Ինչ ընդհանրություն ունեն «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն և Ֆրանց Կաֆկան
Հրապարակվել է 14 մյս, 2019 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպե«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի լոգոն պատկերում է երեք կողմից ցանկապատով շրջափակված, ձեռքերը մեջքի հետևում պահած մի մարդու։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հիմնադիրներից մեկը՝ Յան Ուրբանը, Չեխական «Denik Referndum» (բառացի թարգմանությամբ՝ «Հանրաքվեի օրագիր») օրաթերթին տված հարցազրույցում ասել է․ «Լոգոյի ընտրությունը հաստատվել է միաձայն։ Վերջինս Ադամ Հոֆմայստերի էսքիզներից մեկն է։ Լոգոների էսքիզները՝ որպես նվեր Ադամից, ես բերեցի Նիդրոդնի փողոցում գտնվող Լիդովա Նովինի խմբագրատուն: Ընտրությունը տևեց ոչ ավել քան երկու րոպե»։
Կազմակերպության անվանումն այդ ժամանակահատվածում հաջողությամբ իրականացված մարդասիրական գործողությունների անվան մոդիֆիկացիան է։ Օպերացիան կազմակերպվել էր ավստրիական ORF հանրային հեռուստատեսության կողմից և կոչվում էր «Հարևանը կարիքի մեջ»։ Հարևանը Հարավսլավիան էր, որտեղ 1990-ականների ընթացքում քաղաքացիական պատերազմ էր բռնկվել։
Իսկ ինչպե՞ս է ստեղծվել հենց ինքը՝ էսքիզը։
1907 թվականի նոյեմբերին Ֆրանց Կաֆկան սկսեց աշխատել իտալական «Assicurazioni Generali» ապահովագրական կազմակերպությունում։ Այդ ժամանակահատվածի նամակագրությունը ցույց է տալիս, որ նա այնքան էլ գոհ չէր իր աշխատանքային գրաֆիկից, քանի որ վերջինս խանգարում էր նրան կենտրոնանալ գրելու վրա։ Նա ասում էր, որ այդ ժամանակ իրեն ավելի շատ էսքիզների հեղինակ էր զգում, քան գրող։ Իր ընկերուհի Ֆելիս Բոյերին ուղղված նամակներից մեկում նա գրում է․ «Ես, անշուշտ, կդառնայի էսքիզների մեծ հեղինակ, եթե դպրոցում ինձ չդասավանդեր միջակ ունակություններով նկարիչ․ ես կորցրեցի իմ տաղանդը»։
Կաֆկայի էսքիզներից մոտ հիսունը պահպանվել են մինչև այսօր։ Նրանցից մի քանիսը ցուցադրված է Պրահայի Կաֆկայի թանգարանում։