Միգրացիա․ Ենթադրամաշնորհային հնարավորություն
Հրապարակվել է 24 մյս, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 9 րոպեՄիգրանտների եւ փախստականների տարբեր խմբերի կայուն սոցիալական ծառայությունների տրամադրում Հայաստանի Հանրապետությունում
«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության «Քաղաքացիական հասարակություն և ներառական կառավարում» ռազմավարական ուղղությունն ունի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) հզորացնելու տեսլական, որն իրագործվում է գործնական քայլերի միջոցով ՔՀԿ-ների կարողությունների զարգացման, նրանց համայնքային դերակատարության բարձրացման և արդիական ոլորտներում ակտիվորեն ներառման միջոցով։
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում արձանագրվող բնակչության մեծ հոսքերը՝ այդ թվում բռնի տեղահանված անձանց, փախստականների, վերադարձողների և աշխատանքային միգրանտների, օրակարգային կշիռ ունեն հումանիտար, սոցիալական, տնտեսական և այլ առումներով։ Կայուն և երկարաժամկետ լուծումներ առաջարկելու համար այս խմբերի հետ աշխատող կառույցների ջանքերը պետք է համատեղվեն, իսկ կարողություններն ու ռեսուրսները՝ ամրապնդվեն։
Հայաստանի Հանրապետությունում միգրանտ և փախստական խմբերին տրամադրվող սոցիալական ծառայությունների համակարգը հզորացնելու նպատակով «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից իրականացվող «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում տրամադրվում է աջակցություն հետևյալ ձևաչափով․
1․ Աջակցություն պետական կառույցներին (մասնավորապես՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, Միասնական սոցիալական ծառայությանը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը)՝ ոլորտային բարեփոխումներ իրականացնելու գործընթացում, խրախուսելով համայնքներում կարիքահեն, արդիական և նորարարական սոցիալական ծառայությունների ներդրումը, որոնք համահունչ կլինեն Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններին։2. Աջակցություն տեղական ՔՀԿ-ների դերի բարձրացմանը որպես միգրանտների և փախստականների հետ աշխատող առանցքային կառույցներ, զարգացնել նրանց գիտելիքներն ու հզորացնել նրանց կարողությունները սոցիալական ծառայությունների մատուցման մեջ, ուղղորդել ՔՀԿ-ների ծառայությունները՝ արձագանքելու Հայաստանի միգրացիոն քաղաքականության կարիքներին ու արձանագրված բացերին։
Ելնելով վերոնշյալ ուղղություններից, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն հայտարարում է «Ֆինանսական աջակցություն երրորդ կողմին» (FSTP/Financial Support to Third Parties) դրամաշնորհը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետությունում գործող ՔՀԿ-ներին զարգացնել արդեն գործող կամ ստեղծել նոր տեսակի կարիքահեն սոցիալական ծառայություններ՝ ուղղորդված միգրանտների տարբեր խմբերի կարիքներին և նրանց ընդունող համայնքներին։
Դոնոր` ծրագիրը համաֆինանսավորում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով
Իրականացնող կազմակերպություն`«Մարդը կարիքի մեջ» ՀԿ
Ծրագրի ընդհանուր նպատակը` կանխել անկանոն միգրացիան դեպի ԵՄ անդամ երկրներ՝ նպաստելով վերադարձողների և օտարերկրյա քաղաքացիների հաջող ինտեգրմանը Հայաստանում
Աշխարհագրական թիրախը` ՀՀ մարզեր և Երևան
I. Ոլորտային առաջնահերթությունները
Ենթադրամաշնորհի շրջանակում ակնկալվող սոցիալական ծառայությունների ոլորտները սահմանվել են առկա կարիքներից ելնելով, որոնք բացահայտվել են Հայաստանի Հանրապետությունում միգրացիոն կառավարմանը վերաբերող ելակետային զեկույցի արդյունքում, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տրամադրման վերաբերյալ ոլորտի հիմնական դերակատարների կողմից կատարված դիտարկումների միջոցով:
Բացահայտված առաջնահերթ ոլորտրենրն են.
