Խոհարարության դասընթաց
Հրապարակվել է 29 մրտ, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, Եվրոպական միության հումանիտար աջակցության շնորհիվ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված, ինչպես նաև Հայաստանում սոցիալապես անապահով տեղացի ընտանիքների համար մեկնարկում է մասնագիտական անվճար դասընթացներ։
Խոհարարության դասընթացները կիրականացվեն հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանի կողմից, ով «Հայկական խոհանոց» բրենդը լավագույնս ներկայացրել է նաև արտերկրում։
Մասնագիտական ծրագիրը յուրօրինակ և եզակի է, քանի որ մշակվել է ղարաբաղյան խոհանոցային առանձնահատկությունների և ճաշատեսակների հիմքի վրա: Ծրագրում ընդգրկված են հացամթերքի, խմորեղենի և հրուշակագործության դասընթացներ, որոնց ծավալը, ըստ շահառուի նախասիրության, կարող է ընդլայնվել: Նախատեսված են նաև ղարաբաղյան լեռների ու մարգագետիների բույսերով համեմված և այսօր ընդհանուր ճաշացանկերից դուրս մնացած ուտեստների բաղդրատոմսերի ուսուցում և պատրաստում:
Դասընթացները կանցկացվեն Երևանում, ինչպես նաև Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Կոտայքի մարզերի համապատասխանաբար Գորիս, Եղեգնաձոր, Արտաշատ և Հրազդան քաղաքներում: Տևողությունը շուրջ վեց շաբաթ է՝ ընդհանուր ժամաքանակը` շուրջ 100 դասաժամ: Ուսուցման և գործնական հմտությունների որակն ապահովելու նպատակով մասնակիցների խմբերը կլինեն փոքրաթիվ և կձևավորվեն մրցութային սկզբունքով։ Մրցութային պայմաններում առաջնահերթությունը տրվում է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում բնակվող անձանց: Դասընթացներին առանց բացակայությունների մասնակցած և ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած շահառուները կստանան համապատասխան հավաստագրեր: Շահառուները հնարավորություն կունենան ստանալ մասնագիտական գործիքներ:
Դասընթացները կանցկացվեն ս․թ․ ապրիլի 11-ից մինչև մայիսի 24-ը՝ հետևյալ հասցեներում՝
- Երևան, Մադոյան 9, «Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիա»
- Կոտայքի մարզ, Հրազդան, միկրոշրջան թաղամաս, Մարշալ Բաղրամյան 5/4, ք, «Նոյ» ռեստորան
- Սյունիքի մարզ, Գորիս, Ավանգարդ 4, «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ
- Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր, Սպանդարյան 3, «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ»
- Արարատի մարզ, Արտաշատ, Աթաբեկյան 156, «Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ»:
Խոհարարության դասընթացների հայտերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 7-ն է:
Յուրաքանչյուր մարզի դասընթացները կացնկացվեն մեկ վայրում․ շահառուները պետք է գրանցվեն իրենց բնակավայրին մոտ գտնվող խմբերում։ Հայտագրման և/կամ հավելյալ տեղեկություն ստանալու համար զանգահարել՝
- Երևանի պատասխանատու՝ Դիանա Միրզոյան․ հեռ․ 055473078
- Կոտայքի մարզի պատասխանատու՝ Շիրագ Քրուզյան․ հեռ․ 093308406
- Արարատի մարզի պատասխանատու՝ Հեղինե Բաբաջանյան․ հեռ․ 094504484
- Վայոց ձորի մարզի պատասխանատու՝ Անի Եղիազարյան․ հեռ․ 098909411
- Սյունիքի մարզի պատասխանատու՝ Արփինե Մկրտչյան․ հեռ․ 077442878
«REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագրի» շրջանակում կազմակերպվող խորհրդատվությունն ու դասընթացները նպատակ ունեն բարելավելու շահառուների մասնագիտական կարողություններն ու ստեղծել աշխատանքի նոր հնարավորություններ նրանց համար: Մասնագիտական դասընթացներն անցկացվում են ոլորտի լավագույն մասնագետների կողմից: «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն կազմակերպում է նաև մասնագիտական այլ դասընթացներ, հետևյալ ուղղություններով․
- Մեղվապահություն
- Հրուշակագործություն
- ՏՏ հմտություններ
- Հաշվապահություն
- Պանրագործություն
- Կոշկակարություն
- Զոդող
- Ավտոտեխսպասարկում
Յուրաքանչյուր դասընթացնի մասին մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կայքում և ֆեյսբուքի էջում։
Մասնագիտական կրթության կարճաժամկետ դասընթացներն իրականացվում են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագրի» շրջանակում: REACT ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության (ACTED), «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ների հետ համագործակցությամբ: Ծրագրի, ինչպես նաև կոնսորցիումի անդամների կողմից իրականացվող ծրագրերի մասին կարդալ այստեղ: