Կրծքով կերակրելու իրավունքը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում

«Կետ 33» ՀԿ

Հետազոտություն․ «Երբ մայրիկը կրծքով է կերակրում, բոլորն են շահում: Կրծքով սնուցումը նվազեցնում է հանրային առողջապահական ծախսերը, ընտանքիներին ավելի առողջ է դարձնում և հիմք է առավել աշխատունակ աշխատուժ ունենալու համար»,- նշվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրության մեջ, որն ուղղված է կառավարություններին, բարերարներին, միջազգային կազմակերպություններին, քաղհասարակությանը՝ խթանելու կրծքով կերակրմանը1 ։ Կրծքով կերակրման դադարեցման պատճառներից մեկը հաճախ լինում է կնոջ՝ մայրության կամ երեխայի խնամքի արձակուրդից աշխատանքի վերադառնալը։ Աշխատանքային կոշտ պայմանները կրծքով կերակրումն ու աշխատանքն անհամատեղելի են դարձնում։ Մինչդեռ, կրծքով կերակրելն օրենսդրորեն ճանաչված իրավունք է և պետք է հարգվի նաև գործատուների կողմից։ Այս հետազոտության մեջ դիտարկել ենք կրծքով կերակրման շահեկանությունը թե՛ կնոջ ու նրա ընտանիքի ֆիզիկական ու հոգեհուզական բարեկեցության, թե՛ գործատուի, թե՛ պետության համար։ Մասնավորապես, երբ կինն աշխատում է ընտանիքամետ միջավայրում, նա հնարավորություն ունի համատեղելու աշխատանքը, պահպանել եկամուտը և շարունակել երեխայի պատշաճ խնամքը, այդ թվում՝ կրծքով կերակրումը։ Երբ գործատուն խրախուսում է կրծքով կերակրումը, ապա բացի բարի համբավ ձեռքբերելը, նաև իր կազմակերպությունում նվազում է կադրային հոսունությունը, բացակայությունների քանակը, մեծանում է կնոջ՝ մայրության արձակուրդից ավելի շուտ 1 ՅՈՒՆԻՍԵՖ, «Կրծքով կերակրումը խթանելը բոլորիս աշխատանքն է», 2019 https://www.unicef.org/armenia/en/stories/breastfeeding-not-just-one-woman-job 5 վերադարձն աշխատանքի, աճում է աշխատողների նվիրվածությունը գործին ու մոտիվացիան։ Կրծքով կերակրումը խրախուսող քաղաքականությունների իրականացումը շահեկան է նաև պետության համար․ մասնավորապես կանանց ներգրավվածությունը աշխատաշուկայում դրական ազդեցություն է ունենում թե՛ տնտեսության, թե՛ ծնելիության աճի վրա։ Փորձը ցույց է տալիս, որ քիչ չեն օրինակները, երբ կանայք դադարեցնում են կրծքով կերակրումը աշխատանքային անբարենպաստ պայմանների պատճառով։ Հայաստանյան օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թերի կարգավորումների պատճառով գործնականում կինը հնարավորություն չի ունենում օգտվել կրծքով կերակրելու համար նախատեսված հավելյալ ընդմիջումներից, իսկ աշխատավայրերում կերակրասենյակներ գրեթե չկան, միևնույն ժամանակ՝ կերակրող մայրերը չունեն իրավունք՝ աշխատանքը ճկուն պայմաններով շարունակելու, օրինակ՝ հեռավար կամ ազատ գրաֆիկով։ Այս աշխատանքի մեջ ներկայացրել ենք նաև միջազգային փորձում առկա լուծումները, գործատուների համար կրծքով կերակրումը խրախուսելու քաղաքականություն որդեգրելու որոշման օրինակ, օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ։

Ներբեռնել