Սոցիալական ծառայությունների աքսելերատոր. մասնակցության հրավեր

Հրապարակվել է 27 օգս, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 4 րոպե

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն հրավիրում է Շիրակի, Արագածոտնի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գործող ՔՀԿ-ներին և նախաձեռնողական խմբերին դիմելու սոցիալական ծառայությունների աքսելերատորին։

Աքսելերատորը իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «ՐԱՅԶ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում։ Այն համատեղ նախաձեռնություն է, որը համակարգում է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել խոցելի խմբերին, այդ թվում Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) տեղահանվածներին, ներդնելով և հասանելի դարձնելով նորարարական սոցիալական ծառայություններ Հայաստանի տարբեր մարզերում։ 

Սոցիալական ծառայությունների աքսելերատոր. մասնակցության հրավեր
© Foto: PIN

Կարողությունների զարգացման ծրագրի միջոցով աքսելերատորը աջակցություն կտա մինչև 20 կազմակերպությունների, որի ավարտից հետո մրցութային կարգով մինչև 10 մասնակցի կտրամադրվեն մինչև 50,000 եվրոյի չափով ենթադրամաշնորհներ՝ իրենց նոր մշակված սոցիալական ծառայությունները փորձարկելու համար հետևյալ ոլորտներում՝

Սոցիալական պատրոնաժի ծառայություններ, որոնք կիրականացվեն կանոնավոր տնայցերի ձևաչափով՝ ուղղված ընտանիքներին աջակցելու իրենց առօրյա կենցաղը կազմակերպելու, սոցիալական հմտությունները զարգացնելու և համայնքային ինտեգրումը խթանելու ուղղությամբ։

Սոցիալական վերականգնման ծառայություններ, որոնք ներառում են սոցիալապես մեկուսացված և խոցելի ընտանիքների և անհատների սոցիալական ինտեգրմանն ու ներառմանը, դիմակայունության, ինքնուրույնության և համայնքային ներգրավվածության խթանմանն ուղղված ծառայություններ: Այս մոդելը փորձարկվելու է Մարալիկի սոցիալական տան շրջանակում:

Համայնքահեն բազմաֆունկցիոնալ սոցիալական խնամքի ծառայություններ, որը նպատակ ունի բարելավել ֆիզիկական և հոգեկան տարբեր տեսակի խնդիրներ, կախվածություններ և այլ առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց՝ այդ թվում ԼՂ տեղահանվածների, կյանքի որակը, դիմակայունությունն ու ինքնուրույնությունը։ Բազմաֆունկցիոնալ մոդելը ներառում է, բայց չի սահմանափակվում, օրինակ՝ տան պայմաններում խնամքի կազմակերպման, փոքր տան, ցերեկային կամ այլ տեսակի ծառայություններով։ Այս ծառայությունները կներառեն խնամք, աջակցություն և անհատական օգնություն շահառուներին, այդ թվում՝ ֆիզիկական և հոգեկան տարբեր տեսակի խնդիրներ, կախվածություններ և այլ առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց, այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին՝ ուղղված նրանց առօրյա գործառույթների խթանմանը, ինքնուրույնության պահպանմանը կամ սոցիալական ինտեգրմանը։ Սոցիալական խնամքի ծառայությունները «փոքր խմբային տան» մոդելով սովորաբար ներառում են աջակցման ծառայությունների համալիր՝ ուղղված բնակիչների կյանքի որակի բարելավմանը (կենտրոնանալով կոնկրետ խմբերի՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց կամ անօթևանների վրա) և նրանց կայունության ու ինքնուրույնության ձեռքբերմանը նպաստելուն։

Նոր ծառայությունների մեկնաբանությունները կարող եք գտնել այս հղումով՝ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում։ Ծրագրի շրջանակներում առաջարկվող ծառայությունները բխում են օրենքում նշված նկարագրից, սակայն չեն սահմանափակվում այդ նկարագրությամբ և ենթադրում են ստեղծագործական, կարիքահեն և համայնքահեն մոտեցում։

Աքսելերատորի ընթացքում, ֆինանսական աջակցություն երրորդ կողմերին (FSTP) մեխանիզմի միջոցով տրամադրվող ֆինանսավորումը նպատակ ունի խթանել խոցելի և տեղահանված բնակչության համար տեղական և համայնքային մակարդակով իրականացվող ծառայությունների մատուցումը։

Այս մասնակցության հայտը չի վերաբերում անմիջական դրամաշնորհների տրամադրմանը։ Աքսելերատորին մասնակցությունը ենթադրամաշնորհների համար դիմելու նախապայման է։

Մասնակցության չափորոշիչներ

Ընդունվում են հայտեր հետևյալ խմբերից՝

• Գրանցված ՔՀԿ-ներից և նախաձեռնողական խմբերից, որոնք հիմնված են կամ ակտիվ գործունեություն են իրականացնում կամ պլանավորում են իրականացնել Շիրակի, Արագածոտնի, Տավուշի կամ Գեղարքունիքի մարզերում։

• Այն կազմակերպություններից, որոնք ներկայումս մատուցում են կամ պլանավորում են մատուցել համայնքային սոցիալական ծառայություններ խոցելի խմբերի համար, ինչպես օրինակ՝ տեղահանվածներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, կանայք, երեխաներ և այլն։

• Ինչպես փորձառու ծառայություններ մատուցողներից, այնպես էլ այն կազմակերպություններից, որոնք ունեն մոտիվացիա և իրատեսական ծրագրեր՝ նոր ծառայություններ սկսելու, ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու կամ պետական հավաստագրման դիմելու ուղղությամբ։

Այն ՔՀԿ-ները կամ նախաձեռնողական խմբերը, որոնք ներկայումս սոցիալական ծառայություններ չեն մատուցում, նույնպես կարող են մասնակցել, եթե նրանք ունեն համայնքի կարիքների հստակ պատկերացում և ներկայացնում են նախնական գաղափար առաջարկվող ծառայության վերաբերյալ, որը հնարավոր կլինի հետագայում զարգացնել աքսելերատորի շրջանակում։

Բովանդակություն

Ընտրված կազմակերպությունները կմասնակցեն 4 ամիս տևողությամբ սոցիալական ծառայությունների աքսելերատորին, որը կտրամադրի համապարփակ աջակցություն՝ ծառայությունների ներդրման և փորձարկման, կազմակերպչական համակարգերը, կառավարման մեխանիզմներն ու ծառայությունների մատուցումն ուժեղացնելու համար։

Աքսելերատորը ներառում է՝

  • Կազմակերպչական, կառավարչական և տեխնիկական կարողությունների գնահատում, որին կհաջորդի անհատականացված կարողությունների ամրապնդման ծրագիր,
  • Փորձագետների ղեկավարությամբ խորհրդատվություն սոցիալական ծառայության նախապատրաստական և փորձարկման փուլերում,
  • Սոցիալական ծառայությունների տրամադրման գործիքակազմերի և այլ անհրաժեշտ տեխնիկական ռեսուրսների մշակում և ներդրում,
  • Գործընկերների միջև ուսուցման և տարածաշրջանային փորձի փոխանակման հնարավորություններ,
  • Պետական հավաստագրում ստանալու աջակցության հնարավորություն,
  • Մրցակցային կարգով ընտրվելու հնարավորություն՝ մինչև 50,000 եվրոյի չափով ենթադրամաշնորհ ստանալու համար՝ նոր սոցիալական ծառայությունների փորձարկման նպատակով (աքսելերատորի մինչև 10 մասնակիցների համար):

Ծրագիրը համադրում է առցանց և դեմառդեմ հանդիպումներ։ Աջակցության ձևաչափն ու ինտենսիվությունը հարմարեցվում են յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին։

Մենթորության հիմնական ոլորտներն են՝

  • Կազմակերպչական և կառավարման կարողությունների զարգացում․ ուժեղացնել ՔՀԿ-ների ներքին համակարգերը և աշխատուժը՝ որակյալ սոցիալական ծառայություններ մատուցելու համար։
  • Տեխնիկական աջակցություն․ առաջարկել գործնական ուղեցույցներ ներդրվող նոր ծառայությունների՝ տվյալ համայնքում հարմարեցման և իրականացման համար՝ մատուցվող ծառայությունների տեսականին և որակը (ծառայություն ներառում և «դուրս գրում», ծախս-արդյունավետություն, շահառուի մասնակցության ապահովում, խթանում և համայնքային ներառվածություն, որոշումների ընդունում և այլն) համապատասխանեցնելով ծառայությունների տրամադրման որակի չափանիշներին:
  • Կապերի ու համագործակցության ցանցի զարգացման ապահովում․ աջակցել շահառուների, գործընկերների և պետական/ոչ պետական դերակատարների միջև հարաբերությունների ստեղծմանը և ամրապնդմանը։

Ծառայություններ մատուցելու նպատակով դրամաշնորհի մրցույթը հասանելի կլինի միայն սոցիալական ծառայությունների աքսելերատորի մասնակիցների համար։

Ժամանակացույց

  • Աքսելերատորին մասնակցելու տեղեկատվական հանդիպում՝ 2025թ․ սեպտեմբերի 9 (առցանց)
  • Դիմումների վերջնաժամկետ՝ 2025թ․ սեպտեմբերի 17
  • Փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույցներ՝ 2025թ․ սեպտեմբեր
  • Վերջնական ընտրություն և պայմանագրերի կնքում՝ 2025թ․ սեպտեմբերի վերջ
  • Աքսելերատոր ծրագիր՝ 2025թ․ հոկտեմբերից մինչև 2026թ․ հունվար
  • Հայտերի մրցույթ (դրամաշնորհ) և ընտրություն՝ 2026թ․ հունվար
  • Ծառայությունների մատուցում՝ 2026թ․ փետրվարից մինչև 2027թ․ հունիս
  • Վերջնական գնահատում և ծրագրի ավարտ՝ 2027թ․ հուլիսից մինչև օգոստոս

Ընտրության չափանիշներ

Աքսելերատորին մասնակցելու համար ներկայացված հայտերը կգնահատվեն հետևյալ չափանիշների հիման վրա․

Դիմորդ ՔՀԿ-ների կամ նախաձեռնողական խմբերը կընտրվեն երկու փուլով՝

  • Փուլ 1՝ փաստաթղթերի ուսումնասիրություն
  • Փուլ 2՝ Հարցազրույց

Գնահատող հանձնաժողովը հաշվի կառնի յուրաքանչյուր դիմողի կազմակերպչական հասունությունը՝ ապահովելով, որ ինչպես փորձառու, այնպես էլ նորաստեղծ կազմակերպությունները/խմբերը գնահատվեն արդարացիորեն՝ ելնելով իրենց զարգացման փուլից։

Այս ընտրության գործընթացը նախատեսված է աքսելերատորի կարողությունների զարգացման փուլի համար մասնակիցներ ընտրելու նպատակով։ Դրամաշնորհների ընտրությունը կկայանա միայն այս փուլը հաջողությամբ ավարտելուց հետո՝ հիմնվելով առաջընթացի և ծառայության պատրաստվածության վրա։

Դիմելու ընթացակարգը

Սոցիալական ծառայությունների աքսելերատորին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել դիմումի ձևը և այլ փաստաթղթերի հետ ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ grantsarmenia@peopleinneed.net

Առցանց տեղեկատվական հանդիպումը կկայանա 2025 թ․ սեպտեմբերի 9-ին։ Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչև 2025 թ․ սեպտեմբերի 7-ը։ Գրանցման կամ հարցերի դեպքում կարող եք գրել՝ grantsarmenia@peopleinneed.net էլ․ հասցեին։ 


Author: PIN

Այլ հոդվածներ