Անվճար սոցիալական ծառայություններ՝ Հայաստանի մարզերում (քարտեզ)
Հրապարակվել է 21 դեկ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպե Sdílet: Sdílet článekՄենք կարևորում ենք տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ներառական կառավարման դերը՝ համայնքներում երկարաժամկետ փոփոխություններ ապահովելու գործում։ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող մեր երկու ծրագրերի՝ «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» (2023–2026) և «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը ՀՀ-ում» (2023–2025) շրջանակներում, մենք աջակցում ենք ավելի քան 30 տեղական ՔՀԿ-ի՝ Հայաստանի տարբեր մարզերում անվճար սոցիալական ծառայությունների տրամադրման համար։

Սերտորեն համագործակցելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ մենք ուսումնասիրում ենք մարդկանց կարիքները և մշակում համատեղ լուծումներ՝ աջակցելու տարբեր սոցիալական խմբերին։ Այս համատեղ ջանքերի արդյունքում արդեն հասել ենք ՀՀ բոլոր մարզերի 2000 խոցելի անձանց՝ նպաստելով համայնքների աջակցության մեխանիզմների զարգացմանը և դրականորեն ազդելով նրանց կյանքի որակի վրա։
Ծրագրերի մանրամասները ներկայացված են կից քարտեզում: