Կենսապահովման նոր հնարավորություններ Արագածոտնում
Հրապարակվել է 18 փտվ, 2026 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե Sdílet: Sdílet článekԱվելի քան երկու տարի է անցել 2023 թվականի Լեռնային Ղարաբաղի տեղահանությունից. 100,000-ից ավելի հայեր ստիպված ապաստան են գտնել Հայաստանում։ Տեղահանության առաջին իսկ օրերից իրականացրել ենք տասնյակ ծրագրեր՝ աջակցելու տեղահանված ընտանիքների հրատապ կարիքներին։ Այսօր արդեն հրատապ օգնությունը փոխարինում ենք երկարաժամկետ լուծումներով, որոնք հնարավորություն են տալիս տեղահանված ընտանիքներին ինքնուրույն և արժանապատիվ կերպով վերակառուցել կյանքը Հայաստանում։
Լեռնային Ղարաբաղում տղամարդկանց զգալի մասը աշխատում էր պետական կառույցներում, Պաշտպանության բանակում, զբաղվում էր գյուղատնտեսությամբ կամ ուներ փոքր ընտանեկան բիզնես։ Հայաստան ժամանելով գրեթե ձեռնունայն՝ նրանք բախվեցին զբաղվածության լուրջ դժվարությունների։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք նախաձեռնեցինք կենսապահովման մի ծրագիր՝ ուղղված տեղահանված ընտանիքների տղամարդկանց, օգնելով նրանց սկսել կամ վերականգնել փոքր բիզնեսներ և ապահովել կայուն եկամուտ։
Այս ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը Արագածոտնի մարզում աջակցել է 11 տեղահանված ընտանիքի՝ տրամադրելով անհատականացված կենսապահովման փաթեթներ, ներառյալ շինարարական սարքավորումներ, գյուղատնտեսական գործիքներ, թռչուններ և կրպակ։ Ընդհանուր առմամբ, Արագածոտնի մարզում այս 11 ընտանիքի 69 անդամ օգտվում են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Club of Friends Foundation»-ի կողմից տրամադրված աջակցությունից։
Ծրագրի մասնակիցների մեկը Դավիթ Հարությունյանն է։ Ձմռան սեզոնից առաջ ստացած այգեգործական գործիքներով Դավիթը արդեն իսկ վաստակել է 30,000 ՀՀ դրամ։ Աշխատելով հոր՝ Արմենի հետ, նա իրենց համայքնում տրամադրում է սեզոնային այգեգործական ծառայություններ։ Նրանք վստահ են, որ արդեն իսկ գարնանը իրենց աշխատանքի պահանջարկը զգալիորեն կաճի, իսկ տրամադրված գործիքներն էականորն կնպաստեն եկամտի ապահովմանը։
Ծրագրի մյուս մասնակիցը՝ Դավիթ Թովմասյանը, տեղահանությունից առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի պատճառով այլևս չի կարող շարունակել իր նախկին մասնագիտությունը՝ վարսահարդարի աշխատանքը, նշում է նրա հայրը՝ Յուրին։ Չնայած այս ցավալի իրողությանը՝ Դավիթը վճռական է դրամադրված․ իր ընտանիքի ֆինանսական ապահովման համար նա միրգ և բանջարեղենի վաճառքով է զբաղվում։ Մեր աջակցության շնորհիվ նա այժմ առանձին կրպակ ունի, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ կազմակերպել իր գործունեությունը և աշխատել ավելի անվտանգ ու տաք պայմաններում՝ հատկապես ձմռանը և անբարենպաստ եղանակին։