1. Սոցիալ-մշակութային, քաղաքացիական և իրավական կողմնորոշում, ուղղորդում, խորհրդատվություն
- Միգրանտներին և փախստականներին առնչվող ՀՀ օրենքների և կարգավորումների, նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկում և ուղղորդում։
- Իրավախորհրդատվություն ՀՀ իրավական համակարգում կողմնորոշվելու վերաբերյալ․ անվճար կամ մատչելի իրավաբանական օգնության տրամադրում՝ Հայաստանում և Հայաստանից մեկնելիս անկանոն կարգավիճակում հայտնվելը կանխելու նպատակով։
- Թիրախ խմբերին տրամադրել ուղղորդում (referral)` տարբեր պետական և ոչ-պետական կառույցների կողմից առաջարկվող սոցիալական ծառայություններից օգտվելու համար։
- Հայաստանում մշակութային ինտեգրմանն ուղղված նախաձեռնությունների իրականացում (ծանոթացում հայհասարակությունում ընդունված արժեքներին, սովորույթներին և վարքագծային նորմերին․ հայերեն լեզվի ուսուցում/զարգացում, մասնավորապես օտարազգի միգրանտների համար։
- Թիրախ խմբերի և նրանց հետ աշխատողների փափուկ հմտությունների զարգացում, ինչպիսիք են արդյունավետ միջմշակութային և միջանձնային հաղորդակցությունը, նոր միջավայրին հարմարվելը, համակեցությունը, կոնֆլիկտի հաղթահարումը, էմոցիոնալ կայունությունը և այլն
- Ինքնազբաղվածության ծրագրերի իրականացում (բիզնես գաղափարների գեներացիա, բիզնես ծրագրերի մշակում և իրականացում, աշխատանքային գործիքների, սարքավորումների տրամադրում, մասնագիտական վերապատրաստումներ, ձեռնարկատիրական գործունեության աջակցություն)։
- ֆինանսատնտեսական գրագիտության և ընտանիքների զորեղացման ուղղված այլ դասընթացների կազմակերպում (ֆինանսական և հարկային դաշտը Հայաստանում, բանկային համակարգի հաճախորդների իրավունքների մասին իրազեկում և պաշտպանություն և այլն)։
- Աշխատաշուկային պատրաստվածության աջակցություն (աշխատանքի դիմելակարգ, աշխատատեղերի փնտրման ռազմավարություն, դիմումի լրացում և այլն)․ աշխատանքի տեղավորման աջակցություն (գործատուների հետ կապի ստեղծում, վճարովի փորձաշրջանի աջակցություն և այլն)։
3. Սոցիալական ծառայությունների տրամադրում
- Կրթական ծառայություններ - սոցիալ և հուզական ուսուցում /social and emotional learning/․ աջակցություն նոր միջավայրում կրթական որակավորման վերականգնմանը կամ ճանաչմանը, անհատական ուղղորդում չափահասներին և երեխաներին կրթական հաստատություններ ընտրելու և ներառվելու հարցում:
- Առողջապահական ծառայություններ - առաջին հոգեբանական օգնություն արտակարգ իրավիճակներում, հոգեկան առողջության խորհրդատվություն և թերապիա՝ ուղղված տեղահանման / տեղափոխության տրավմային և նոր միջավայրի մարտահրավերներին:
- Սոցիալական ծառայություններ միգրանտ և փախստական հանդիսացող առավել խոցելի խմբերին՝ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին, կանանց, խնամքի կարիք ունեցող անձանց, և այլն։
II. Ենթադրամաշնորհի մանրամասները
Ենթաամաշնորհային հայտեր ներկայացնեկու հրավերը հայտարարվում է բաց մրցույթի միջոցով, իսկ հայտերը գնահատվելու են ըստ ստորև ներկայացված ընտրության չափանիշների։
Ենթադրամաշնորհը հայտարարվում է երկու սխեմայով․
