ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի պատվիրակությանը
Հրապարակվել է 22 ապր, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպե Sdílet: Sdílet článekԱպրիլի 22-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկի գլխավորած պատվիրակությանը։

Անդրադառնալով տարածաշրջանային սոցիալ-տնտեսական փոփոխությունների համատեքստում միգրացիոն հոսքերի կառավարմանն՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ միգրացիան այլևս չի դիտարկվում որպես միայն տեխնիկական գործընթաց կամ սահմանային վերահսկողության խնդիր։ Այս տեսանկյունից վիզաների ազատականացումը միգրացիոն ոլորտի փոխակերպման կարևորագույն խթաններից է։
Ընդգծելով միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման և փախստականների աջակցման հարցում միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը՝ Արմեն Ղազարյանը նշել է, որ այս ուղղությամբ ճիշտ ռազմավարությունը կնպաստի միգրացիոն մարտահրավերներին արդյունավետ հակազդմանը։
Միգրացիոն հոսքերի կառավարման մասին խոսելիս՝ Շիմոն Պանեկը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության, մասնավորապես՝ ՆԳ նախարարության վարած քաղաքականությունը փախստականների աջակցման հարցում, այդ թվում՝ վարչական գործընթացների պարզեցումը և միջազգային գործընկերների հետ ռազմավարական հաղորդակցության ընդլայնումը։ Կարևորելով նմանօրինակ հանդիպումները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու հետագա համագործակցությունը։
Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, նախանշվել է համագործակցության շրջանակում առաջիկա անելիքներն ու դրանց հիմնական ուղղությունները։