Թեմատիկ և ինտերակտիվ աշխատարաններ
Հրապարակվել է 14 մրտ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպե«Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպությունը «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում իրականացնում է թեմատիկ և ինտերակտիվ աշխատարաններ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների համար։
Միգրացիայի ոլորտի արդիական թեմաներով աշխատարանները տեղի կունենան Երևանում․ մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը մինչ մարտի 29-ը։
Տեղերը սահմանափակ են․ դիմող կազմակերպությունների մասնակցությունը կգնահատվի լրացված հայտի միջոցով և կհաստատվի հետադարձ կապի միջոցով։ Յուրաքանչյուր կազմակերպությունից կարող են դիմել առավելագույնը 2 անձ։
Աշխատարանների թեմաներեն․
«Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի նպատակն է հակազդել դեպի ԵՄ անդամ պետություններ անօրինական միգրացիային՝ ապահովելով վերադարձողների ու օտարերկրյա քաղաքացիների հաջող ինտեգրումը ՀՀ-ում։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։