1-ին սխեմա․ ենթադրամաշնորհներ ՔՀԿ-ների համար
Այս սխեմայի շրջանակում կտրամադրվի 8,000-12,000 եվրո ծավալով 15 դրամաշնորհ՝ մինչև 7 ամիս տևողությամբ ծրագրերի իրականացման համար։
Առաջարկվող ծրագրերը պետք է․
- նպաստեն ՔՀԿ-ների կողմից համայքնային մակարդակում միգրանտների որևէ խմբի կամ խմբերի տրամադրվող ծառայությունների բարելավմանը կամ նպաստեն նոր ծառայությունների ներդրմանը,
- նպաստեն համայնք(ներ)ի բնակչության իրազեկվածության բարձրացմանը դեպի ԵՄ անկանոն միգրացիայի ռիսկերի մասին և/կամ տեղեկացնեն նրանց օրինական միգրացիայի ուղիների մասին:
2-րդ սխեմա․ ենթադրամաշնորհներ ՔՀԿ-ների և պետական կառույցների համագործակցության համար
Այս սխեմայի շրջանակում կտրամադրվի 30,000-40,000 եվրո ծավալով 8 դրամաշնորհ՝ մինչև 7 ամիս տևողությամբ (պիլոտային) ծրագրերի իրականացման համար։ Այս սխեմայի հայտը պետք է ներկայացվի ՔՀԿ-ի, այլ ոչ թե պետական կառույցի կողմից։
Առաջարկվող ծրագրերը պետք է․
- նպաստեն մարզային և երկրի մակարդակում միգրանտների որևէ խմբի կամ խմբերի տրամադրվող նոր և նորարարական ծառայությունների ներդրմանը կամ զարգացնեն արդեն գոյություն ունեցող ծառայությունները՝ Հայաստանի միգրացիոն քաղաքականությանը համապատասխան,
- նպաստեն ընդհանուր բնակչության իրազեկվածության բարձրացմանը դեպի ԵՄ անկանոն միգրացիայի ռիսկերի մասին և/կամ օրինական միգրացիայի ուղիների մասին,
- խթանեն համատեղ և համագործակցային գործողություններ ՔՀԿ-ների և պետական կառույցների միջև՝ ի նպաստ միգրանտների տարբեր խմբերի բարեկեցության։
2-րդ սխեմայի ծրագրի դեպքում կարևոր է, որ դիմող կազմակերպությունը ներկայացնի կամ հաղթելու դեպքում հանձնառություն ունենա ներկայացնելու հետևյալը․ համագործակից պետական կառույցի հետ առկա կամ նախատեսվող համատեղ գործողությունների պլան 1 տարվա համար։
Երկու սխեմաների դեպքում էլ հայտատուները կարող են ներկայացնել մի քանի հայտ/առաջարկ, սակայն հաղթող կարող է ճանաչվել նրանց ներկայացրած հայտերից միայն մեկը:
III. Կարողությունների զարգացում՝ ենթադրամաշնորհային ծրագրերը հաջող իրականացնելու նպատակով
Հաղթող ճանաչված ՔՀԿ-ները պետք է պատրաստակամ լինեն, անհրաժեշտության դեպքում, անցնել կարողությունների զարգացման կարճատև փուլ ՝ ծրագրի մեկնարկին զուգընթաց։ Կարողությունների զարգացման միջոցը և թեմատիկ ուղղությունը մշակվելու է յուրաքանչյուր ընտրված ՔՀԿ-ի համար առանձին՝ ելնելով առաջարկվող ծառայությունից և ՔՀԿ-ի աշխատակազմի կարիքից։ Դա կարող է լինել ոլորտի մասնագետների, փորձագետների կամ ավելի փորձառու կառույցների կողմից մենթորության միջոցով կամ, ելնելով կարիքից, այլ մեթոդներով։
Կարողությունների զարգացման կարիքի մասին դիմորդները կարող են նշում կատարել հայտաձևի համապատասխան բաժնում։
IV. Հայտատու լինելու պայմանները
Ենթադրամաշնորհային հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված և գործող ՔՀԿ-ներ, որոնք ունեն միգրանտ և փախստական խմբ(եր)ի (աշխատանքային արտագնա և ներգնա միգրանտներ, վերադարձողներ, ապաստան հայցողներ, փախստականներ, բռնի տեղահանված անձինք և այլն) սոցիալական ծառայությունների մատուցման առնվազն 1 տարվա փորձառություն։
