Հանդիպում մեդիապատասխանատուների հետ
Հրապարակվել է 18 հոկ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպե Sdílet: Sdílet článekՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ։

Հոկտեմբերի 16-ին Ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպությունը համատեղ հանդիպում են ունեցել զանգվածային լրատվության միջոցների պատասխանատուների հետ։
Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ներկայացուցիչները։
Քննարկման սկզբում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է երկխոսության գործընթացը, ակնկալվող գործողությունների ծրագիրը՝ այլ երկրների փորձով, քանի որ ՀՀ-ԵՄ համատեքստում այն դեռևս մշակված չէ։ Այնուհետև անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման գործընթացի քայլերի հաջորդականությանը, ընթացակարգերին և ժամկետներին։
Քննարկման շրջանակներում կարևորվել է այն, որ հանրային հաղորդակցությունը միգրացիայի կառավարման ոլորտում նոր հնարավորություններին, մարտահրավերներին արձագանքելու առանցքային գործիքներից մեկն է, քննարկվել է նաև միգրացիոն ոլորտի աջակցմանն ուղղված «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի աշխատանքները, որոնք ներառում են միգրանտ խմբերի աջակցություն, սոցիալական ծառայությունների բարելավում միգրացիայի կառավարման հնարավորություններին և մարտահրավերներին արձագանքելու նպատակով։
Հանդիպման ավարտին լրատվամիջոցների ներկայացուցիչները թեմայի համատեքստում հնչեցրել են իրենց հուզող հարցերը և ստացել պատասխաններ։
Հանդիպումը իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։