Սոցիալական ծառայություններ՝ նախկին դատապարտյալների համար

Հրապարակվել է 25 հնս, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպե

«Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպություն առաքելությունն է կալանավայրերում պատիժ կրող անձանց և նախկին դատապարտյալների իրավունքների պաշտպանությունը՝ հատկապես առողջապահական, կրթական–ուսուցողական, մշակութային և այլ ծրագրերի իրականացման միջոցով։ Պատիժ կրող անձանց առաջարկները մշակվում են կազմակերպության իրավաբանների կողմից և պարբերաբար ներկայացվում համապատասխան մարմիններին ու դոնոր կազմակերպություններին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական ծառայություններ մատուցելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Սոցիալական ծառայություններ՝ նախկին դատապարտյալների համար
© Foto: «Հանուն Ազատության» իրավական ՀԿ

«Հանուն Ազատության» ԻՀԿ-ն, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում, աշխատում է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնում հաշվառված անձանց և նախկին դատապարտյալների հետ՝ տրամադրելով նրանց սոցիալ-իրավական, սոցիալ-աշխատանքային և սոցիալ-հոգեբանական ծառայություններ։

Այս ծառայությունները նպատակ ունեն նպաստել սոցիալական ներառմանը՝ աջակցելով հոգեբանական վերականգնմանը, ինքնազբաղվածության հնարավորությունների ստեղծմանը, աշխատանքի տեղավորմանը։ «Ես փոխվում եմ» ծրագրի շրջանակում կարևորվելով, ձեռնարկատիրական նախաձեռնությունները, ծրագրի մասնակիցները սովորել են օճառագործություն, բացի այդ Կապանում ստեղծվել է նաև տպագրատուն երրկարաժամկետ աշխատանքի ապահովման նպատակով։


Author: Շուշանիկ Ներսեսյան

Այլ հոդվածներ