Աջակցում ենք կին ձեռներեցներին

Հրապարակվել է 27 սեպ, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Աջակցում ենք կին ձեռներեցներին
© Foto: Թերեզա Հրոնովա

Լենա Հովհաննիսյանը Գյումրիում կյանքի է կոչել իր բիզես գաղափարը։ Համալսարանն ավարտելուց հետո նա ցանկանում էր էկո պայուսակներ կարել․ իր գաղափարն իրականություն դարձավ համավարակի պայմաններում՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Քովիդ-19 համերաշխության ծրագրի շնորիվ։

Անցյալ տարի «Կանանց իրավունքների տուն» (ԿԻՏ) տեղական հասարակական կազմակերպությունը (ՀԿ), Եվրոպական միության և People in Need-ի ֆինանսավորմամբ, հայտարարեց դրամաշնորհային մրցույթ՝ Շիրակի մարզի կին ձեռներեցներին աջակցելու նպատակով։ Լենան այն շահառուներինց մեկն էր, որ դրամաշնորհի արժանացավ և երկու կարի մեքենա ու հումք գնեց պայուսակներ կարելու համար։ 

Այժմ նա իր մայրիկի հետ բազմակի օգտագործման պայուսակներ է կարում, նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանն ու աղտոտման նվազեցմանը և, միևնույն ժամանակ, ապահովելով եկամուտ ընտանիքի համար։ Վաճառվող տոպրակների մեջ առկա են նաև տեղեկատվական թերթիկներ պլաստիկի նվազեցման ու էկո տոպրակների անհրաժեշտության մասին։ Լենայի կանաչ բիզնեսը՝ իր երազանք էր, որն արդեն իրականություն է։

«Այժմ մենք ավելի շատ աշխատում ենք մարքեթինգի և բիզնեսի առաջխաղացման վրա», - նշում է Լենան։ «Մենք միայն տոպրակների վաճառքով չենք սահմանափակվում, նպատակ ունենք արշավներ իրականացնել շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով»։

Լենան Քովիդ-19 Համերաշխության ծրագրի բիզնես դրամաշնորհառուներից մեկն է։ Ծրագիրը միաժամանակ օգնել է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) ու շահառուներին՝ տրամադրելով նրանց ունակությունների բարելավման դասընթացներ ու ֆինանսական միջոցներ։ «Կին ձեռներեցներին ուղղված աջակցությունից բացի, People in Need-ը ՔՀԿ-ների համար անցկացրել է նաև սոցիալ-հոգեբանական դասընթացներ», - նշում է Համերաշխության ծրագրի ռեգիոնալ համակարգող Դորոտա Շուրոնովան։

«Կանանց իրավունքների տուն»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է Գյումրիում, որը նպատակ ունի խթանել կանանց ձեռներեցությունը Շիրակի մարզում։ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ն մեկն է այն կազմակերպություններից, որն աջակցություն է ստացել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ «ԵՄ Քովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում: Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող ծրագրի նպատակն է հաղթահարել համավարակի բացասական հետևանքներն ու խոցելի խմբերի շրջանում նպաստել սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից մի շարք երկրներում՝ այդ թվում Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի (NHC) ու AFEW International-ի հետ համագործակցությամբ։



Autor: Թերեզա Հրոնովա

Այլ հոդվածներ