Արձագանքելով տեղահանված անձանց կարիքներին
Հրապարակվել է 27 դեկ, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության աշխատանքների կենտրոնում մարդն է։ Հայաաստանում այս մարդիկ պատերազմների և դրանց հետևանքների ականատեսն են կամ աղքատությունը հաղթահարել փորձողները։ Մենք այստեղ ենք, որպեսզի հնարավորինս օգնենք նրանց։ Այդ նպատակով մենք միավորել ենք մեր հնարավորությունները Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության (ACTED), «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ների հետ, որպեսզի օգնենք 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տուժած ամենախոցելի մարդկանց։
Եվրոպական միության հումանիտար աջակցության շնորհիվ, «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագիրն» իրականացվում է Հայաստանի բոլոր մարզերում։ Այս ծրագրի նպատակն է օգնել խոցելի բնակչությանը՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական աջակցություն, մասնագիտական դասընթացներ և վաուչեր՝ գնումներ կատարելու համար։
REACT ծրագրի կոնսորցիում անդամ Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալությունը (ACTED) ծրագրի մեկնարկից ի վեր վաուչեր է տրամադրել Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 6801 քաղաքացիների։
Նարինեն այն շահառուներից մեկն է, ով աջակցություն է ստացել։ Նրա ընտանիքն ուտելիք, հիգիենայի պարագաներ և կենցաղային ապրանքներ գնելու համար վաուչեր է ստացել։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից առաջ նրանք ապրում էին Քաշաթաղի շրջանում, ապա Գորիս է տեղափոխվել իր ամուսնու և 1 ու 4 տարեկան երեխաների հետ։ Վաուչերը մեծ օգնություն էր Նարինեի ընտանիքի համար, քանի որ հնարավորություն ունեցան գնելու իրենց համար անհրաժեշտ պարագաներ։
Սոֆիան մեկ այլ քաղաքացի է, ով տեղահանվել է։ Մենք նրան օգնել ենք, որպեսզի կարողանա հաղթահարել հակամարտության հետևանքով առաջացած դժվարությունները։ Նա պատմության ուսուցչուհի է եղել։ Քաշաթաղի շրջանում շուրջ 10 տարի ապրելու ընթացքում, սկսել էր զբաղվել մեղվապահությամբ։ Ստիպված լինելով լքել իր տունը՝ Սոֆիան իր չորս երեխաների հետ տեղափոխվեց Գորիս։ Պայմանները, որում նա այժմ ապրում է, այնքան էլ բարենպաստ չեն, այնուամենայնիվ նա ուժեղ է ապրուստ վաստակելու համար։ ACTED-ի կողմից տրամադրված վաուչերների շնորհիվ՝ Սոֆիան կարողացել է մթերք գնել։ Նա գնել է պահպանման երկար ժամկետ ունեցող ապրանքներ, որոնք կենսական նշանակություն ունեն։
Սոֆիան REACT ծրագրի շրջանակում մասնակցել է նաև մեղվաբուծության դասընթացի՝ իր ունեցած գիտելիքներն ընդլայնելու նպատակով։ Չնայած նրան, որ Սոֆիան փորձ ունի մեղվաբուծության ոլորտում, նշում է, որ սա լավ հնարավորություն էր վերապատրաստվելու և այլ մասնագետների հետ շփվելու համար։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Սոֆիային տրամադրելու է մեղվափեթակներ, որը անհրաժեշտ է մեղրի արտադրության և վաճառքը ընդլայնելու համար։