ՔՀԿ-ների հզորացում և շահերի պաշտպանություն
Հրապարակվել է 17 օգս, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի՝ «ԵՄ Քովիդ-19 Համերաշխության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում գործընկեր քաղհասարակության 7 կազմակերպություն ստացել է լրացուցիչ դրամաշնորհներ՝ ուղղված զբաղվածության ազգային և տեղական քաղաքականության կատարելագործմանը, համավարակի հետևանքով գործազրկության, աղքատության և սոցիալական բացառման խնդիրների լուծմանը։
Ծրագիրը հնարավորություն է տալիս ՔՀԿ-ներին շարունակել աջակցել իրենց հիմնական շահառու խմբերին՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող մարդկանց, երիտասարդներին, խոցելի կանանց և տեղահանվածներին։ Այս ընդհանուր նպատակին հասնելու համար «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը աջակցություն է ցուցաբերում ՔՀԿ-ների հզորացման գործընթացում՝ կարևորելով նրանց դերը ծառայությունների մատուցման, իրազեկվածության բարձրացման և քաղաքականության ներգրավման գործում և համադրելով նաև համընդհանուր իրավունքների պաշտպանությունն ու արդյունավետ քաղաքականության մշակումը՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների։
Ծրագրի շրջանակում դրամաշնորհ ստացած 7 ՔՀԿ-ներից մեկը «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունն է, որի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է աջակցել հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աջակցելով անձնական աջակցության ինստիտուտի ստեղծմանը՝ այդպիսով աշխատանքի հնարավորություն ընձեռելով երեխաների մայրերին։ Այդ նպատակով, ոլորտի մասնագետներից և շահագրգիռ կողմերից կազմված աշխատանքային խմբի կողմից մշակված անհրաժեշտ նյութերի հիման վրա՝ կապահովվի անձնական օգնականի աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև կսահմանվի տվյալ պաշտոնի համար նախատեսված ուսումնական մոդուլներ։
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ծրագիրն ուղղված է սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Այն նպատակ ունի նպաստել Հայաստանում ոչ խտրական աշխատանքային օրենսդրության իրականացման բարելավմանը՝ խթանելով 63 տարեկան և ավելի բարձր տարիքի աշխատունակ անձանց ներուժի ու գիտելիքների կիրառությունը և երաշխավորելով նրանց՝ աշխատաշուկայում մնալու հավանականությունը։ Բացի այդ, ծրագրի նպատակն է նպաստել պետության աշխատանքային օրենսդրության ներդրմանը՝ վերահսկողության և մշտադիտարկման ուժեղացման միջոցով։
Սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդիկ, որոնք ներառված են ընտանեկան նպաստների համակարգում, երկարաժամկետ գործազրկության, աշխատելու մոտիվացիայի և շուկայական հմտությունների պակասի արդյունքում աշխատաշուկայում համարվում են ավելի խոցելի։ Այս թիրախային խոցելի խմբի բարեկեցությունն ապահովելու նպատակով՝ «Սերունդների համերաշխություն» ՀԿ-ն իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակում պետք է հստակեցնել և խորապես հասկանալ նրանց հնարավորությունների սոցիալ-հեգեբանական խոչընդոտները, ապագայի պլաններ կազմելու հավանականությունը և մշակել առաջարկություններ՝ ուղղված համապատասխան պետական մարմիններին՝ դրական պլանների ծրագրավորման համար։
Վարդենիս համայնքում «Աստղավարդ» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային հարաբերությունների, աշխատաշուկայում պատշաճ ներկայացվածության, տեղական ինքնակառավարման գործընթացների և տեղի մակարդակով նրանց աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Բացի այդ, հաշմանդամները կամ նրանց ներկայացուցիչները տեղական իշխանությունների մասնակցությամբ աշխատելու են գործատուների հետ՝ աշխատանքային օրենսգրքի շրջանակում հաշմանդամների նկատմամբ մոտեցումները վերանայելու ուղղությամբ։
Մատչելիության, որակի և կայունության վրա հիմնված հոգեբանական ծառայությունների աջակցության կազմակերպման համակարգված մոտեցման անհրաժեշտությունը զգալի չափով չբավարարվեց 2020 թվականից հետո, որը բացասական մեծ ազդեցություն ունեցավ տուժած ընտանիքների՝ հասարարակության մեջ վերաինտեգրվելու և աշխատաշուկա մուտք գործելու վրա, ինչը դրսևորվում է մոտիվացիայի նվազման, դեպրեսիայի, զայրույթի, անհանգստության և այլ հետտրավմատիկ սթրեսային խանգարման և տրավմատիկ ախտանիշներով։ «Պահապան» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը միտված է Տավուշի մարզում վերոնշյալ խնդիրների վաղ հայտնաբերմանը, ուղղվածության և որակի սպասարկման ապահովմանը։ Ծրագիրը նպատակ ունի խթանել համակարգի շահագրգիռ կողմերի միջև համագործակցության (առողջապահություն, կրթություն, պետական և ոչ պետական ոլորտներում սոցիալական պաշտպանության հաստատություններ) ինստիտուցիոնալիզմանը։
«Քեզ հետ» սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրն ուղղված է լսողական խանգարումներ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանը։ Հանրապետությունում գրանցված է լսողության ծանր խանգարումներ ունեցող շուրջ 350 երեխա, որոնք ապրում են տարբեր մարզերում։ Ժեստերի լեզվի ուսուցիչների վերապատրաստումը շատ ժամանակ և ծախսեր է պահանջում։ Այդ նպատակով ժեստերի լեզվով լրամշակված առցանց ռեսուրսը կներկայացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարություն սերտիֆիկացման համար։ Ժեստերի լեզվի տվյալների առցանց բազան հնարավորություն կտա ուսուցիչներին, ծնողներին և լսողական խանգարումներ ունեցող երեխաներին սովորել ամենատարածված և կարևոր բառերի ժեստերը՝ կրթության որակը բարելավելու և ապագայում աշխատանքի տեղավորման նախապատրաստման և աշխատանքային համագործակցային հարաբերություններ ստեղծելու համար։ Դրական արդյունքների դեպքում տվյալների բազան տարածվելու է մանկավարժահոգեբանական աջակցության տարածաշրջանային կենտրոնների միջոցով։
Զբաղվածության կենտրոնների մեծ մասը ցածր արդյունավետություն է ունենում, ինչը մեծապես պայմանավորված է դրանց իրականացման մեթոդներով և մոտեցումներով, ինչպես նաև հասարակության հաշվետվողության մեխանիզմների ցածր հասանելիությամբ։ Հանրային հաշվետվողության մեխանիզմների միջոցով խոցելի բնակչության համար աշխատաշուկայի ծրագրերի իրականացման մեթոդների և մոտեցումների արդյունավետությունը բարձրացնելու համար, որոնք իրականացվում են Միասնական սոցիալական ծառայությունների համապատասխան բաժնի կողմից, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է մի ծրագիր, որը հավաքագրելու է շահագրգիռ կողմերի կողմից տրամադրված առաջարկություններ զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման վերաբերյալ և մշակելու է քաղաքականության վերաբերյալ փաստաթուղթ և տարածելու է այդ առաջարկությունները համապատասխան մարմինների շրջանում։