Ցանկալի է, որ դիմորդ կազմակերպությունները մասնակցած լինեն «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ՔՀԿ-ների կարողությունների զարգացման նախաձեռնություններին, սակայն դա չի ազդելու կամ սահմանափակելու այլ ՔՀԿ-ների ընտրվելու հնարավորությունը։
V. Թույլատրելի եւ անթույլատրելի ծախսերը եւ գործողությունները
Ենթադրամաշնորհի հրավերի շրջանակում ընդունելի ծախսերը ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.
- Սարքավորումներ կամ տրանսպորտ սոցիալական ծառայության զարգացման համար,
- Տեխնիկական և կառավարման հմտությունները բարելավելու նպատակով կարողությունների զարգացում,
- Տեխնիկական անձնակազմի/փորձագետների ներգրավման հետ կապված ծախսեր՝ հատուկ ծառայության մատուցման համար,
- Անկախ հրավիրված փորձագետների/խորհրդատուների/մենթորների ներգրավում (հիմնավորված լինելու դեպքում),
- Ծախսեր (փոքր ծավալի վերանորոգում կամ շինարարություն)՝ կապված հատուկ կարիքներով մարդկանց (հաշմանդամներ, տարեցներ և այլն) համար մատչելիության ապահովման հետ,
- Ծրագրի իրականացման ընթացքի համար գործառնական ծախսեր։
Ծախսեր, որոնք չեն կարող պահանջվել որպես դրամաշնորհի մաս, բայց կարող են ներառվել որպես հայտատուի համաֆինանսավորում, հետևյալն են.
- Արտոնագրեր, հավատարմագրում կամ հատուկ թույլտվություններ ստանալու հետ կապված ծախսեր,
- Արձանագրությունների վարման և մշտադիտարկման հետ կապված ծախսեր։
Բոլոր ծախսերը պետք է լինեն հիմնավորված գործողությունների պլանով։
Ենթարամաշնորհի հրավերի շրջանակում անընդունելի ծախսեր են համարվում հետևյալը․
- Պարտքեր և պարտքի սպասարկման վճարներ (տոկոսներ),
- Կորուստների, պարտքերի կամ ապագա հնարավոր պարտավորությունների տրամադրում,
- Շահառու(ներ)ի կողմից հայտարարված և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մեկ այլ գործողության կամ աշխատանքային ծրագրի կողմից ֆինանսավորվող ծախսեր (ներառյալ Եվրոպական զարգացման հիմնադրամի միջոցով),
- Հողամասերի և շինությունների գնում,
- Արտարժույթի փոխարժեքի կորուստներ,
- Երրորդ անձանց տրվող վարկեր,
- Բացառիկ ներդրումներ (բացառությամբ կամավորների աշխատանքի),
- Պետական վարչակազմերի անձնակազմի աշխատավարձի ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ հատուկ պայմաններում և միայն այնքանով, որքանով դրանք վերաբերում են գործունեության արժեքին, որը համապատասխան պետական մարմինը չէր իրականացնի, եթե գործողությունը չձեռնարկվեր,
- Անձնակազմի ծախսերում ներառված բոնուսներ,
- Բանկերի կամ այլ ֆինանսական հաստատությունների կողմից գանձվող բացասական տոկոսներ,
- Ցանկացած անձնական ծախս (օրինակ՝ տեղական կամ միջազգային ճանապարհածախս),
- Անհատական հովանավորություն,
- Քաղաքական կամ կրոնական գործունեություն,
- Շրջակա միջավայրի համար վնասակար նախագծեր։
VI. Ընտրության չափանիշներ եւ գնահատում
Հայտերն ընտրելիս ուշադրություն կդարձվի հայտատուի համապատասխանության հետևյալ չափանիշներին և պայմաններին.
