Մասնակցության հայտ․ Դիմակայուն քաղաքացիական հասարակություն

Հրապարակվել է 29 մյս, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 5 րոպե

«Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպությունը հիմնադրվել է 1992 թվականին՝ պատերազմը լուսաբանող մի խումբ չեխ լրագրողների կողմից, ովքեր, այլևս չկարողանալով լուսաբանել հակամարտությունների և ճգնաժամերի մասին, սկսեցին օգնություն ուղարկել աղետի գոտիներ։ Մեր կազմակերպության համահիմնադիր և ներկայիս ղեկավար Շիմոն Պանեկը Չեխոսլովակիայի թավշյա հեղափոխության ակտիվիստ էր և շնորհիվ իր ստեղծագործ մտքի, քաղաքացիական մոբիլիզացման կարողության և սոցիալական պատասխանատվության բարձր գիտակցության՝ դարձավ կազմակերպության շարժիչ ուժը։ 

Մասնակցության հայտ․ Դիմակայուն քաղաքացիական հասարակություն
© Foto: PIN Armenia

Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք ներգրավվել այն քաղաքացիական դերակատարներին, որոնք նվիրված են մարդկանց կարիքները ներկայացնելուն, ձգտում են ազդել իրական համակարգային փոփոխությունների վրա և վեր են հանում նոր կարևոր խնդիրներ, որոնք տարածված չեն լայն հասարակության շրջանակում կամ չեն քննարկվում: Մենք գիտակցում ենք, թե որքան բազմազան է քաղաքացիական հասարակությունը և բոլորովին չենք ակնկալում, որ պետք է հետևեք մեր օրինակին և ստեղծեք հասարակական կազմակերպություններ: Այդուհանդերձ, մենք վստահ ենք, որ փորձի փոխանակման միջոցով միմյանցից սովորելու շատ բան ունենք։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն ներկայումս մի քանի երկրներում իրականացնում է «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) կողմից: Ծրագրի ենթադրամաշնորհները համաֆինանսավորվում են Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։ 

Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը՝ որպես Արևելյան գործընկերության տարածաշրջանում ժողովրդավարության գործընթացները խթանող դիմակայուն, ներառող և վստահելի դերակատարների՝ նպաստելով տարածաշրջանում քաղաքացիական միջավայրի պահպանմանը, բարեփոխումների ընթացքին, ժողովրդավարության և վերականգման գործընթացներին։



24-ամսյա այս ծրագիրն աջակցելու է Հայաստանի եւ Մոլդովայի 20-24 սկսնակ ՔՀԿ-ների ներկայացուցիչներին՝ ձեռք բերելու կազմակերպական կառավարման հմտություններ՝ իրենց շահառուներին և հետևորդներին առավել արդյունավետ կերպով ներկայացնելու, ֆինանսական աջակցություն ստանալու և ՔՀԿ-ների միջև գործընկերային կապեր ու ծանոթությունների շրջանակ ստեղծելու համար։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի առաջնային դերն է լինելու ստեղծել համապատասխան պայմաններ տեղական ՔՀԿ-ների համար՝ իրենց կարողությունների զարգացման ուղին դյուրացված, մասնակցային աշխատարանների միջոցով զուգորդելու և ՔՀԿ-ների միջև արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու համար՝ փոփոխությունները խթանելու, բարդությունները հաղթահարելու և ավելի դիմակայուն դառնալու նպատակով:



Մասնակցության հայտի նպատակը

Այս մասնակցության հայտի միջոցով նպատակ ունենք ընտրել վերջին 1-2.5 տարիների ընթացքում հիմնված, նորաստեղծ ՔՀԿ-ներ, համայնքային կազմակերպություններ, որոնց առաքելությունն ուղղակիորեն համահունչ է Եվրոպական միության (ԵՄ) Բազմամյա ինդիկատիվ ծրագրերում (MIP) ուրվագծված առաջնահերթություններին։ Մասնավորապես`

  • Դիմակայուն, հաստատուն/շարունակական եւ ինտեգրված տնտեսություններ (այդ թվում՝ ուժեղացված կապի միջոցներ, արժանապատիվ աշխատանքի և աշխատունակության բարելավում, կրթական հետազոտություններ և նորարարություն, անցում դեպի ցածր արտանետումների տնտեսություն և տարածաշրջանային զարգացում),
  • Հաշվետու ինստիտուտներ, օրենքի գերակայություն եւ անվտանգություն (դատական համակարգի բարեփոխումներ և պետական կառավարման կարողությունների հզորացում՝ հիմնական բարեփոխումներն ավելի լավ ձևակերպելու և իրականացնելու նպատակով),
  • Շրջակա միջավայրի պահպանություն եւ կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայություն (ոչ միայն անցում դեպի ավելի կայուն պրակտիկաների, ինչպիսիք են մաքուր էներգիան և էներգաարդյունավետությունը, այլ նաև կանաչ տնտեսության զարգացումը),
  • Դիմակայուն թվային փոխակերպում (էլեկտրոնային կառավարում, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտների զարգացում, թվային հմտությունների զարգացում, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ, տվյալների կառավարում, արհեստական բանականություն, առաջադեմ ճարտարագիտություն և արտադրություն),
  • Դիմակայուն, մատչելի եւ ներառական հասարակություններ (աջակցում փաստահեն, պատասխանատու, մասնակցային և ներառական կառավարման քաղաքականությանը և օժանդակում անապահով խմբերին՝ բարելավելու իրենց տնտեսական պայմանները և կենսամակարդակը: Հատուկ ուշադրության կենտրոնում պահել խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, այդ թվում՝ հեռավոր գյուղական վայրերի և հակամարտություններից տուժած բնակչությանը):

Ընտրելու ենք այն ՔՀԿ-ներին, որոնք․

  • ցանկանում են նպաստել սոցիալական փոփոխությունների, շահերի պաշտպանության, քաղաքական երկխոսության զարգացմանը՝ ծառայելով որպես կամուրջ պետական իշխանությունների, համայնքի և աջակցության կարիք ունեցող մարդկանց միջև,
  • կարող են ներկայացնել քաղաքացիական կամ համայնքային գործողությունների նախկին օրինակներ, որոնք ցույց են տալիս գործնական, ակտիվ դիրքորոշում և պատկերացում այն խնդիրների մասին, որոնք համագործակցային աշխատանքով բերում են փոփոխության,
  • շահագրգռված են մոբիլիզացնել այլ անձանց, փոփոխությունների և արդյունքների հասնելու համար, պատրաստակամ եք ընդլայնել Ձեր և Ձեր գործընկերների ու շահագրգիռ կողմերի շրջանակը,
  • պատրաստակամ են առաջիկա 18 ամսվա ընթացքում ներդնել զգալի ժամանակ և էներգիա՝ ուղղված Ձեր կազմակերպության կարողությունների զարգացմանը,
  • պատրաստ են համախմբվել ազգային և տարածաշրջանային մակարդակներում այլ ՔՀԿ-ների հետ՝ գործընկերային կապեր ու համագործակցության հարթակներն ամրապնդելու համար։


Ծրագրի շրջանակում ակնկալվող գործողությունները

Ընտրված ՔՀԿ-ներից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա․

  • Գնահատել ՔՀԿ-ի կազմակերպական կարողությունները՝ կիրառելով կազմակերպական կարողությունների գնահատման մասնակցային գործիքը (OCAT), ինչը կհանգեցնի կազմակերպության առաջիկա 3 տարվա ռազմավարական եւ կազմակերպական զարգացման գործողությունների պլանների մշակմանը՝ նախանշելով կարողությունների զարգացման առաջնահերթությունները, զարգացման հիմնական փուլերը, ժամկետները, ռեսուրսները եւ պատասխանատու անձանց:

Մոտավոր տևողությունը և ժամկետները՝ 3․5 օր 2024թ-ի հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին

  • Մասնակցել ՔՀԿ-ի բացահայտված կարիքների հիման վրա մշակված կարողությունների զարգացման հատուկ գործառույթների, ներառյալ վերապատրաստումներ (7 օր), աշխատարաններ, մենթորություն (3 օր) եւ փորձի փոխանակման տարատեսակ հնարավորություններ (1-1․5 օր)։

Մոտավոր տևողությունը և ժամկետները՝ 12 օր 2024 թ-ի սեպտեմբեր, հոկտեմբեր և 2025 թ-ի փետրվար ամիսներին

  • Դիմել ֆինանսական աջակցության՝ զարգացման գործողությունների ծրագրերում ուրվագծված առաջնահերթ գործողությունները ֆինանսավորելու նպատակով:

Մոտավոր ժամկետը՝ մեկնարկը 2024թ-ի հոկտեմբեր ամսին՝ 10-11 ամիս տևողությամբ

  • Մասնակցել առաջնորդության հմտությունների եւ մասնակցային ժողովրդավարության կարողությունների զարգացման միջոցառումներին, ներառյալ 2․5-օրյա նոր ծանոթությունների հաստատման եւ համագործակցության միջոցառմանը (համագործակցության լաբորատորիա)։

Մոտավոր տևողությունը և ժամկետը՝ 2.5 օր 2025 թ-ի ապրիլ, մայիս ամիսներին

  • Դիմել ֆինանսական աջակցության՝ համատեղ մշակած նախաձեռնությունների եւ շահերի պաշտպանության գործընթացներն իրականացնելու համար:

Մոտվոր ժամկետը՝ մեկնարկել 2025թ-ի մայիսից՝ 5-6 ամիս տևողությամբ

  • Մասնակցել առցանց մեկօրյա եւ տարածաշրջանային երկօրյա անցանց միջոցառումների ՔՀԿ գործընկերների հետ: 

Մոտավոր տևողությունը և ժամկետը՝ 3 օր 2024թ-ի սեպտեմբեր - հոկտեմբեր և 2025թ-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին

Գործողությունների ժամկետները կարող են ենթարկվել փոփոխությունների՝ ՔՀԿ-ների կարիքների կամ արտակարգ իրադարձությունների արդյունքում։ 

Հետաքրքրված կազմակերպություններին խրախուսում ենք լրացնել կից հայտաձևը և ներկայացնել այն grantsarmenia@peopleinneed.net առնվազն երկու երաշխավորագրի հետ միասին։

Երաշխավորագրերը կարող են ներկայացվել գործընկերներ կազմակերպությունների, շահառուների կամ դոնորների կողմից։

Հայտերը կարող են ներկայացվել ինչպես անգլերենով, այնպես էլ հայերենով:

Ըտրության գործընթացը

Հայտերը գնահատելիս հաշվի ենք առնելու հետևյալ չափանիշները.

  • ՔՀԿ-ի առաքելության և գործունեության հստակ համապատասխանեցումը Հայաստանում ԵՄ-ի առաջնահերթ ոլորտներին /տե՛ս «Մասնակցության հայտի նպատակը» բաժինը/,
  • ազգային և տարածաշրջանային մակարդակներում ՔՀԿ գործընկերների հետ ծանոթությունների հաստատման և համագործակցության հարթակներ ստեղծելու հստակ մոտիվացիան՝ հավաքական ազդեցության և համատեղ ուսուցման ցանկությունը,
  • պատրաստակամությունը՝ առաջիկա 18 ամիսների ընթացքում տրամադրել զգալի ժամանակ և էներգիա՝ կազմակերպության կարողությունների զարգացման համար: Սա ներառում է սեփական թույլ կողմերը գնահատելու պատրաստակամությունը և մոտիվացիան՝ զարգացնելու մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունները,
  • պաշտոնապես գրանցված լինելը,
  • շահերի պաշտպանության և քաղաքական երկխոսության միջոցով համակարգային փոփոխությունների վրա ազդելու կարողությունը,
  • թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին հավատարիմ լինելը, ներառյալ՝ ֆինանսական կառավարումը և հաշվետվությունները,
  • կայուն ազդեցության ներուժ ունենալը՝ ծրագրի իրականացման ժամկետից հետո գործունեության շարունակականությունն ու կայունությունն ապահովելու համար։

Հայտերը կգնահատվեն հետևյալ չափանիշների հիման վրա.

Հայտերը գնահատվելու են գնահատող և ընտրող հանձնաժողովի կոմից մինչև 2024թ-ի հունիսի 28-ը։

Անհրաժեշտության դեպքում կապ կհաստատվի դիմորդների հետ՝ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար:

Նախընտրական փուլում կանցկացվեն հարցազրույցներ։ Անհրաժեշտության դեպքում կապ կհաստատվի երաշխավորագրեր տրամադրած անձանց հետ։

Նշում․ Չեն դիտարկվի անհատ բիզնեսների, կրոնական և քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաև կառավարման մարմինների և նրանց հետ առընչվող պետական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝

Հայտերը` pdf ֆորմատով պետք է ներկայացվեն մինչև ս․թ․ հունիսի 13-ի ժամը 17։00-ը հետեւյալ հասցեով․ grantsarmenia@peopleinneed.net՝ հաղորդակցության թեմայի տողում նշելով «ՔՀԿ-ների զարգացման ծրագրի մասնակցության հայտ»:

Տեղեկատվական առցանց հանդիպումը տեղի կունենա ս․թ․ հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, ZOOM-ի հետեւյալ հղմամբ։

Topic: People in Need-Resilient Civil Society-Info Session

Join Zoom Meeting

https://us02web.zoom.us/j/84437785429?pwd=hOJMa9HBHgSvVmMAXzpAandufeJVQl.1

Meeting ID: 844 3778 5429

Passcode: 490775

Հարցեր, պարզաբանումներ՝

Հայտի վերաբերյալ հարցերը գրավոր տեսքով կարող են ներկայացվել մինչև ս․թ․ հունիսի 11-ի ժամը 17։00-ն հետևյալ հասցեով․ grantsarmenia@peopleinneed.net


Ներբեռնել հայտաձևը

Վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվի:  

Author: «Մարդը կարիքի մեջ» ՀԿ

Այլ հոդվածներ