Անօրինական միգրացիայի ծանր հետևանքները

Հրապարակվել է 23 հնվ, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Անօրինական միգրացիայի ծանր հետևանքները
© Foto: Շուշանիկ Ներսեսյան

Դեպի արտերկիր, հատկապես՝ Եվրոպա կամ ԱՄՆ միգրացիայի ճանապարհը շատերի համար հաճախ ընկալվում է որպես սոցիալական խնդիրների լուծման միակ հնարավորություն, սակայն արժանապատիվ կյանքի կազմակերպումն արտերկրում դյուրին է թվում միայն արտաքուստ, քանի որ անօրինական կարգավիճակում հայտնվելու ռիսկերը հաճախ թաքնված են լինում հանրային տեսադաշտից։ Սոցիալական մեդիան և շրջապատը հաճախ ներկայացնում են միայն հաջողության պատմությունները, որտեղ կյանքն արտերկրում հիանալի է թվում: Կանոնավոր և օրինական միգրացիան, իհարկե, ունի շոշափելի դրական արդյունքներ և տալիս է ապահով իրավական կարգավիճակ։ Սակայն երբ խոսքը գնում է անօրինական միգրացիայի մասին, այստեղ խնդիրերնանխուսափելիորեն դառնում են բարդ ու անկանխատեսելի․ արտերկրում անօրինական գտնվելու անձնական ընտրությունն ուղեկցվում է բազմաթիվ դժվարություններով՝ պայմանավորված տվյալ երկրի օրենսդրությամբ, արժեքներով ու մշակութային առաձնահատկություններով։ Ավելին, Եվրոպայում Հայաստանից ժամանած ապաստան հայցողների 96%-ը մերժվում է, սա ապացույցն է այն բանի, որ անօրինական միգրացիան հաճախ հանգեցնում է ժամանակի, ռեսուրսների կորստի, հիասթափության ու նույնիսկ անշրջելի հետևանքների։ Միգրացիան ընտրություն է, և շատ կարևոր է՝ նախքան որոշում կայացնելը մանրամասն ուսումնասիրել առկա ռիսկերն ու հնարավորությունները։

Ձեզ ենք ներկայացնում Հովհաննեսի և Սամվելի անկեղծ զրույցները՝ նժարին դնելով անօրինական միգրացիայի ռիսկերն ու հետևանքները։ «Անգլերենի իմացությունն այստեղ բավարար չէ, իսկ ֆրանսերեն սովորելը երկար ժամանակ ու ջանք է պահանջում։ Կյանքը Ֆրանսիայում ավելի դժվար է մեծահասակների համար», - նշում է Սամվելը: Ֆրանսիայում փախստականի կարգավիճակ ստանալու բարդ գործընթացը և սպասվող մերժումը նույնպես մեծ անակնկալ էին նրա համար․ «Ինձ համար ըստ պահանջի ապրում եմ Հայաստանում․ երեխաներս կողքս են, թոռներս կողքս են», - նշում է նա։

 Կարենն ու իր եղբայրը նույնպես աշխատանք գտնելու նպատակով մեկնել էին Եվրոպա: Թեև երիտասարդ սերդնի համար լեզվի խոչընդոտն առաջնային չէր, միևնույն է՝ կարոտն ու սահմանափակ հնարավորությունները ստիպեցին վերանայել իրենց որոշումը։ Արդյունքում նրանք վերադարձան Հայաստան՝ իրենց կյանքի կազմակերպման համար նոր լուծումներ գտնելու համար: «Երբ նայում ես շուրջդ, հասկանում ես, որ ոչինչ քեզ չի պատկանում: Հնարավոր է՝ մարդիկ տարիներ անցկացնեն արտասահմանում և հասնեն նյութական բարեկեցության, բայց արդյո՞ք դա է իսկական երջանկությունը», - կիսվում է Կարենը: Այս պատմությունները ևս մեկ անգամ հիշեցնում են, որ կյանքի որակը կախված չէ միայն գտնվելու վայրից. այն ձևավորվում է կայուն ու իրատեսական որոշումների միջոցով: Միգրացիան լուրջ ընտրություն է, և այն պետք է հիմնվի ոչ թե պատրանքների, այլ իրականության վրա:


Հայաստանում տեղական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառույցների կողմից տարբեր ժամանակահատվածներում տարբեր աջակցության և/կամ բիզնեսի հիմնադրման հնարավորություններ են լինում, որոնք կարող են օգտակար լինել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց համար։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն և այլ կազմակերպություններ առաջարկում են սոցիալական ծառայություններ և աջակցություն՝ օգնելով մարդկանց գտնել նոր լուծումներ: Տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ սոցիալական ծրագրերը կայացված են ինտերակտիվ քարտեզում։


Autor: Շուշանիկ Ներսեսյան

Այլ հոդվածներ