Տարեցների շահերի պաշտպանությանն ու աշխատանքային իրավունքին ուղղված ծրագիր

Հրապարակվել է 02 դեկ, 2022 թ. Կարդալու ժամանակը՝ 1 րոպե

«Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ Քովիդ-19 համերաշխության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացնում է տարեցների շահերի պաշտպանության արշավ։

Տարեցների շահերի պաշտպանությանն ու աշխատանքային իրավունքին ուղղված ծրագիր
© Foto: «Առաքելություն Հայաստան» ՀԿ

Արշավն ուղղված է նպաստելու հակախտրական աշխատանքային օրենսդրության բարելավմանը ՀՀ-ում՝ խթանելով հանրային մասնակցությունը 63 և ավելի տարիք ունեցող աշխատունակ անձանց պոտենցիալն իրացնելու ու գիտելիքները կիրառելու, ինչպես նաև նպաստելու աշխատանքային օրենսդրության իրականացման նկատմամբ պետական վերահսկողության բարձրացմանը։ 

(© «Առաքելություն Հայաստան» ՀԿ)

Տարեցների շահերի պաշտպանության արշավի շրջանակում տարեցների աշխատելու իրավունքի իրացման հնարավորություն ունենալու կարևորությունն ու անհրաժեշտությունը որոշում կայացնողների, հասարակայության ավելի լայն շերտերի համար հասանելի դարձնելու նպատակով՝ պատրաստվել և սոցիալական հարթակներով տարածվել են տարեցների մասնակցությամբ տեսահոլովակը, աշխատելու կարևորության մասին տարեցների մեջբերումներով լուսանկարները։ Որոշում կայացնողների մակարդակում տարեցների աշխատանքային իրավունքի իրացման անհրաժեշտության բարձրաձայնման նպատակով իրականացվել է օրենսդրության վերլուծություն և առաջարկների փաթեթի կազմում, ռադիոհաղորդում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև որոշում կայացնողների հետ հանդիպում քննարկում։

Շահերի պաշտպանության արդյունքում տարեցների աշխատելու իրավունքի կարևորությունն ու անհրաժեշտությունը բարձրաձայնվել է որոշում կայացնողների մակարդակում, ներառվել վերջիններիս օրակարգ, ինչպես նաև բարձրացել է հասարակության իրազեկվածությունն ու գիտակցումը տարեցների զբաղվածության ապահովման անհրաժեշտության և կարևորության մասին։


Հեղինակ՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ

Այլ հոդվածներ