել և գործնականում կիրառել Գյումրիի սրճարաններից մեկում։ «Հուսուվ եմ, որ այս փորձառությունը կօգնի ինձ հասնել իմ նպատակներին», - նշում է Գարիկը։ 

Մասնագիտական ուսուցման ծրագրերից բացի՝ մարդկանց հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրեր են իրականացվել նաև գյուղատնտեսության ոլորտում․ 24 մասնակից վերապատրաստվել է թռչնաբուծության, իսկ 56-ը՝ գյուղատնտեսության ոլորտներում։ Վիգեն Սարգսյանը հպարտությամբ ցույց է տալիս իր այգին, որտեղ այժմ աճեցնում է կարտոֆիլ, ելակ, կանաչի և այլն։ Վերհիշելով Լեռնային Ղարաբաղում իր ապրած կյանքը՝ ցավով պատմում է իր երբեմնի մեծ այգու մասին։ 

Այս ծրագրի շրջանակում տրամադրվել է նաև շուրջ 215 մասնագիտական փաթեթ՝ տնտեսական գործունեություն ծավալելու համար։ Այն ներառում է սննդի պատրաստման, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կարուձևի, մատնահարդարման և թռչնաբուծության, ինչպես նաև այլ ոլորտների համար նախատեսված սարքավորումներ։ Այս աջակցությունը հատկապես կարևոր նշանակություն ունի նրանց համար, ովքեր ունենալով մասնագիտական հմտություններ՝ չէին կարողանում կիրառել գործնականում անհրաժեշտ պարագաների բացակայության պատճառով։ 

2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի մայիս ամիսը Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 500 մարդ ստացել է աջակցություն «Հրատապ արձագանք Լեռնային Ղարաբաղից Հայաստան բնակչության տեղահանմանը» ծրագրի շրջանակում: Այս աջակցությունը հնարավոր է դարձել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ջանքերով՝ տեղական գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի հետ համագործակցության և Չեխիայի արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված 5,000,000 չեխական կրոնային համարժեք դրամի ֆինանսավորման շնորհիվ։  
Autor: Թերեզա Հրոնովա

Այլ հոդվածներ