ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
Հրապարակվել է 25 ապր, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 5 րոպե«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիր
Եթե դուք
- Սյունիքում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություն եք (ՔՀԿ), որը անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) մատուցում է սոցիալական աջակցություն կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով (առողջապահության, կենսապահովման և աշխատանքի տեղավորման աջակցության, երեխաների, կանանց, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, ապաստան հայցողների և այլ խոցելի խմբերի բարեկեցության և պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունների, մարդասիրական օգնության և այլ տեսակի սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտներում), կամ
- նախաձեռնող խումբ, մասնավոր հատվածի ներկայացուցիչ կամ սոցիալական շարժում եք, որը շահագրգռված է Սյունիքի մարզի խոցելի խմբերի համար մատուցել սոցիալական ծառայություններ, կամ
- Սյունիքի մարզում գործող՝ ազգային (nation-wide) սոցիալական ծառայություններ մատուցող ՔՀԿ եք,
Եվ եթե հետաքրքրված եք
- ներդնել Ձեր ժամանակը և էներգիան Սյունիքի մարզի խոցելի բնակչության կարիքներին արձագանքող սոցիալական ծառայությունների զարգացման ուղղությամբ,
- զարգացնել ՔՀԿ-ի կազմակերպական կառավարման և տեխնիկական կարողությունները, մշակել համայնքահեն և կարիքահեն բարձրորակ, արդյունավետ սոցիալական ծառայությունների մատուցման համար կայուն մոդելներ,
- ունենալ ֆինանսավորման հնարավորությունների հասանելիություն՝ Սյունիքի համայնքներում առկա սոցիալական ծառայությունների արդիականացման/բարելավման կամ սոցիալական նոր ծառայությունների ներդրման և զարգացման համար,
- իրազեկվել նոր հնարավորությունների և ֆինանսավորման տարբեր աղբյուրների մասին և հետագայում, հետաքրքրվածության դեպքում, աջակցություն ստանալ պետական հավաստագրման համար՝ մատուցելու համայնքահեն սոցիալական ծառայություններ, որոնք իրենց հերթին համաձայնեցված կլինեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և համայնքապետարանների/համայնքների կարիքների և առաջնահերթությունների հետ,
- մասնակցել համայնքի մակարդակով սոցիալական ծառայությունների մասնակցային պլանավորմանը՝ դառնալով համայնքահեն խորհրդակցական մարմնի անդամ,
- իրականացնել շահերի պաշտպանություն՝ բարելավված սոցիալական ծառայությունների մատուցման մատչելիության, հասանելիության, որակի ապահովման նպատակով, ինչպես նաև լուծումներ առաջարկել ինչպես համայնքային, այնպես էլ ազգային մակարդակներում,
ապա այս հնարավորությունը Ձեզ համար է։
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային ծառայություններ» ծրագիրը, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ, նպաստում է Սյունիքի մարզի բոլոր 7 համայնքներում սոցիալական պաշտպանության ավելի դիմակայուն համակարգի ձևավորմանը, աջակցում համայնքային սոցիալական ծառայությունների կայուն ֆինանսավորմանը և մարզի ամենախոցելի բնակչության կարիքների արդյունավետ արձագանքմանը՝ նպաստելով աղքատության, անհավասարության և խոցելիության մակարդակի նվազմանը:
Ոլորտային բարեփոխումներին ուղղված այս ծրագրի շրջանակում սերտորեն համագործակցում ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Սյունիքի մարզի բոլոր 7 համայնքապետարանների, ինչպես նաև տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ակտիվ խմբերի հետ։
Ծրագրի շրջանակում կոնսորցիումի գործընկերների հետ համատեղ աշխատում ենք մի քանի ուղղությամբ` նպաստելով որակյալ համայնքահեն սոցիալական ծառայությունների մատուցմանը, համադրելով տեղական ՔՀԿ-ների կարիքների վրա հիմնված կարողությունների զարգացումը, տեխնիկական աջակցումն ու ֆինանսավորման նոր մոդելների փորձարկումը։
Արդյունքում ՔՀԿ-ները և Տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ) համատեղ կմշակեն համայնքահեն սոցիալական ծառայությունների մասնակցային պլանավորման և մատուցման կայուն մեխանիզմներ՝ համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ռազմավարական ուղղությունների։
«Մարդը կարիք մեջ»/People in Need (PIN)-ը ձգտում է ամրապնդել մարդկանց կարողությունները՝ բարելավելու իրենց կյանքը և համայնքները, որտեղ նրանք ապրում են: Այն կարծում է, որ կարիքավոր մարդիկ կարող են ակտիվ դեր խաղալ գլոբալ զարգացումն ավելի ներառական և կայուն դարձնելու գործում, և մեր աշխարհը կարող է լինել ավելի լավ վայր այն մարդկանց համար, ովքեր տառապում են աղքատությունից, անարդարությունից կամ անհավասարությունից: PIN-ի առաքելությունն է աջակցել մարդկանց նման ջանքերում և ստեղծել այնպիսի միջավայր, որը հնարավորություն կտա իրականացնել այս փոփոխությունները՝ մարդկանց հզորացնելու, կյանքեր փրկելու և արժանապատվությունը պաշտպանելու, հավասար հնարավորություններ ապահովելու և կայուն կյանքին աջակցելու միջոցով:
ՎԻՆՆԵԹ Գորիս/«WINNET Goris» զարգացման հիմնադրամի առաքելությունն է աջակցել Հայաստանում կանանց տնտեսական և քաղաքական հզորացմանը՝ չորս մակարդակներում կանանց ռեսուրս կենտրոնների ստեղծման և զարգացման միջոցով՝ համայնքային, դաշնային, ազգային և տարածաշրջանային: Նրա տեսլականն է կառուցել անվտանգ, բարգավաճ և ժողովրդավարական հասարակություն՝ բոլորի համար հավասար հնարավորություններով:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:
«Հայկական Կարիտաս»-ը գործունեության սկզբից ի վեր ցուցաբերել է անմիջական աջակցություն հազարավոր մարդկանց Հայաստանի 125 համայնքներում:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՈՒՄ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ
Մեր նպատակն է ընտրել Սյունիքում հիմնված/գրանցված կամ Սյունիքում գործող մինչև 20 ՔՀԿ-ներ, քաղաքացիական հասարակության անհատ դերակատարներ, ակտիվ խմբեր, որոնք սոցիալական ծառայություններ են մատուցում և շահագրգռված ու մոտիվացված կլինեն զարգացնելու որակյալ սոցիալական ծառայությունների համակարգը:
Ընտրված ՔՀԿ-ները հնարավորություն կունենան ձեռք բերել կարևոր հմտություններ՝ կազմակերպական կառավարման, շահագրգիռ կողմերի ընդգրկման, տեղական սոցիալական ծառայությունների կարիքների և ռեսուրսների արդյունավետ գնահատման, քաղաքականության երկխոսության մեջ ներգրավման, փաստահեն շահերի պաշտպանության գործողությունների իրականացման ուղղությամբ:
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն, կիսելով իր մեծ փորձը և աջակցելով շահագրգիռ ՔՀԿ-ներին պետական հավաստագրում ստանալու գործում, կկենտրոնանա կազմակերպությունների սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում տեխնիկական կարողությունների զարգացման վրա։ Տեխնիկական այս հմտությունները կունենան երկարաժամկետ ազդեցություն՝ ՔՀԿ-ների կարողությունների զարգացման գործում, լինելով քաղաքացիների արդյունավետ ձայնը, մատուցելով որակյալ սոցիալական ծառայություններ և նպաստելով ազգային քաղաքականության մշակմանը։
Ծրագրի թիրախ կազմակերպությունների ընտրությունը կլինի մրցակցային, և հայտերը կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների.