1. Ներկայացվող խնդրի կամ իրավիճակի մասին համապարփակ պատկերացումը և թիրախ խմբ(եր)ի կարիքի նկարագրության փաստահենությունը։ Առաջարկվող լուծումը և առաջարկի համապատասխանությունը ոլորտային երեք առաջնահերթություններին։
2. Ծրագրերի և բյուջեի կառավարման գործնական փորձառությունը, մասնավորապես՝ միգրանտների որևէ խմբի կամ խմբերի հետ աշխատանքի և/կամ ծառայությունների ոլորտում։
3. Ծառայության տրամադրման համար կարողությունների ու ռեսուրսների առկայությունը, ներառյալ անձնակազմը, ներգրավված փորձագիտական ներուժը, նյութատեխնիկական բազան, և այլն։
4. Ծառայության նկարագրության տրամադրման քայլերի, մեթոդաբանության ու շահառու խմբերի ներգրավման պլանի հստակությունը, ծառայության հասանելիության և մատչելիության դրույթները, ռիսկերի և համապատասխան լուծումների հստակ պատկերացումը։
5. Առաջարկվող ծառայության դրական ազդեցությունը շահառուների կյանքի որակի, կենսակամակարդակի, իրազեկվածության և/կամ նրանց իրավունքների պաշտպանության վրա։
6. Առաջարկվող ծառայության մատուցման գործընթացում շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը։ 2-րդ սխեմայի հայտերի դեպքում՝ պետական կառույցների հետ համագործակցության հստակ պլանի ներկայացում։
7. Առաջարկվող սոցիալական ծառայության շարունակականության և կայունության մեխանիզմները։
8. Իրատեսական և հիմնավորված ֆինանսական առաջարկ (բյուջե)։
Հայտը պետք է․
- պարունակի խնդրի և թիրախ խմբի հստակ նկարագրությունը, ունենա իրատեսական, չափելի նպատակներ և արդյունքներ, պարունակի ծրագրի արդյունքում հնարավոր լուծումների ուրվագծում, առավել իրագործելի լուծումների հայտարարություն,
- հնարավոր ռիսկերի եւ նրանց կառավարման միջոցառումների վերաբերյալ համապարփակ պատկերացում տա,
- լինի ներառական և մասնակցային, նկարագրի հստակ գործընկերային հարաբերություններ պետական և/կամ ոչ-պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ ծառայությունների մատուցման/ֆինանսավորման մեջ նրանց ներգրավվածության պարտավորությամբ,
- ներառի իրագործելիության պլան՝ դրամաշնորհային ծրագրի ավարտից հետո առաջարկվող սոցիալական ծառայությունների կայունությունն ապահովելու համար,
- լինի ծախսարդյունավետ և ունենա իրատեսական բյուջե (Value for Money)՝ բյուջեի մանրամասն բացվածքով և գրավոր պարզաբանմամբ,
- շահեկան առավելություն կունենան գենդերային հավասարության, սոցիալական ներառման դրույթներ պարունակող և նորարարական մոտեցումներ առաջարկող հայտերը։
Հայտերը կգնահատվեն յուրաքանչյուր չափանիշին տրված հետեւյալ կշռի հիման վրա՝
VII. Ժամանակացույց
Հայտերի ընդունման հայտարարության մեկնարկ - մայիսի 27, 2024թ․
Տեղեկատվական հանդիպում հետաքրքրված ՔՀԿ-ների հետ - հունիսի 5, 2024թ․, 16:00-17:30.
