TVET Report 2020

Զեկույց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում աշխատանքի շուկայի (ոլորտային հմտությունների) գնահատման վերաբերյալ

«Անցում կրթությունից՝ աշխատուկա» ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» (People in Need) միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ, «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) իրականացրել է հետազոտություն, որի հիմնական նպատակն էր ուսումնասիրել ՀՀ Շիրակի մարզում տեքստիլի և ագրոբիզնեսի, ինչպես նաև հարակից հատվածներում ներգրավված ընկերություններում առկա պահանջարկի և իրական առաջարկի (ան)համապատասխանությունը աշխատուժի նկատմամբ: Հետազոտության արդյունքում բացահայտվել են աշխատաշուկայում առկա խնդիրները՝ հստակեցնելով  դրանց ուժեղ և թույլ կողմերը առանձին վերցրած մասնագիտական կամ ոլորտային համատեքստում: Մարզային աշխատաշուկայի ուսումնասիրությունը որոշարկել է նաև գործատուների պահանջները նախնական և միջին մասնագիտական  կրթությամբ մասնագետների հմտությունների և կարողությունների նկատմամբ: Բացի այդ, ազատ աշխատուժի և թափուր աշխատատեղերի միջև առկա բացերի վերլուծությունը հանգեցրել է համապատասխան մեխանիզմների մշակման և հստակ քայլերի իրականացման անհրաժեշտությանը՝ աշխատաշուկայում և ՄԿՈՒ համակարգում գոյություն ունեցող անհամապատասխանությունը նվազեցնելու նպատակով:  
Հետազոտության հիմնական խնդիրներն էին.

Ներբեռնել