Չափանիշ Միավոր (%)
Երկարաժամկետ պարտավորություն՝ բարելավելու Սյունիքի մարզում մատուցվող սոցիալական ծառայությունների որակը Որակավորման չափանիշ․ այո/ոչ
Գործունեության թեմատիկ ոլորտի, տեղական սոցիալական համատեքստի և խնդիրների հիմքում ընկած պատճառների իմացություն 25
Նախկինում սոցիալական ծառայությունների մատուցման կամ համապատասխան համայնքային գործողությունների օրինակներ (պետական, դոնոր, մասնավոր, հանրային և այլն ֆինանսավորմամբ) 10
Համայնքային ռեսուրսների (կառավարություն, ՄՍԾ, համայնքապետարան/քաղաքապետարան, մասնավոր հատված, գործընկեր ՔՀԿ-ներ և այլն) մոբիլիզացման հետաքրքրություն և ներուժ՝ սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում կոնկրետ փոփոխությունների և արդյունքների հասնելու նպատակով 20
Սեփական թույլ կողմերը գնահատելու, կարիքները վերլուծելու, ռեսուրսները քարտեզագրելու, սոցիալական ծառայությունները պլանավորելու և մատուցելու կարողություն, ինչպես նաև կազմակերպական և տեխնիկական մակարդակներում սեփական կարողությունները բարելավելու և զարգացնելու մոտիվացիա 20
Առաջիկա 2-5 տարիների ընթացքում Սյունիքի մարզի խոցելի խմբերի բնակչության կարիքները սպասարկող սոցիալական ծառայությունների զարգացման համար ժամանակ և էներգիա ներդնելու պատրաստակամություն 25
Հիմնական ժամանակացույց
- Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ ս․թ․ մայիսի 29, ժամը՝ 17։00
- էլ․ հասցե՝ grantsarmenia@peopleinneed.net
- ZOOM հարթակով տեղեկատվական հանդիպում՝ ս․ թ․ մայիսի 10, ժամը՝ 14:00
Թեմա՝ Գործընկերություն հանուն Սյունիքի – Մասնակցության հայտ - Տեղեկատվական հանդիպում
Join Zoom Meeting
https://us02web.zoom.us/j/83460906404?pwd=dDZHd2t3VSsxelBWVkl6ejBwdGh0dz09
Meeting ID: 834 6090 6404
Passcode: 299264
Անցանց տեղեկատվական հանդիպումներ տեղի կունենան Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում ս․թ․ մայիսի 15-ից 19-ը։ Հետաքրքրված կազմակերպություններին/անձանց խնդրում ենք գրանցվել հետևայլ հղումով․ https://shorturl.at/nGHK9
- Հայտի վերաբերյալ հարցերը գրավոր տեսքով կարող եք ներկայացնել մինչև մայիսի 26-ը, ժամը 17:00՝ grantsarmenia@peopleinneed.net հասցեով
- Նախնական ընտրված թեկնածուների հետ հարցազրույցները և այցելությունները տեղի կունենան ըստ Ընտրող հանձնաժողովի որոշման և ժամանակացույցի
- Վերջնական արդյունքների հայտարարումը տեղի կունենա հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո՝ 6 շաբաթվա ընթացքում։
Հետագա քայլեր
Ընտրված մասնակիցների համար կկազմակերպվի նախնական հանդիպում «Մարդը կարիքի մեջ», «Հայկական Կարիտաս» ՀԿ-ների և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի ծրագրային թիմի հետ, որին կհաջորդի
- կազմակերպական կարողությունների գնահատումը,
- կարիքահեն կարողությունների զարգացման աշխատարանների կազմակերպումն ու անցկացումը (կազմակերպական և տեխնիկական),
- պետական հավաստագրման հետ կապված աջակցության տրամադրում (հետաքրքրված ՔՀԿ-ների համար),
- մասնակցությունը համայնքահեն խորհրդի աշխատանքներին,
- ծրագրի կարիքներին համապատասխան՝ դրամաշնորհային ծրագրերի հայտարարումը (կարողությունների զարգացման դասընթացներին մասնակցելը կդիտարկվի որպես առավելություն)։
Եթե ցանկանում եք մասնակցել, ապա խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված հայտաձևը։