Հանդիպում ԵՄ ՔՈՎԻԴ-19 Հետևանքների չեզոքացման ծրագրի գործընկերների հետ

Հրապարակվել է 10 դեկ, 2020 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Հանդիպում ԵՄ ՔՈՎԻԴ-19 Հետևանքների չեզոքացման ծրագրի գործընկերների հետ
© Foto: People in Need

Դեկտեմբերի 9-ին People in Need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հյուրընկալել էր ԵՄ ներկայացուցիչներին, այդ թվում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին, People in Need Արևելյան համագործակցության երկրներ և Բալկաններ, տարածաշրջանային ղեկավար Պետր Դրբոհլավին։ Հանդիպանը, որը կազմակերպվել էր «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում, մասնակցում էին նաև 11 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք այժմ դրամաշնորհային ծրագրեր են իրականացնում Հայաստանում։

People in Need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը ողջույնի իր խոսքում ընդգծեց ծրագրի կարևորությունը, մասնավորապես այս օրերին, երբ համավարակի սուր իրավիճակն ուղեկցվում է նաև տարբեր համայնքներում Լեռնային Ղարաբաղից ընտանիքների ժամանումով։  

ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը ներկայացրեց ՔՈՎԻԴ19-ի դեմ պայքարի նպատակով Եվրոպական միության տրամադրած աջակցությունը Հայաստանին՝ մատնանշելով, որ համավարակի ազդեցությունը մեղմելու գործում ԵՄ-ն կարևորում է հատկապես քաղաքացիական հասարակության դերը։  Եվրոպական միության օժանդակությունը ներառել է 92մլն եվրո աջակցության փաթեթ Հայաստանին, Թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակներում ռեսուրսների համախմբում՝ պետական և ոչ-կառավարական կառույցների կողմից իրականցվող նախաձեռնությունների օժանդակելու համար, ԱՀԿ-ի հետ իրականացվող տարածաշրջանային ծրագրի միջոցով աջակցություն առողջապահական համակարգին և ՔՀԿ-ների կողմից իրականացված արագ արձագանքման ծրագրեր՝ հոգալու համավարակից առավել տուժած խմբերիկարիքները:   

Այս պահին «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում տարբեր միջոցառումներ են իրականացվում։ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Եղվարդ» երիտասարդական բնապահպանականՀԿ, «Կամք» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն, «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ, «Սերունդների համերաշխություն» ՀԿ,  «Աստղավարդ» ՀԿ, «ABCD» նորարարական կենտրոն և «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ ներկայացուցիչները խոսեցին իրենց կողմից իրականացվող ծրագրերիմասին․ նրանք հիգիենայի պարագաների փաթեթներ են տրամադրում Հայաստանի մարզերում՝ ներառելով նաև Լեռնային Ղարաբաղից ինքնակամ ժամանած ընտանիքներին։ Ընդհանուր թվով օժանդակություն կստանա 10, 000 մարդ (2500 ընտանիք): 


«Հայ մայրեր», «Կանանց իրավունքների տուն» և «Միհր ստեղծագործողներիմիություն» կազմակերպություններն իրականացնում են ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսականբաղադրիչներ պարունակող երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրեր Շիրակի և Լոռու մարզի խոցելի խմբերի համար։




Autor: People in Need

Այլ հոդվածներ