Հայտերի ընդունման վերջնաժամկետ - հունիսի 12, 2024թ․
Գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի քննարկում - հունիսի 17, 2024թ․
Նախնական ընտրված թեկնածուների փիթչինգ նիստ - հունիսի 21, 2024թ․
Այցելություններ ՔՀԿ-ներ - հունիսի 24-25-26, 2024թ․
Ընտրող հանձնաժողովի կողմից վերջնական որոշման կայացում - հունիսի 27, 2024թ․
Վերջնական որոշման հրապարակում - հունիսի 28, 2024թ․
Դրամաշնորհային պայմանագրերի կնքում - հուլիսի 1-10, 2024թ․
Ծրագրերի իրականացման ժամկետը՝ հուլիսի 10, 2024 – փետրվարի 28, 2025
VIII. Դիմելու կարգը
Դիմումի փաթեթը բաղկացած է երկու փաստաթղթից՝ հայտաձև (Հավելված 1.1 Սխեմա 1-ի դիմորդների համար եւ Հավելված 1.2. Սխեմա 2-ի դիմորդների համար) և բյուջեի ձևաչափ (Հավելված 2)։
Լրացված փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչեւ 2024 թ․ հունիսի 12-ի ժամը 23:59-ն՝ grantsarmenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեով։
Հայտերը պետք է ներկայացվեն հայերենով։
Հայտերի վերաբերյալ հարցերը գրավոր տեսքով կարող են ուղարկվել մինչև 2024թ․ հունիսի 10-ի ժամը 17:00-ը՝ grantsarmenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեով։
Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտեր չեն ընդունվելու։
Դրամաշնորհային ծրագրի հայտերի գնահատման և ընտրության գործընթացի կամ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի հետ կապված ցանկացած առաջարկ, հարց կամ բողոք կարող եք ներկայացնել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ crm.armenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեով, կամ կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374 93 68 88 70։
Հավելված 1.1․ Հայտաձեւ Սխեմա 1-ի համար
Հավելված 1.2. Հայտաձեւ Սխեմա 2-ի համար
Հավելված 2․ Բյուջեի ձեւաչափ (Սխեմա 1 եւ 2-ի համար)
Ենթադրամաշնորհային բաղադրիչի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը տեղի կունենան 2024 թ․ հունիսի 5-ին, ժամը 16։00-ին Zoom-ի միջոցով։
Միանալ Zoom հանդիպմանը
Հղում` https://us02web.zoom.us/j/87114930963?pwd=jEYCLJu3SC7jYXIKaflFSGwgok4Jg4.1
Meeting ID: 871 1493 0963
Passcode: 462941
«Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից։ Այն համաֆինանսավորում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։ Ծրագրի նպատակն է կանխել անկանոն միգրացիան դեպի ԵՄ անդամ երկրներ՝ նպաստելով վերադարձողների և օտարերկրյա քաղաքացիների հաջող ինտեգրմանը Հայաստանում: Ծրագիրն ունի երկու ուղղություններ․ 1) զարգացնել միգրացիան արդյունավետ կառավարելու ՀՀ կառավարության կարողությունները՝ մշակելով ԵՄ չափանիշներին համահունչ քաղաքականություններ և միգրացիայի կառավարման մեջ ներգրավված հիմնական պետական կառույցների համար ապահովելով կարողությունների թիրախային զարգացուm; 2) հզորացնել միգրանտ խմբերին աջակցություն տրամադրող տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ բարելավելով նրանց կողմից տրամադրվող ծառայություններն ու խթանելով նրանց և պետական մարմինների միջև համագործակցությունը: