Նշում ենք Մարդասիրական օգնության համաշխարհային օրը․ մեր գործընկերները կանգնած են այն մարդկանց կողքին, որոնց մենք օգնում ենք
Հրապարակվել է 19 օգս, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպեԱմեն տարի օգոստոսի 19-ին համաշխարհային մարդասիրական հանրությունը միավորվում է՝ նշելու մարդասիրական օգնության համաշխարհային օրը։ Այն սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2009 թվականին։ Այս օրն ինքնին կոչ է՝ ճանաչելու մարդասիրական ոլորտի աշխատակիցների անխոնջ ջանքերը և իրազեկելու ամբողջ աշխարհին նրանց անփոխարինելի դերի մասին։
Միջազգային մարդասիրական կազմակերպությունները կոչ են անում բացել Լեռնային Ղարաբաղի մարդասիրական միջանցքը և նախազգուշացնում վերահաս հումանիտար աղետի մասին։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ում մեր հիմնական արժեքները հյուսվում են մարդու հիմնական իրավունքները պաշտպանելու շուրջ։ Մեր սկզբնաղբյուրները հասնում են մինչև Չեխոսլովակիա։ Այդ ժամանակ մի խումբ լրագրողներ անհրաժեշտություն համարեցին նպաստել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի և 1992 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած տառապանքների նվազեցմանը։ Ավելի քան երեք տասնամյակ մենք մեզ նվիրել ենք ճգնաժամային իրավիճակներում հայտնված մարդկանց աջակցելուն։
Մարդասիրական օգնության համաշխարհային օրվա կապակցությամբ զրուցել ենք մեր այս ոլորտի աշխատակիցների հետ։ Հայաստանում թերևս աջակցության այս տեսակը շարունակում է կարևոր նշանակություն ունենալ, իսկ մեր նվիրված թիմը քրտնաջան աշխատում է՝ տեղի բնակչության կարիքները բավարարելու համար։
Ալիսա․ ավելի քան երկու տարի է, ինչ աշխատում է որպես համայնքային աշխատող և սերտորեն առնչվում է այն մարդկանց հետ, որոնց համար աշխատում է։ Նա անդրադառնում է իր ուղուն․
Լաուրան արդեն 9 տարի է, ինչ աշխատում է մեզ հետ, որից հինգ տարին նվիրել է սոցիալական և մարդասիրական աշխատանքներին։
Անուշը, որն ունի ավելի քան 15 տարվա փորձ քաղհասարակության ոլորտում, կարևորում է հասարակական կազմակերպությունների կենսական դերը՝ խոցելի իրավիճակում հայտնված մարդկանց աջակցելու հարցում։
Այս կազմակերպությունները մանրակրկտորեն ուսումնասիրում և ներգրավում են առավել խոցելի անհատներին՝ շեշտը դնելով հատուկ կարիքների համար անհրաժեշտ հարմարեցված լուծումների վրա, որոնք նույնիսկ պետական միջամտության պարագայում հեշտ հասանելի չեն լինում։ Հումանիտար աջակցության կարիքը ծագում է ճգնաժամերի ժամանակ՝ կարևորելով շահառուների հզորացման և հմտությունների զարգացման անհրաժեշտությունը՝ աջակցության տրամադրման հետ զուգընթաց։ Չնայած այն հանգամանքին, որ տրամադրված օգնությունն ի վերջո ավարտվում է, այդուհանդերձ շահառուներին հզորացնելու կարևորությունը մնում է՝ հնարավորություն տալով նրանց վերակառուցել իրենց կյանքը դիմակայունությամբ։ Անուշը շեշտում է, որ խոցելիությունը ծագում է հանգամանքներից ելնելով, այլ ոչ թե բնածին հատկություններից և կարևորում է այն հանգամանքը, որ համայնքային աշխատողները նպաստում են այդ ամենին՝ անմիջապես դիտարկելով այդ մարդկանց կարիքները և աջակցությունը տեղակայում են այնպես, որ հնարավոր լինի հասնել ճշգրիտ ազդեցության։
Հումանիտար ոլորտի աշխատակիցները կարևոր դեր են խաղում՝ տուժած համայնքների հետ փոխգործակցության և նրանց պատմություններն ընկալելու հարցում՝ նրանց իրենց հուզական խնդիրներին պատրաստ դարձնելով։ Որպես հումանիտար կազմակերպություն՝ մենք գիտակցում ենք այս անհատներին աջակցելու և գնահատելու նշանակությունը, ճանաչելու նրանց պատասխանատվությունների կարևորությունը։ Նրանց հույզերն ու նվիրումը պաշտպանելով՝ մենք երաշխավորում ենք, որն նրանք ավելի դիմակայուն պաշտպաններ կլինեն «առաջնագծում»՝ ունակ երկարատև ազդեցություն ունենալուն։