Օգնում ենք Նարիներին և իր տիկնիկներին՝ հաղթահարել համավարակի հետևանքները
Հրապարակվել է 08 հոկ, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպեՆարինե Մինասյանը Գյումրիից է․ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող Քովիդ-19 Համերաշխության ծրագրի շնորհիվ` նա նոր բիզնես պլան է մշակել։ Այս միևնուն ծրագրի շնորհիվ է նաև, որ People in Need-ը ՀՀ մարզերում միաժամանակ օգնում է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։
Նարինե Մինասյանը տնտեսագետ է և աշխատում էր բանկում մինչ այն պահը, երբ որոշեց փոխել իր կարիերան ու գնալ երազանքների ետևից։ Իր ընկերությունը կոչվում է «Նարո Դոլլս» (Naro Dolls). «Ես հաճախել եմ կարի դասընթացների ու սկսել տիկնիկներ կարել։ Մանկուց շատ եմ սիրել տիկնիկներին, որոշեցի ինքս ստեղծել նրանց․ շատ եմ սիրում հեքիաթներ ու որոշեցի ստեղծել հենց այդ հերոսներին։ Ի սկզբանե ես կենդանիներ էի կարում, ապա սկսեցի պատրաստել հայկական մոտիվներով տիկնիկներ։ Հուսով եմ զբոսաշրջիկները կհավանեն նրանց», - նշում է նա։
Նարինեի աշխատասենյակը գտնվում է տանը, որտեղ նա ապրում է մայրիկի հետ։ «Կանանց իրավունքների տուն» (ԿԻՏ) ՀԿ-ն իրականացրել է դասընթացներ և խորհրդատվություն բիզնեսի զարգացման համար, ինչպես նաև նվիրաբերել կարի մեքենա։ ԿԻՏ-ը մեկն է քաղհասարակության այն կազմակերպություններից, որոնց օգնում է People in Need-ը Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող ծրագրի շրջանակում։
ԿԻՏ-ի դրամաշնորհային մրցույթի փուլին մասնակցել է 30 կին, նրանցից 13-ը՝ այդ թվում նաև Նարինեն, դրամաշնորհ են ստացել իրենց բիզնեսը հիմնելու համար։ Ծրագրի ընթացքում մենթորներն օգնել են Նարինեին պլանավորել ու ստեղծել ձեռնարկության կայուն զարգացման պլան։ «Ես մասնակցեցի երկամսյա դասընթացների, որը ինձ բավականին շատ գիտելիք ու փորձ տվեց պրոդուկտի առաջխաղացման վերաբերյալ։ Այն ինձ իսկապես շատ օգնեց, քանի որ համավարակի պատճառով վերջին տարին իսկապես դժվար էր»։
«ԵՄ Քովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագիրը միայն անհատական օգնությամբ չի սահմանափակվումէ։ Ծրագրի առանցքում են նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունները․ ապահովելով նրանց կարողություններ ու ֆինանսական աջակցություն՝ ծրագիրը նպաստում է համավարակի բացասական հետևանքների չեզոքացմանը։ «Ծրագրի շրջանակում մինչ այժմ մենք օգնել ենք քաղաքացիական հասարակության 17 կազմակերպության։ ՔՀԿ-ների համար անցկացվել է դասընթացներ ծրագրի իրականացման, ինչպես նաև հաշվետվությունների կազմման համար։ Նրանք նաև ստացել են դրամական աջակցություն՝ Քովիդ-19-ի հետևանքների մեղմացմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելու համար։ Բացի այդ, հաշվի առնելով համավարակի ու քաղաքական զարգացումների մարտահրավերները, 12 կազմակերպության ներկայացուցիչների տրամադրվել է նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն», - նշում է ռեգիոնալ ծրագրի համակարգող Դորոտա Շուրոնովան։
«Կանանց իրավունքների տուն»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է Գյումրիում, որը նպատակ ունի խթանել կանանց ձեռներեցությունը Շիրակի մարզում։ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ն մեկն է այն կազմակերպություններից, որն աջակցություն է ստացել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ «ԵՄ Քովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում: Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող ծրագրի նպատակն է հաղթահարել համավարակի բացասական հետևանքներն ու խոցելի խմբերի շրջանում նպաստել սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից մի շարք երկրներում՝ այդ թվում Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի (NHC) ու AFEW International-ի հետ համագործակցությամբ։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: