Երիտասարդության միջազգային օր – 2022թ․
Հրապարակվել է 07 հոկ, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպեՀասարակության մեջ փոփոխության և առաջընթացի հիմնական դերակատարներն անկասկած երիտասարդներն են․ նրանք են հասարակության հենասյունը։ Սակայն անհրաժեշտ է նաև օգտագործել հասարակության ներուժն ամբողջությամբ․ բոլորը պետք է ներգրավվեն այն գործընթացներում, որոնք հանգեցնում են դրական փոփոխությունների։ Այս ամենին հետամուտ լինելով՝ այս տարի Երիտասարդության միջազգային օրը նշվել է «Համերաշխություն սերունդների միջև․ աշխարհը բոլոր տարիքի մարդկանց համար» խորագրի ներքո։ Սա արտացոլում է միասնության և ինտեգրման հասկացությունը՝ հնարավորություն տալով բոլոր սերունդներին լսելի դառնալ։ Հաշվի առնելով այս ամենը՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Եվրոպական միության ֆինանսավորմամբ Գորիս համայնքում կազմակերպել էր միջոցառումների շարք՝ տոնելու Երիտասարդության միջազգային օրը։ Միջոցառումներն իրականացվել են «REACT․ հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագրի» շրջանակում։
Երիտասարդական միջոցառումները սկսվեցին վաղ առավոտյան՝ տարբեր տարիքային խմբերի մարդկանց այդ ամենի մասնակիցը դարձնելով։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից հիմնադրված և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Մանկական զարգացման կենտրոնների սաները մեծ ոգևորությամբ մասնակցում էին միջոցառումներին։ Ցուցահանդեսի ընթացքում նրանք վաճառում էին իրենց ձեռքի աշխատանքները։ Նրանց նախաձեռնությամբ՝ վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի Գորիս համայնքի ծերերի տան կարիքներին։ Այցելուների կողմից հնչած դրական կարծիքներն անչափ ոգևորիչ էին։ Ինչպես «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը նշեց, «Նրանք այսօրվա մանուկներն են և վաղվա երիտասարդները»։ Ուստի, նրանք պետք է կարողանան ինքնադրսևորվել և արժևորված զգալ որպես հասարակության լիիրավ անդամներ։
Երեկոն ամփոփվեց համերգային ծրագրով՝ օրն ավելի հիշարժան դարձնելու նպատակով։ Սիրված երգիչներ Արսեն և Արթուր Սաֆարյաններն իրենց կատարումներով երջանկությամբ և անմոռանալի հիշողություններով լցրեցին մարդկանց սրտերը։ Մարդիկ տարբեր համայնքներից հավաքվել էին Գորիսում՝ տոնելու Երիտասարդության միջազգային օրը։ Նրանք, ովքեր տեղյակ չէին Գորիսում գործող Մանկական զարգացման կենտրոնների գործունեությունից, հնարավորություն ունեցան ծանոթանալու համերգի ընթացքում և պատրաստակամություն հայտնեցին դրա մի մասը դառնալ։ Հույսը երբեք չի մարում նրանց համար, ովքեր ուժեղ են և անկախ իրենց տարիքից ձգտում են ավելի լավ կյանքի։
Գորիսում մթնոլորտը տոնական էր և հույսով լի։ Սերունդների միջև համերաշխության գաղափարը ամենուր էր։ Թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները ուրախ էին լինել այդ ամենի մասը և լսելի դառնալ։ Երիտասարդության միջազգային օրվա տպավորությունները դեռ երկար կհիշվեն։