Ամփոփվել է «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթը
Հրապարակվել է 27 դեկ, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպեՀայաստանի միգրացիոն ծառայությունը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը եւ «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպությունը ամփոփվել են «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի արդյունքները։
Գլխավոր մրցանակին են արժանացել «Հետք» մեդիա գործարանի լրագրողներ Լուսինե Մանվելյանը, Սեդա Առաքելյանը և Քրիստինա Ավանյանը իրենց «Մենք այլևս չէինք զգում, որ մեր երկրում ենք». ինչու են ռուսաստանցիները վերաբնակվում Հայաստանում» նյութով։
Երկրորդ մրցանակին արժանացել է EVN report լրատվականի թղթակից Անահիտ Հարությունյանը իր «Հիվանդությունից ձերբազատվելու հրաշքի սպասումը Գերմանիայում» 2 մասից բաղկացած նյութով։
Երրորդ մրցանակին արժանացել են միաժամանակ երկու հեղինակ․
Ampop.am լրատվամիջոցը ներկայացնող Սուրեն Դեհերյանը «Պանդխտության ճանապարհին․ Պատերազմից փախած ուկրաինացի կանանց պատմությունները» նախագծով և EVN Report-ի թղթակից Գոհար Աբրահամյանը «Տեղահանություն. սկսելով նորից․․․ ու նորից» հոդվածով։ Գոհարը անցյալ տարի հաղթել էր «Ճամպրուկ» մրցույթը։
Եվս 5 հեղինակ արժանացել են խրախուսական մրցանակների․
- Գրիգոր Հարությունյան, «Հրապարակում», «Փախստականի կարգավիճակ ստանալու համար ստացվել է ավելի քան 700 դիմում»։
- Արմինե Ավետիսյան, iwpr.net, “ Armenian Migrants to EU Face Rejection”։
- Սոնա Մարտիրոսյան, jam-news.net, «Ոչ հայրենիք, բայց տուն»․ ինչպես են փախստականներն ապաստան գտնում Հայաստանում։
- Գայանե Սարգսյան, jam-news.net, «Հայաստանը կարող է կրկնել Սինգապուրի հաջողությունը»․ Ռուսաստանից տեղափոխված գործարարներ։
- Հասմիկ Դիլանյան, Հանրային ռադիո, «Կհանձնեն մատնահետք, կանցնեն բուժզննում․ ՌԴ միգրացիոն խստացումները ուժի մեջ են»։
Նշենք, որ «ՃԱՄՊՐՈՒԿ» լրագրողական մրցույթը նախաձեռնել էր «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը 2010 թվականից։ Այն հաջողությամբ շարունակվում է մինչև այժմ․ նպատակը թեմատիկ լուսաբանման ոլորտում լավագույն փորձը խրախուսելն է։ Հայաստանում փախստականների, տեղահանված անձանց և միգրանտների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ եւ ազդեցիկ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ նպատակ ունենք ոգեշնչելու լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ եւ անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանված անձանց և միգրանտների վերաբերյալ լրագրության և լուսաբանման գործում։