Թինան այժմ կար է անում

Հրապարակվել է 07 սեպ, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Թինան այժմ կար է անում
© Foto: Člověk v tísni

Թինա Դավթյանն ապրում է Վանաձորում․ նա երկու երեխա ունի։ Կարանտինի ընթացքում անհանգստանում էր, որ չի կարողանում գումար վաստակել․ միաժամանակ նաև դժվար հաղթահարելի էր համավարակի հետևանքները։ ՄԻՀՐ կազմակերպությունը, որը օգնություն էր ստացել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ից, Թինային նվիրաբերել էր կարի մեքենա, որից հետո նա աշխատանքի անցավ։ 


«ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շնորհիվ ՄԻՀՐ ստեղծագործողների միությունը օգնել է 50 կանանց։ Այս ծրագիրն օգնության մի յուրահատուկ շղթա է․ այն ներգրավել ու օգնել է խոցելի որոշ խմբերի, վերջիններս էլ իրենց հերթին օգնել են մեկ այլ խոցելի խմբի։ Թինան, ստանալով կարի մեքենա ու գործիքներ, անկողնային պարագաներ է կարել տարեցների տանը բնակվողների համար։ 

ՄԻՀՐ-ի կողմից իրականացված ծրագրի շրջանակում օգնություն է ստացել 290 շահառու։ 

Քովիդ-19 Համերաշխության ծրագիրը միայն անհատական օգնությամբ չի սահմանափակվում։ Ծրագիրը միտված է հզորացնելու նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն հաղթահարելու համավարկի մարտահրավերները։ 

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ռեգիոնալ ծրագրի համակարգող Դոռոտա Շուրոնովան նշում է․ «Ծրագրի շրջանակում մինչ այժմ մենք օգնել ենք քաղաքացիական հասարակության 17 կազմակերպության։ ՔՀԿ-ների համար անցկացվել է դասընթացներ ծրագրի իրականացման, ինչպես նաև հաշվետվությունների կազմման համար։ Նրանք նաև ստացել են դրամական աջակցություն՝ Քովիդ19-ի հետևանքների մեղմացմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելու համար։ Բացի այդ, հաշվի առնելով համավարակի ու քաղաքական զարգացումների մարտահրավերները, 12 կազմակերպության ներկայացուցիչների տրամադրվել է նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն»։ 

Քովիդ19 Համերաշխության ծրագրի նպատակն է Արևելյան Եվրոպայի երկրներում մեղմացնել համավարակի հետևանքներն ու խոցելի խմբերի շրջանում նպաստել սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի (NHC) ու AFEW International-ի հետ համագործակցությամբ։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:


Autor: Tereza Hronová

Այլ հոդվածներ